Մարզադպրոցը հունվարին․ մասնաժողով

Ժամանակացույցը

Հունվարի 9-27-ը համաձայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի հունվարյան բաց ստուգատեսների շրջան է։

Մարմնամարզական և ձմեռային մարզական խաղերի ստուգատեսների ամփոփումները ըստ դպրոցների ստորև՝

Առաջին շաբաթ

Ճամբարականների ընդհանուր մասնակցությունը՝

Սահադաշտ՝ 340 ճամբարական

Շարունակել կարդալ

Ժամանակացույց. Ձմեռային մարզական խաղեր 2023

Հունվարի 9

Գեղասահքի մարզադպրոց՝

  • 10:00-10:45 Արևելյան դպրոց
  • 11:00-11:45 Արևելյան դպրոց

Հունվարի 10

Գեղասահքի մարզադպրոց՝

  • 10:00-10-45 Ավագ դպրոց
  • 11:00-11:45 Ավագ դպրոց
  • 12:00-12:45 Միջին դպրոց
  • 13:00-13:45 Միջին դպրոց

Հունվարի 11

Գեղասահքի մարզադպրոց՝

  • 10:00-10:45 Հարավային դպրոց
  • 11:00-11:45 Հարավային դպրոց
  • 12:00-12:45 Հյուսիսային դպրոց
  • 13:00-13:45 Հյուսիսային դպրոց
Շարունակել կարդալ

Մարզադպրոցը դեկտեմբերին. մասնաժողով

Դեկտեմբեր ամսին մարզադպրոցը իրականացրել է

Աշխատանքային այց՝ Ձմեռային մարզաան խաղերի արտագնա ուղություններով

Ժամկետը՝ Դեկտեմբերի 22-ին,

Մեկնումը՝ Մայր դպրոցից` ժամը 9:00

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներ Ջրվեժ անտառապարկում, Սևաբերդում, Ծաղկունք գյուղում:

Անհրաժեշտ պարագաներ՝ Տաք հագուստ, ձեռնոց, տեսախցիկ, թերմոսով թեյ, փոքր ընդմիջում:

Մասնակիցները՝ Մարզիչներ, եռամարտի կազմակերպիչներ, դասավանդողներ,

Երթուղին՝

  • 9:00 Մայր դպրոց, Ջրվեժ անտառապարկ, տարածքի ուսումնասիրություն, հարմար լանջերի ընտրում՝ /սահնակ, դահուկներով սահելու համար/
  • 10.30 Հանդիպում անտառապարկի տնօրինության հետ
  • 11.00 Այց Կոտայքի մարզ՝ գյուղ Սևաբերդ, տարածքի ուսումնասիրություն, հարմար լանջերի ընտրում /սահնակ, դահուկներով սահելու համար/Ձմեռային խաղեր՝ սահնակ, դահուկ,
  • Ընդմիջում, թեյախմություն
  • 13.00 Այց Գագարին համայնք՝ Ծաղկունք գյուղ տարածքի ուսումնասիրություն, հարմար լանջերի ընտրում /սահնակ, դահուկներով սահելու համար/Ձմեռային խաղեր՝ սահնակ, դահուկ,

Վերադարձը՝ 16.00

Մարզական հավաք. Ձմեռային մարզական խաղեր 2023

ժամկետը՝ Դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 15:15

Վայրը՝ Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահ

Թեման՝ Ձմեռային մարզական խաղեր 2023

  • Ճամփորդությունների ուղությունները
  • Դպրոցներին կցված մարզականի պատասխանատուներ
  • Ստուգատեսների համակարգողները/ծրագրերը/
  • Ձմեռային մարզական խաղեր 2023-ի զարգացումը
  • Ձմեռային մարզական գույք

Մասնակիցները՝ Մարզիչներ, եռամարտի պատասխանատուներ

Ձմեռային մարզական խաղեր 2023

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:  Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Նպատակը՝ 
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոց,

Անցկացման վայրը՝ Կրթահամալիրի մարզասրահներ՝ բաց-փակ, կրթահամալիրի լողավազան, Արատեսյան դպրական կենտրոն, հանրապետության տարբեր մարզեր, սահադաշտեր, այլ:

