Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։
Նպատակը՝
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի, մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման միջոցով։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Գագարին պրոյեկտի համայնքները, որտեղ անցկացվելու, իրականացվելու են ձմեռային մարզական խաղերը՝
- Գագարին գյուղի կրթական համայնք
- Ծաղկունք գյուղի կրթական համայնք
- Դդմաշեն գյուղի կրթական համայնք
- Գեղամավան գյուղի կրթական համայնք
- Վարսեր գյուղի կրթական համայնք
- Զովաբեր գյուղի կրթական համայնք
Ձմեռային մարզական խաղերը ներառում են՝
- Դահուկավազք
- Սահնակախաղ
- Ձնագնդիկ
- Մարզական նախագծեր
- Մարզական քայլ
- Բարձրունքի հաղթահարում
Անհրաժեշտ գույք՝
- դահուկ
- սահնակ
- մարզական հագուստ/ ձեռնոց, գլխարկ/
Խմբի ղեկավարի մոտ պետք առկա լինի դեղատուփ: