Մարզական ստուգատես 2019

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամկետը՝ Հունվարի 

Պաշտոնական կայքը՝  http://www.sportseducenter.wordpress.com

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ, տրիաթլոն մարզաձևերի  ներդրումը, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2019

Հունվարի 21-25-ը՝  մարզումներ դպրոցներում, մայր դպրոցի մարզասրահներում և ելույթների նախապատրաստական աշխատանքներ։ Կրտսեր սովորողները, դասվար-դաստիարակները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների հմալիրը։ Կրտսեր դպրոցների հեծանիվի ստուգատեսները ամեն Կրթսեր դպրոց կանցկացնի իր դպրոցի հեծանիվներով, իսկ լողի մարզաձի ստուգատեսները՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Լողի ժամանակացույց 2019 , իսկ մարմնամարզությունն ըստ ժամանակացույցի:

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ:

Ստուգատեսի համար նախատեսված ժամանակացույց լողից:

Ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով:

Հունվարի 22-26
Մարզական  ելույթներ, մարմնամարզություն, լող, հեծանիվ:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, 5 տարեկաններ և 1-3-րդ դասարան պարտադիր,  մինչև-12-րդ դասարանցիներ, քոլեջի սովորողներ,  անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր,  ըստ ժամանակացույցի, հայտով: Հայտերի լրացման վերջնաժամկետը հունվարի -ն է:

Վայրը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ, «Սեբաստիա» մարզահամալիր, Կրտսեր դպրոցների հեծանվաուղիներ, Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազան:

Լավագույն կատարումները կորոշվեն հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի անդամներ՝

Արևելյան  դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Նիկողասյան

Արևմտյան դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝  Ռիմա Երեմյան

Հարավային դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Քնարիկ Ներսիսյան

Միջին դպրոցև Ավագ դպրոցների ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ

Քոլեջ՝  Տաթև Բլեյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հարցերի դեպքում կարող զանգահարել` 

Ղազարյան Միքայել  (հեռ. 099 17 73 73),  Տաթև Համբարյան (077 87 47 13)

24 thoughts on “Մարզական ստուգատես 2019

  1. Ծանուցում՝ Հյուլե

Թողնել մեկնաբանություն