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար:

Միասնական ժամանակացույց:

Ձմեռային մարզական խաղեր՝ առաջին փուլ՝ հունվարի 12-20-ը՝

  • Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ /ըստ հայտի/`
  1. Ջրվեժ անտառապարկ
  2. Սևաբերդ
  3. Ծաղկունք գյուղ
  4. Լեռնանիստ
  5. Աշոցքի սպորտ բազա
  6. Ջերմուկ
  7. Արատես
  • չմշկասահք/ըստ հայտի/
  1. Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց
  2. Գասպրոմ ընկերության սահադաշտ
  3. Երազ այգու սահադաշտ

Ձմեռային մարզական խաղեր` ստուգատեսային նախագծեր՝

  • մարմնամարզական ստուգատես/կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններ /ծրագիր/
  • մարզական քայլ, հեծանվային ստուգատես /կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններ, Քոլեջ / ծրագիր/
  • Լողի ստուգատես /կրթահամալիրի 5-6 տարեկաններ / ծրագիր/
  • մարզական ակումբների բաց պարապմունքներ, մրցաշարեր, նախագծեր /Միջին և Ավագ դպրոցների 6-12-րդ դասարաններ /ծրագրեր /
  • ինքնագլորների ստուգատես/ կրթահամաիրի փոքրիկ սեբաստացիներ՝ 2-4 տարեկաններ /ծրագիր /
  • դաստիարակների եռամարտի ստուգատես /ծրագիր/
  • դասավանդողների ջրագնդակի նախագիծ /ծրագիր/
  • դասավանդողների բասկետբոլի մրցաշար /ծրագիր/
  • դասավանդողների սեղանի թենիսի մրցաշար /ծրագիր/
  • մարզական ընտանեկան նախագծեր /ըստ հայտի/
  • մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված` լողի նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված` հեծանվային նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ: 

Ժամանակացույց՝ ըստ ճամբարներիճամբարի ղեկավարներ՝

Արևելյան  դպրոցի ժամանակացույց.  Նաիրա Նիկողասյան

Արևմտյան դպրոցի ժամանակացույց.  Գոհար Բալջյան

Հարավային դպրոցի ժամանակացույց.  Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոցի ժամանակացույց. Քնարիկ Ներսիսյան

Միջին դպրոցի ժամանակացույց.  Լուսինե Բուշ

Ավագ դպրոցի ժամանակացույց. Մարթա Ասատրյան

Քոլեջի ժամանակացույց՝  Տաթև Բլեյան

Մարզիչները կցված ըստ դպրոցների՝

  • Ավագ դպրոց՝ մարզիչներ՝ Արինա Թումասյան, Հասմիկ Սիմոնյան, Սամվել Խաչատրյան
  • Միջին դպրոց՝ մարզիչ Նաիրա Հարությունյան, Անի Ալոյան
  • Հյուսիսային դպրոց՝ մարզիչ Ռոբերտ Խաչատրյան, Էրիկ Իսահակյան, Անահիտ Կիրակոսյան
  • Արևմտյան դպրոց՝  մարզիչ Դանիել Հակոբյան, Ռոզա Գսպոյան, Մադլեն Թերզյան, Սոնա Սարգսյան
  • Արևելյան դպրոց՝  մարզիչներ Անդրանիկ Դարբինյան, Նարեկ Կարապետյան Սյուզաննա Սարգսյան, Գայանե Սարգսյան
  • Հարավային դպրոց՝ մարզիչ Անդրանիկ Մանուչարյան, Գոհար Դանիելյան, Սյուզաննա Դանիելյան
  • Քոլեջ՝ մարզիչներ՝ Ռուբեն Բաղդասարյան, Մարիամ Մխիթարյան

Ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գործելու են մարզական ակումբները, որտեղ կարող են մարզվել բոլոր ցանկացողները, մարզական ընտանիքներ, հյուրեր, բարեկամներ, նախապես գրանցելով իրենց այցը: Մարզական ակումբներ՝

