Սուսերամարտի բաց հավաքի հաշվետվություն

Կայացավ սուսերամարտի բաց հավաքը, որին մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր համայնքների սուսերամարտի ակումբների սաներ: Թիմերը ժամանեցին առավոտյան 10:30-ից, տեղավորվեցին Արևմտյան դպրոցի հյուրատանը: Հավաքի առաջին օրը մասնակիցները այցելեցին ուսումնական ագարակ, որտեղ ծանոթացան ագարակի ՛՛բնակիչների՛՛ հետ:

Այնուհետև հավաքի մասնակիցները եղան Մայր դպրոցում, ծանոթացան մարզադպրոցին, մարզական ակումբներին: Որից հետո տեղի ունեցավ սուսերամարտի միասնական մարզում, որին մասնակցում էին նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները: Որից հետո հավաքի մասնակիցները եղան Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազանում:

Հավաքի երկրորդ օրը սուսերամարտիկները մասնակցեցին մեր ակումբների մարզումներին՝ սեղանի թենիս, հրաձգություն, վոլեյբոլ, ֆուտբոլ: Որից հետո քայլքով շարժվեցինք Արևելյան դպրոցով՝ Նառա Նիկողոսյանը ներկայացրեց դպրոցը և ծրագրերը: Եղանք Քոլեջում, որտեղ մեզ դիմավորեց Տաթև Բլեյանը, ներկայացրեց Քոլեջի ծրագիրը: Եղանք գինեգործական մառանում և տիկին Շողիկի ՛՛բույսերի աշխարհում՛՛:

Երրորդ օրը տեղի ունեցավ հավաքի ամփոփիչ մարզումը, որը կայացավ Մայր դպրոցի մարմարյա սրահում, մարզումը տոնական էր, քանի որ մարմարյա սրահի տոնաձառը ընկերական, ջերմ մտնոլորտ էր ապահովում:

Այսպիսով սուսերամարտի բաց հավաքը համարում եմ կայացած, քանի որ հավաքին մասնակցեցին Երևան քաղաքի տարբեր շրջանների տարատարիք սովորողներ, ովքեր անտեղյակ էին կրթահամալիրի այլընտրանքային ծրագրին, իրենց համար բացահայտում էր կրթական այս համակարգը: Մասնակիցներից շատերը հետաքրքրվեցին Քոլեջով և Ավագ դպրոցով: