Վարչական խորհրդի նիստ. փետրվարի 2

Փետրվարի 2-ին վարչական խորհրդի նիստին մարզական քննարկումներ՝

  1. կրթահամալիրի մարզիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ հանրակրթություն, սովորողների ընտրությամբ դասընթաց-գործունեություն, լրացուցիչ կրթություն, մասնագիտական զարգացման դասընթաց-ակումբ

Մայր դպրոցի, Կրտսեր դպրոցների մարզադահլիճների, մարզական տարածքների զբաղվածություն:

Արևմտյան դպրոց՝  ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոզա Գսպոյան՝4-5-րդ դասարաններ — 1 խումբ , ֆուտբոլ, մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Արևմտյան դպրոցում մարմնակարթությունը կազմակեպրվում է ուսուցչի օգնականների միջոցով՝ Քրիստինե Հարությունյան և Սոնա Սարգսյան /Սոնան սկսել է ինքնուրույն աշխատել փետրվարից/։ Հունվար ամսին մարմնակարթության 6 ժամը պարապել են մարզիկներ Ռոբերտը և Նարեկը։ Սովորողները երկուսին էլ շատ սիրում էին, հավեսով էին մասնակցում պարապմունքներին։

Արևմտյան դպրոցի մարզադահլիճի խնդիր է առաջանում 1-3-րդ դասարանցիների ընտրովի մարմնակրթության և 4-5-րդ դասարանների հանրակրթությամբ մարմնակրթության դասերի զուգորդման դեպքում։ Դա պայմանավորված է դասացուցակով, որը որոշ դեպքերում հնարավոր չէ լինում փոփոխել։ Նման դեպքերում մի խումբը դրսում է պարապմունք անցկացնում կամ՝ մեծ դասարաններից մեկում։

Հարավային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դաս՝ մարմնակրթություն, 2 խումբ, մարզիչ՝ Ռոզա Գսպոյան, 4-5-րդ դաս՝ 1 խումբ, մարզական, մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան

Արևելյան դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

Արևելյան դպրոց՝ 1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն___3  խումբ, 4-5-րդ դաս․  1 խումբ մարզիչ՝ Անդրանիկ Դարբինյան, 4-5-րդ դասարաններ —  մարզիչ-կազմակերպիչներներ՝ Գայանե Սարգսյան, Սյուզան Սարգսյան

Հյուսիսային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ալինա Թումասյան1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոբերտ Խաչատրյան՝
4-5-րդ դասարաններ — 4 խումբ , մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Քոլեջ՝

Քոլեջը մարզադահլիճ չունի:
Քոլեջում ֆիզկուլտուրա անուն են առաջին կուրսերը ըստ 4 մարզաձևի՝ Մայր դպրոցում:
5-6 տարեկանները մարզվում են լողի գնալով, և ամենօր մարզական պարապմունքներ խմբում:

Մարզիչների ծանրաբեռնվածությունը՝ ըստ անհատական աշխատաժամանակի՝

2. 4-5-րդ դասարանում հանրակրթական ֆիզկուլտուրայի կազմակերպումը։ 

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): 4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրայի դասը վարում է դասավանդող-մարզիչը, կամ որպես մենթոր աջակցում կազմակերպչին կամ Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։ Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք​է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:  

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, ձյուդո, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, ձյուդո, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել 1-ին, 3-րդ ուսումնական շրջանի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Մարզադպրոց 2020 թվականի ամփոփում

Մարզադպրոցի 2020 թվականի ամփոփում

Սարալանջի աշխատանքներ, բարեկարգման աշխատանքներ, այլ.

Նախագծեր, ճամփորդություններ, ռազմամարզական նախագծեր.

Ձմեռային մարզական ստուգատես 2020

Մանկավարժական հավաքներ, սեմինարներ, ստուգատեսեր.

Մարզական ակումբների մասնակցությունը՝ հանրապետական, դպրոցական և միջազգային մրցաշարերին.

Առցանց դպրոց, ընտանեկան նախագծեր.

Մարզադպրոցի ակումբների լրացուցիչ կրթության մարզիչները.

  • Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան
  • Արինա Թումասյան
  • Անդրանիկ Մանուչարյան
  • Ռոզա Գսպոյան
  • Նարեկ Կարապետյան
  • Հասմիկ Սիմոնյան-