Սուսերամարտի ակումբ ՝ 099177373 Միքայել Ղազարյան, 098899667 Ռոբերտ Խաչատրյան

Նետաձգության ակումբ՝ 093323736 Սամվել Խաչատրյան

Հրաձգության ակումբ՝ 099731333 Գոհար Դանիելյան

Սեղանի թենիսի ակումբ` 094084546 Հասմիկ Սիմոնյան

Բասկետբոլի ակումբ՝ 093743474 Արինա Թումանյան, 098180030 Անի Ալոյան

Վոլեյբոլի ակումբ՝ 095890083 Անդրանիկ Մանուչարյան

Հանդբոլի ակումբ՝ 094806404 Նաիրա Հարութունյան

Հեծանվային ակումբ՝ 099177373 Միքայել Ղազարյան

Ֆուտբոլի ակումբ՝ 077490617 Ռուբեն Բաղդասարյան, 077202829 Էրիկ Իսահակյան, 098020822 Դանիել Հակոբյան

Ձյուդոյի ակումբ՝ 094138417 Նարեկ Կարապետյան

Մարմնամարզության ակումբ՝ 093613614 Ռոզա Գսպոյան, 077111870 Անդրանիկ Դարբինյան

Լուսաբանումները՝ յուրաքանչյուր խումբ, ջոկատ ակտիվ լուսաբանում է՝ ճամփորդությունները, մարզախաղերը, ստուգատեսները, մրցաշարերը, անձնական աշխատանքային բլոգում և կրթահամալիրի ենթակայքերում:

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել` 

Ծրագրի համակարգող՝ Ղազարյան Միքայել  (հեռ. 099 17 73 73), m-khazaryan@mskh.am

Միասնական հավաք Գյումրու սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցի հետ համատեղ. հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նոյեմբերի 4-10-ը տեղի ունեցավ միասնական հավաք Գյուրու սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցի հետ համատեղ: Հավաքը ուսումնամարզական էր: Նպատակը՝ նախապատրաստվել առաջիկայում կայանալիք ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնությանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ամենամյա բաց մրցաշարերին:

Հավաքի մասնակիցները ունեցան համատեղ մարզումներ, ուսումնական դասաժամերին, լրացուցիչ կրթության ժամերին փորձի փոխանակումներ և վարպետաց դասեր: Հավաքի ծրագիրը հագեցած էր, մասնակիցները ծանրաբեռնված սուսերամարտի մարզումներով՝ որոնք ներառում էին մարզումներ թե մասնագիտական, տեխնիկա-տակտիկական հնարքներ այլ նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և տեսական դասեր, քննարկումներ:

Հավաքը ամփովեց ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնությամբ, որտեղ մեր կրթահամալիրի սովորող՝ Կարինե Գյուլումյանը գրավեց պատվավոր երկրորդ հորիզոնականը: Մրցումներին մեր թիմը, միասնական միավորներով, կարողացավ մտնել հավաքական թիմ և վաստակեց իրավունք ներկայացնել Հայաստանը՝ նոյեմբերի 18-ին Տաշքենդում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը:

Շնորհակալ ենք Մխիթար Սեբաստացի կրթակամալիրին՝ հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանին, տնօրեն՝ Սուսան Մարկոսյանին, կացարանի համար՝ Տաթև Բլեյանին, որ աջակցեցին նմանատիպ հավաքի կայացմանը, որը մեծ փորձառություն էր սուսերամարտի ակումբի սաների համար և մեծ հնարավորություն առաջ գնալու և մարզադպրոցը զարգացնելու գործում:

Նոյեմբերյան ռազմամարզական խաղեր՝ Ավագ դպրոցում

Վայրը՝ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիր

«Սեբաստիա» մարզադաշտ, մարզասարքեր

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ

ժամանակացույցը՝ 

  • նոյեմբերի 9-ին ժամը 9.30-10.30
  • նոյեմբերի 9-ին ժամը 11.00-12.00

Նպատակը՝

  • սովորողների մոտ բարձրացնել մարզական ոգին, արագ կողմնորոշվելու կարողությունը, արագաշարժությունը, մարզասարքերից արագ և նպատակային օգտվելը
  • հրաձգության նոր տեխնիկա տակտիկական հնարքների կատարում, օդամղիչ հրացանի կանգնած դիրքի կատարելագործում:
  • նետաձգության տակտիկական հնարքների կիրառում

