Ասպետ 2018

38698906_300525547347822_2449645600979812352_nԱսպետ 2018-ի մեկնարկը տրվեց հուլիսի 30-ին, ժամը՝ 7.00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Լսելով կրթահամալիրի տնօրենի ոգևորիչ խոսքերը՝ ընկանք ճամփա: Այս տարվա խումբը կազմված էր կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներից, իսկ խմբի պատասխանատուներն էին նաև կրթահամալիրի զինղեկ Արման Դավթյանը և նետածիգ Արման Բալդյանը:

Դեպի Արցախ այս անգամ Ճանապարհվեցինք Հայրիվանք-Մարտունի-Վարդենիս-Դադիվանք-Դրնբո-Ստեփանակեր-Այգեստան երթուղով: Առաջին կանգառը հենց Հայրիվանքում էր, որտեղից պարզ երևում էր Սևանա լճի մամռակալումը, որը ստիպեց մեզ ետ կանգնել լճում լողալու հաճույքից: Ողջ ճանապարհի ընթացքում եղանակը հիասքանչ էր, որը հնարավորություն էր տալիս վայելել բացվող հիանալի տեսարանները: Չնայած Թարթառի հովտի անզուգական գեղեցկությանն ու Դադիվանքի հրաշագեղությանը՝ սովողներին ամենաշատը տպավորեց Քարվաճառի ոլորաններից բացվող տեսարանը:

Ճամբարը ուներ շատ հագեցած գրաֆիկ, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ կարգացուցակ: Այն իր մեջ ներառում էր նախավարժանք, շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, մարզական և ինտելեկտուալ  խաղեր, ռազմական դասընթացներ և այցելութուններ զորամասեր: Ի դեպ, ինչպես անցած տարի, այս տարի ևս մարզական խաղերի մեջ ընդգրկված էին նաև սուսերամարտն ու նետաձգությունը: Ի դեպ արցախցի պատանիներին սուսերամարտը շատ դուր եկավ, և հանդես եկան խնդրանքով՝ տեղում ևս մեկ մարզական ակումբ բացելու:

Ընդհանուր առմամբ սեբաստացիների դասակը բավականին հաջող հանդես եկավ: Վոլեյբոլի մրցաշարում սեբաստացի սովորողները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը, նույն  նաև սեղանի թենիսի մրցումներում: Իսկ կրթահամալիրի չորս սովորողներ արժանացան լավագույն ճամբարական մրցանակի: Յոթօրյա ճամբարը, որը սկզբում երկար էր թվում, շատ աննկատ ու արագ անցավ, և օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ընկանք ճամփա: Արդեն բավականին ուշ էր, երբ հասանք Երևան:

Կարծում եմ, որ ճամբարը ստացվեց, ու սովորողները շատ բան ստացան ճամբարից: Սակայն ձեռքբերումը այն կլինի,  եթե յուրաքանչյուր սեբաստացի մեկ ընկեր ձեռք բերած լինի Արցախում, իսկ ճամբարին մասնակից յուրաքանչյուր արցախցի՝ մեկ սեբաստացի ընկեր Երևանում:

 

This slideshow requires JavaScript.

1 thoughts on “Ասպետ 2018

Թողնել մեկնաբանություն