ԵՌՕՐՅԱ ՎՐԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

26771666_562694314084296_659456596_o

Ճամբարի վայրը`   Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբար:
Ճամբարի ժամկետը` մայիսի 28-29-30
Մասնակիցները՝ կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների սովորողներ:
Նպատակը`   աշնանային ռազմամարզական մրցումներին նախապատրաստություն, ռազմամարզական խաղերի հմտությունների ամրապնդում

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ,
Մարզական հագուստ և կոշիկներ,
Լողազգեստ
Անհատական թվային միջոցներ:

Ճամբարին անհրաժեշտ պարագաներ

Սուսերամարտի գույք

Նետաձգության գույք

Հրաձգության գույք

Գնդակներ, պարաններ

Վրաններ
Խոհանոցային գույք
Դեղորայք պայուսակով:
Ծրագիրում՝

Սուսերամարտ- /պատասխանատու՝ Միքայել Ղազարյան/

Նետաձգություն- /պատասխանատու՝ Գևորգ Հազարումյան/

Հրաձգություն- /պատասխանատու՝ Գոհար Դանիելյան/

Լողափնյա վոլեյբոլ- /պատասխանատու՝ Անդրանիկ Մանուչարյան/

Լող- /պատասխանատու՝ Տաթև Համբարյան/ 


Մայիսի 28       
10.00 մեկնում Մայր դպրոցից
12.00 ժամանում՝ Ժայռ
12.00-13.00 տեղավորում
13.30-14.00 ճաշ
14.00-15.00 տեղանքի ծանոթացում, նաև քարտեզով ինքնաբացահայտման համար, անվտանգության դասեր
15.00-16.00 լող
16:00-18:00 ուսումնական նռնակների նետում, առաջին բուժօգնության պարապմունքներ
19.00-19.45 ընթրիք
20.00-22.00 երաժշտական ժամ, օրվա ամփոփում
22:00-22:30 հիգիենայի ժամ
22.30 քուն

 

Մայիսի 29
8.00-9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00-9.30 հիգիենայի ժամ
9.30-10.00 նախաճաշ
10.00-13.00 քայլարշավ
13.00-14.00 ճաշ
14.00-15.00 հանգիստ
15.00-16.00 լող
17:00-19:00 էկոաշխատանքներ
19:00-20:00 ընթրիք
20:00-22:00 խարույկ, երգ, պար
22:00-22:30 հիգիենայի ժամ
22:30 քուն

Մայիսի 30
8.00-9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00-9.30 հիգիենայի ժամ
9.30-10.00 նախաճաշ
10.00-12.00 մարզական պարապմունքներ
12.00-14.00 լող
14.00-15.00 ճաշ
15.00-16.00 ճամբարի հավաքում
16.00 մեկնում
17.30 ժամանում Երևան

Էստաֆետային խաղեր

Ջոկատների ղեկավարների,մարզիչների ներկայությունն ու մասնակցությունը պարտադիր է.

Էստաֆետա N 1 Մասնակիցները սուլիչը լսելով վոլեյբոլի գնդակը ոտքերով սեղմած թռիչքներով մոտենումեն սպորտային ներքնակին, սողում են գնդակը պահելով ձեռքում, վազում են նետման գիծ,կատարում են գնդակով նետում զամբյունի մեջ: Վերցնում են ընկած գնդակը և սլանում ֆինիշ: Գնդակը փոխանցվում է հաջորդ մասնակցին:

Էստաֆետա N 2 Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:

Էստաֆետա N 3 Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակներին, մեկ ոտքի հպումով ձախ ու աջ անցում կատարում օղակների միջով: Վազքով մոտենում են սպորտային ներքնակին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների տակով: Վազում են դեպի բուլավան, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:

Արդյունքը`սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր`հրապարակված բլոգներում,կայքում

Նախահաշիվ՝

Սնունդը`  ծնողների միջոցներովՙ օրը  1000-ական դրամի չափով

Նախագծի համակարգող-ղեկավար՝  Միքայել Ղազարյան

4 thoughts on “ԵՌՕՐՅԱ ՎՐԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Թողնել մեկնաբանություն