Խնդիրները՝ Նոր տեխնիկա-տակտիկական հնարքների ստուգում և հաշվարկ:

Նախագծի նկարագիր՝

  1. Շարային պատրաստություն, հավսար, զգաստ, շարափոխումներ:
  2. Մասնակիցները բաժանվում են չորս թիմի: Սուլիչով և վայրկյանացույցով տրվում է խաղի մեկնարկ: Թիմի առաջին մասնակիցը վազքով հաղթահարում է հավասարակշռության գերան-արգելքը, այնուհետև հաղթահարում պտտաձողերով արգելքները և հաղթահարում մարզական լաբիրինթը: Վազքով մոտենում է հրաձգության գոտի, որտեղ օդամղիչ հրացանով կրակում է մեկ անգամ՝ պարաններից կախված թիրախների: Վազքով մոտենում է նետաձգության գոտի՝ վերցնում է աղեղը և մեկ անգամ կրակում թիրախին: Առաջին մասնակցի վերջին արգելքը հաղթահարելուց հետո, թեմի հաջորդ մասնակիցը մեկնարկում է: Եվ այդպես շարունակ: Մարզիչները ֆիքսում են թիմային արագաշարժությունը և դիպուկ կրակելը:
  3. Պարանի քաշում:

Պատասխանատու՝ Միքայել Ղազարյան, Գոհար Դանիելյան, Սամվել Խաչատրյան և մարզիչներ

Ֆիզիկական կուլտուրայի և մարմնակրթության դասաժամի գնահատման առաջարկ

Գնահատման համակարգի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի և մարզական ուղվածության դասերին նպատակ ունի՝ սովորողների մոտ պատկերացում ձևավորել սեփական կարողությունների և վարքային կանոների պահպանման վերաբերյալ: Գնահատումը, որպես մանկավարժական միջոց, պետք է ուղված լինի ի շահ սորորողի և չհանդիսանա պատժի միջոց։ Գնահատումը չպետք է լինի ուսուցչի կողմից կամայական, այլ տվյալ դեպքում, հիմք ունենա սովորողին ամբողջական  բացատրություն տրամադրել։ Այս ամենից ելնելով, գալիս ենք այն եզրահանգմանը, որ պետք է ստեղծվի այնպիսի սանդղակ, որը կարտացոլի սովորողի ֆիզկուլտուրայի դասերին պատշաճ մասնակցությանը և գնահատականի ամբողջական պատկերացմանը։

1.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսական նվազագույնը 10 դասաժամից ոչ պակաս)  4 միավոր

2.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսական 5-9 դասաժամ) 3 միավոր

3.Դասերին մասնակցություն համազգեստով(1-4 դասաժամ) 2 միավոր

4.Դասերին առանց համզգեստ ներկայանալը կամ դասերին չմասնակցելը ամբողջ ամիս 1 միավոր

5.Դասերին ակտիվություն դրսևորումը և  մարզիչի հրահանգները պատշաճ կատարումը  2 միավոր

6.Դասերի ծրագրով նախատեսված մարզական հմտությունների ձեռքբերումը խաղի կանոններին համապատասխան, մարզաձևի հիմնական հնարքների կատարումը, նորմատիվ պահանջների կատարումը գնահատվում է 2 միավոր

7. Կրթահամալիրային ստուգատեսներին մասնակցությունը, քայլքերը, բարձրունքի հաղթահարումը, ռազմամարզական ճամբարներին և հեծանվաերթերին մասնակցությունը գնահատվում է 3 միավոր

8.Դասերից դուրս մարզական ակումբներին մասնակցությունը, լրացուցիչ կրթության խմբերում  ընդգրկումը գնահատվում է 1 միավոր

9. Մարզական բարձր նվաճումների հասնելը (ՀՀ չեմպիոն, հավաքականի անդամ, միջազգային մրցաշարերին մասնակցելը) 1 միավոր։

Մասնաժողով. մարզադպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարզադպրոցը իրականացրել է՝

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործող ակումբները, մարզիչների անհատական աշխատաժամանակները՝