Վարչական խորհրդի նիստ. փետրվարի 2

Փետրվարի 2-ին վարչական խորհրդի նիստին մարզական քննարկումներ՝

  1. կրթահամալիրի մարզիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ հանրակրթություն, սովորողների ընտրությամբ դասընթաց-գործունեություն, լրացուցիչ կրթություն, մասնագիտական զարգացման դասընթաց-ակումբ

Մայր դպրոցի, Կրտսեր դպրոցների մարզադահլիճների, մարզական տարածքների զբաղվածություն:

Արևմտյան դպրոց՝  ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոզա Գսպոյան՝4-5-րդ դասարաններ — 1 խումբ , ֆուտբոլ, մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Արևմտյան դպրոցում մարմնակարթությունը կազմակեպրվում է ուսուցչի օգնականների միջոցով՝ Քրիստինե Հարությունյան և Սոնա Սարգսյան /Սոնան սկսել է ինքնուրույն աշխատել փետրվարից/։ Հունվար ամսին մարմնակարթության 6 ժամը պարապել են մարզիկներ Ռոբերտը և Նարեկը։ Սովորողները երկուսին էլ շատ սիրում էին, հավեսով էին մասնակցում պարապմունքներին։

Արևմտյան դպրոցի մարզադահլիճի խնդիր է առաջանում 1-3-րդ դասարանցիների ընտրովի մարմնակրթության և 4-5-րդ դասարանների հանրակրթությամբ մարմնակրթության դասերի զուգորդման դեպքում։ Դա պայմանավորված է դասացուցակով, որը որոշ դեպքերում հնարավոր չէ լինում փոփոխել։ Նման դեպքերում մի խումբը դրսում է պարապմունք անցկացնում կամ՝ մեծ դասարաններից մեկում։

Հարավային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դաս՝ մարմնակրթություն, 2 խումբ, մարզիչ՝ Ռոզա Գսպոյան, 4-5-րդ դաս՝ 1 խումբ, մարզական, մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան

Արևելյան դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

Արևելյան դպրոց՝ 1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն___3  խումբ, 4-5-րդ դաս․  1 խումբ մարզիչ՝ Անդրանիկ Դարբինյան, 4-5-րդ դասարաններ —  մարզիչ-կազմակերպիչներներ՝ Գայանե Սարգսյան, Սյուզան Սարգսյան

Հյուսիսային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝

1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ալինա Թումասյան1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոբերտ Խաչատրյան՝
4-5-րդ դասարաններ — 4 խումբ , մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Քոլեջ՝

Քոլեջը մարզադահլիճ չունի:
Քոլեջում ֆիզկուլտուրա անուն են առաջին կուրսերը ըստ 4 մարզաձևի՝ Մայր դպրոցում:
5-6 տարեկանները մարզվում են լողի գնալով, և ամենօր մարզական պարապմունքներ խմբում:

Մարզիչների ծանրաբեռնվածությունը՝ ըստ անհատական աշխատաժամանակի՝

2. 4-5-րդ դասարանում հանրակրթական ֆիզկուլտուրայի կազմակերպումը։ 

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): 4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրայի դասը վարում է դասավանդող-մարզիչը, կամ որպես մենթոր աջակցում կազմակերպչին կամ Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։ Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք​է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:  

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, ձյուդո, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, ձյուդո, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել 1-ին, 3-րդ ուսումնական շրջանի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Թողնել մեկնաբանություն