Հունիսի 1-ը մարզատոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցների ճամբարականները «Սեբաստիա» մարզադաշտում չափեցին իրենց մարզական կարողությունները և տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունները։

Յուրաքանչյուր դպրոցից մասնակցում էր մեկ ջամբարային ջոկատ, առավելագույնը 15 մասնակիցներով։

Արևմտյան դպրոցը ունեցավ հաշվի առավելություն։

Օրվա մասին առավել մանրամասն տեսանյութում՝

Բարի դիտում

Մարզական ակումբներ․ Օրացույց

ՕրԺամԴպրոցԱկումբՋոկատի ղեկավար
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզական խաղերԳ․ Հասմիկ
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԱբ․ Տաթև
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՄ․ Ստելլա
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՆ․ Արևիկ
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՄ․ Վարսինե
29․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԱվ․ Շուշան
30․0511։05-11։45Միջին դպրոցՄարզականՄ․ Անահիտ
30․0511։05-11։45Միջին դպրոցՄարզականԺ․ Անի
30․0511։05-11։45Միջին դպրոցՄարզականՍ․ Նվարդ
30․0511։05-11։45Միջին դպրոցՄարզականՄ․ Արշակ
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԱվ․ Անի
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԽ․ Երանուհի
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԱվագ․ Անի
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՍ․ Մերի
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՍ․Նունե
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականԻս․ Հասմիկ
30․0512։55-13։35Միջին դպրոցՄարզականՈւզ․ Հասմիկ
31.0512:55-13:35Միջին դպրոցՍուսերամարտԳ․ Հասմիկ
31․0512։55-13։35Միջին դպրոցՆետաձգությունԱբ․ Տաթև
31․0512։55-13։35Միջին դպրոցՀրաձգությունՍ․ Մերի
31․0512։55-13։35Միջին դպրոցՎոլեյբոլՄ․ Անահիտ
31․0512։55-13։35Միջին դպրոցՄարմնամարզությունԹ․ Նունե
31․0512։55-13։35Միջին դպրոցՍուսերամարտՄ․ Ստելլա
31․0512։55-13։35Միջին դպրոցՁյուդոՄ․ Վարսինե
31․0512։55-13։35Միջին դպրոցԹենիսՄ․ Արևիկ
31․0512։55-13։35Միջին դպրոցՖուտբոլՀ․ Արմենուհի
31․0512։55-13։35Միջին դպրոցԲասկետբոլԳ․ Վարսենիկ
31․0512։55-13։35Միջին դպրոցՁյուդոՇ․ Ռինա
01․0611։05-11։45Միջին դպրոցՁյուդո/Մարմնամարզություն
01․0611։50-12։35Միջին դպրոցԲասկետբոլ/ֆուտբոլ
01․0611։50-12։35Միջին դպրոցԹենիս/Սուսերամարտ
02․0612։55-13։35Միջին դպրոցՍուսերամարտ/Նետաձգություն
02․0612։55-13։35Միջին դպրոցՀրաձգություն/Վոլեյբոլ
02․0612։55-13։35Միջին դպրոցՖուտբոլ/ Մարմնամարզություն
02․0612։55-13։35 Միջին դպրոցԹենիս/Ձյուդո
02․0612։55-13։35Միջին դպրոցՖուտբել/Վոլեյբոլ
02․0612։55-13։35Միջին դպրոցՁյուդո
02․0612։55-13։35Միջին դպրոցՍուսերամարտ/Նետաձգություն
02․0612։55-13։35Միջին դպրոցՄարմնամարզություն
02․0612։55-13։35Միջին դպրոցՀրաձգություն/Թենիս
Հունիսյան ճամբարային առաջին շաբաթ
Շարունակել կարդալ

Հունիսի 1-ը մարզատոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական ուսումնական կենտրոնը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում և իրականացնում է մարզատոն կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում

Պատասխանատուներ՝ մարզիչներ, ջոկատի ղեկավարներ

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցների 4-5-րդ դասարանի սովորողներ (մեկ ջոկատում մասնակիցների առավելագույն թիվը՝ 15 սովորող)

Ժամը՝ 10։00, Մայր դպրոցի «Սեբաստիա» մարզադաշտ

Հասցե՝ Ա․ Բաբաջանյան 25

Ծրագրում՝

  • միասնական նախավարժանք
  • փոխանցումավազք
  • արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկած թիմերի մրցում

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Արևապաշտպան գլխարկ
  2. Մարզակոշիկներ
  3. Փոխնորդ հագուստ

Ձիավարության առաջին մարզման հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական Ագարակում տեղի ունեցավ ձիավարության մարզում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ: Համագործակցության նախագծի շրջանակներում սա առաջին մարզումն էր:

Մարզմանը մասնակցեցին թվով 50 կուրսանտներ, ովքեր ծանոթացան ձիավարության կանոններին՝ ձիուն ճիշտ մոտենալ, թմբել, հեծնել: Մարզիչներ՝ Խորենը և Համբարձումը համբերատար աշխատեցին՝ անհատապես բոլոր 50 կուրսանտների հետ:

