Սուսերամարտի ամենամյա բաց մրցաշար՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 3-24

Նպատակը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կազմակերպել սուսերամարտի ամենամյա բաց մրցաշար

  • <<Սեբաստացու օրերին>> կազմակերպել սուսերամարտի բաց մրցաշար
  • Ներկայացնել կրթահամալիրը, մարզադպրոցը, սուսերամարտի ակումբը
  • Համագործակցություն

Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սաներ, Գյումրու հավաքական թիմի սաներ, Նոր-նորքի հրաձգության մարզադպրոցի սաներ, Վրաստանից ժամանած սուսերամարտիկներ:

Սուսերամարտի ամենամյա մրցաշարը այս տարի կկայանա 3-փուլով՝

Առաջին փուլ՝ նոյեմբերի 4-10՝ միասնական հավաք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Գյումրիի օլիմպիական մարզադպրոցի հետ համատեղ հավաք, մարզումներ: Ծրագիր:

Երկրորդ փուլ՝ նոյեմբերի 10-ին մասնակցություն ՀՀ պատանիների առաջնությանը: Ծրագիր:

Երրորդ փուլ՝ Նոյեմբերի 23-24-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կկազմակերպվի սուսերամարտի ամենամյա բաց մրցաշար, որին կմասնակցեն՝ Գյումրու օլիմպիական մարզադպրոցը, Երևան քաղաքի սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցը, Նոր նորքի սուսերամարտի մարզադպրոցը, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը և Վրաստանի հավաքական թիմը: Ծրագիր:

Հանդիսավոր մեկնարկ՝ Մրցաշարի բացումը կկայանա նոյեմբերի 24-ին ժամը՝ 11:00 Մայր դպրոց <<Վահան Ասատրյան>> մարզադահլիճում: Բացման խոսք կասի ՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանը:

Կացարան՝ Սուսերամարտիկները կօգտվեն կրթահամալիրի կացարանից:

Պատասխանատուներ՝ Միքայել Ղազարայան, Ռոբերտ Խաչատրյան

3 thoughts on “Սուսերամարտի ամենամյա բաց մրցաշար՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Թողնել մեկնաբանություն