Միասնական հավաք Գյումրու սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցի հետ համատեղ. հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նոյեմբերի 4-10-ը տեղի ունեցավ միասնական հավաք Գյուրու սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցի հետ համատեղ: Հավաքը ուսումնամարզական էր: Նպատակը՝ նախապատրաստվել առաջիկայում կայանալիք ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնությանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ամենամյա բաց մրցաշարերին:

Հավաքի մասնակիցները ունեցան համատեղ մարզումներ, ուսումնական դասաժամերին, լրացուցիչ կրթության ժամերին փորձի փոխանակումներ և վարպետաց դասեր: Հավաքի ծրագիրը հագեցած էր, մասնակիցները ծանրաբեռնված սուսերամարտի մարզումներով՝ որոնք ներառում էին մարզումներ թե մասնագիտական, տեխնիկա-տակտիկական հնարքներ այլ նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և տեսական դասեր, քննարկումներ:

Հավաքը ամփովեց ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնությամբ, որտեղ մեր կրթահամալիրի սովորող՝ Կարինե Գյուլումյանը գրավեց պատվավոր երկրորդ հորիզոնականը: Մրցումներին մեր թիմը, միասնական միավորներով, կարողացավ մտնել հավաքական թիմ և վաստակեց իրավունք ներկայացնել Հայաստանը՝ նոյեմբերի 18-ին Տաշքենդում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը:

Շնորհակալ ենք Մխիթար Սեբաստացի կրթակամալիրին՝ հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանին, տնօրեն՝ Սուսան Մարկոսյանին, կացարանի համար՝ Տաթև Բլեյանին, որ աջակցեցին նմանատիպ հավաքի կայացմանը, որը մեծ փորձառություն էր սուսերամարտի ակումբի սաների համար և մեծ հնարավորություն առաջ գնալու և մարզադպրոցը զարգացնելու գործում:

Նոյեմբերյան ռազմամարզական խաղեր՝ Ավագ դպրոցում

Վայրը՝ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիր

«Սեբաստիա» մարզադաշտ, մարզասարքեր

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ

ժամանակացույցը՝ 

  • նոյեմբերի 9-ին ժամը 9.30-10.30
  • նոյեմբերի 9-ին ժամը 11.00-12.00

Նպատակը՝

  • սովորողների մոտ բարձրացնել մարզական ոգին, արագ կողմնորոշվելու կարողությունը, արագաշարժությունը, մարզասարքերից արագ և նպատակային օգտվելը
  • հրաձգության նոր տեխնիկա տակտիկական հնարքների կատարում, օդամղիչ հրացանի կանգնած դիրքի կատարելագործում:
  • նետաձգության տակտիկական հնարքների կիրառում

Խնդիրները՝ Նոր տեխնիկա-տակտիկական հնարքների ստուգում և հաշվարկ:

Նախագծի նկարագիր՝

  1. Շարային պատրաստություն, հավսար, զգաստ, շարափոխումներ:
  2. Մասնակիցները բաժանվում են չորս թիմի: Սուլիչով և վայրկյանացույցով տրվում է խաղի մեկնարկ: Թիմի առաջին մասնակիցը վազքով հաղթահարում է հավասարակշռության գերան-արգելքը, այնուհետև հաղթահարում պտտաձողերով արգելքները և հաղթահարում մարզական լաբիրինթը: Վազքով մոտենում է հրաձգության գոտի, որտեղ օդամղիչ հրացանով կրակում է մեկ անգամ՝ պարաններից կախված թիրախների: Վազքով մոտենում է նետաձգության գոտի՝ վերցնում է աղեղը և մեկ անգամ կրակում թիրախին: Առաջին մասնակցի վերջին արգելքը հաղթահարելուց հետո, թեմի հաջորդ մասնակիցը մեկնարկում է: Եվ այդպես շարունակ: Մարզիչները ֆիքսում են թիմային արագաշարժությունը և դիպուկ կրակելը:
  3. Պարանի քաշում:

Պատասխանատու՝ Միքայել Ղազարյան, Գոհար Դանիելյան, Սամվել Խաչատրյան և մարզիչներ

Ֆիզիկական կուլտուրայի և մարմնակրթության դասաժամի գնահատման առաջարկ

Գնահատման համակարգի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի և մարզական ուղվածության դասերին նպատակ ունի՝ սովորողների մոտ պատկերացում ձևավորել սեփական կարողությունների և վարքային կանոների պահպանման վերաբերյալ: Գնահատումը, որպես մանկավարժական միջոց, պետք է ուղված լինի ի շահ սորորողի և չհանդիսանա պատժի միջոց։ Գնահատումը չպետք է լինի ուսուցչի կողմից կամայական, այլ տվյալ դեպքում, հիմք ունենա սովորողին ամբողջական  բացատրություն տրամադրել։ Այս ամենից ելնելով, գալիս ենք այն եզրահանգմանը, որ պետք է ստեղծվի այնպիսի սանդղակ, որը կարտացոլի սովորողի ֆիզկուլտուրայի դասերին պատշաճ մասնակցությանը և գնահատականի ամբողջական պատկերացմանը։

1.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսական նվազագույնը 10 դասաժամից ոչ պակաս)  4 միավոր

2.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսական 5-9 դասաժամ) 3 միավոր

3.Դասերին մասնակցություն համազգեստով(1-4 դասաժամ) 2 միավոր

4.Դասերին առանց համզգեստ ներկայանալը կամ դասերին չմասնակցելը ամբողջ ամիս 1 միավոր

5.Դասերին ակտիվություն դրսևորումը և  մարզիչի հրահանգները պատշաճ կատարումը  2 միավոր

6.Դասերի ծրագրով նախատեսված մարզական հմտությունների ձեռքբերումը խաղի կանոններին համապատասխան, մարզաձևի հիմնական հնարքների կատարումը, նորմատիվ պահանջների կատարումը գնահատվում է 2 միավոր

7. Կրթահամալիրային ստուգատեսներին մասնակցությունը, քայլքերը, բարձրունքի հաղթահարումը, ռազմամարզական ճամբարներին և հեծանվաերթերին մասնակցությունը գնահատվում է 3 միավոր

8.Դասերից դուրս մարզական ակումբներին մասնակցությունը, լրացուցիչ կրթության խմբերում  ընդգրկումը գնահատվում է 1 միավոր

9. Մարզական բարձր նվաճումների հասնելը (ՀՀ չեմպիոն, հավաքականի անդամ, միջազգային մրցաշարերին մասնակցելը) 1 միավոր։