Նաև կուրսանտները շրջեցին ուսումնական Ագարակով, ծանոթացան տարածքին: Մի խումբ կուրսանտներ, պատրաստակամություն հայտնեցին ամեն շաբաթ խնամել շներին և մյուս կենդանիներին: Մի կուրսանտ էլ դիտարկեց, որ շների կերամանները ենթակա են փոխման կամ ախտահանման՝ պատրաստակամությու հայտնեց կատարել այդ աշխատանքը:

Ստորև նկարաշարով կարող եք ծանոթանալ մարզման ընթացքին…

Ձիավարության մարզումներ՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

Նպատակաը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ, իրականացնել ձիավարության մարզումներ:

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

ժամանակացույցը՝ Ամեն շաբաթ օր՝

  • Առաջին խումբ՝ 16.00-17.30
  • Երկրորդ խումբ՝ 17:30-19.00

Մասնակիցները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ

Արդյունքը՝ Մի տարի հետո, ստուգարքի միջոցով ստուգել ուսանողների ձեռք բերած հմտությունները ձիավարությունից՝

  • Ինքնուրույն ձին թամբել
  • Նստել ձին, ինքնութույն վարել՝ քայլով, վազքով
  • Փոքր արգելքների հաղթահարում

Մարզիչները՝ Խորեն Հազարումյան, Համբարձում Պետրոսյան

Մարզիչների պարտականությունները՝ մարզիչները շաբաթական երկու անգամ, լինում են ագարակում, խնամում, թամբում ձիերին: Լրացուցիչ մարզում են ձիերին: Պարապմունքի օրը,մարզումից 2-3 ժամ առաջ լինում են Ագարակում, հանում պատրաստում ձիերին և լողացնում: Մասնակիցներին մարզում են, սովորեցնում բոլոր անհրաժեշտ հնարքները և հմտությունները:

Պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

Ապահովում է մարզումների անխափան կազմակերպումը, հանդերձարանների և գույքի, տարածքի մաքրությանը: Նախարարության տրամադրած օնլայն հարթակում իրականացնում է հաշվառում, կապի մեջ է, լուծում են ընթացիկ հարցեր՝ կազմակերպման, մարզումների ժամանակացույցի հետ կապված: Վազգեն Սարգսյան ռազական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբյոնի վարիչ՝ գնդապետ Մարգարյանին մշտապես գրավոր զեկուցում է մարզումների ընթացքի, ուսանողների ձեռքբերումների մասին:

Մարզադպրոցի գործունեությունը ուսումնական չորրորդ շրջանում

Մարզադպրոցը սպասարկում է ճամբարային ջոկատների՝

  • մարզական պարապմունքները
  • ճամփորդությունը (1-օրյա կամ բազմօրյա)
  • կրտսեր դպրոցներում մարզական պարապմունքները
  • մարզական ստուգատեսների համակարգումը
  • ֆիզկուլտուրայի քննությունները
  • մարզագույքի խնամք, վերանորոգում

Պատասխանատուներ՝ մարզիչներ

Մարզական ակումբներ՝

Մարզադպրոցը մայիսին․ Մասնաժողով 23․05․2023

Մարզադպրոցի մայիս ամսվա հաշվետվություն՝

Միջդպրոցային խաղեր՝

Մրցաշարեր՝

Սուսերամարտի հուշամրցաշար

Այսօր՝ մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» մարզադահլիճում կայացավ սուսերամարտի հուշամրցաշարը՝ նվիրված պետականության համար զոհված սուսերամարտիկների։ Մրցաշարին ներկա էին՝ սուսերամարտիկների ֆեդերացիայի նախագահ՝ Արմեն Գրիգորյանը, գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների պետ՝ Արթուր Սեդրակյանը, զոհված սուսերամարտիկների ծնողներ։

Մայիսյան ամենամյա 18-րդ հավաքի շրջանակում հեղինակային կրթական ծրագրերի նախագծերի շարունակականության միտված հուշամրցաշար էր, որին մասնակիցը եղա ոչ միայն սուսերամարտի ակումբի սաները, այլ նաև բոլոր ցանկացողները, դիտում և աջակցում էին իրենց ընկերներին և մարզիչներին։

Մրցաշարի իրականացման և հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կրթահամալիրի հիմնադիր տնօրենին, գործադիր տնօրենին, դպրոցների ղեկավարներին և բոլոր աջակիցներին։ Մարզադպրոցը կարևորում է մրցաշարերը և սպորտային միջոցառումները, որոնք իրագործելի են դառնում կրթահամալիրի աջակցությամբ։

Հուշամրցաշարի ընթացքը ամփոփ տեսանյութում՝

Համագործակցային ընկերական ֆուտբոլային խաղ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և «Երվանդ Դանիելյանի» անվան միջնակարգ դպրոցի սովորողները համատեղ ֆուտբոլային ընկերական խաղ ունեցան։ Խաղն անցկացվում էր «Երվանդ Դանիելյանի» անվան միջնակարգ դպրոցի մարզադաշտում։ Իրենց դաշտում ունեցան 1։2 հաշվի առավելություն։

Խաղը տեխնիկական և տակտիկական փորձառություն էր դեպի Գագարին ավանի դպրոցների մրցաշար։