Կարգեր

Ուսումնական պլաններ

2023-2024 ուսումնական տարի

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-րդ դասարան

10-11-րդ դասարաններ

12-րդ դասարան

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման

1-9-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման

4-5 դասարանների ֆիզկուլտուրայի կազմակերպումը

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ կրթություն

Սովորողի լրացուցիչ կրթությունը (այսհուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր։ Անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական ծրագրով, սովորողների անհատական ուսումնական պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային  և  անհատական  ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:

Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.

  • լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրերով և դրանց հավելվածներով որոշված ծնողական դրամական միջոցներով. վճարի չափը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հասատատած` ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով.
  • կրթահամալիրում իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով.
  • նախաձեռնողների կամավորական աշխատանքով.
  • այլ շահառուների, ծնողների, բարերարների, միջազգային ծրագրերի նպատակային ներդրումով։

Վճարովի լրացուցիչ պարապմունքների մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր:

Մանրամասն՝ այստեղից: