Մարզական ստուգատեսի հաշվետվություն 2018

 

Հունվարյան մարմնամարզական ստուգատես` մարմնամարզություն, լող, և հեծանիվ: Ստուգատեսի մասնակիցներն էին՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողները:

Օր առաջին՝ 22.01

Մարմնամարզություն: Սրահ են հաճախել Արևելյան դպրոցի 5 տարեկաններից մինչև 3-րդ դասարանի սովորողներ: Մարզադահլիճ են մտել ըստ ժամանակացույցի, դասվարի հետ միասին: Կատարել են ստուգատեսի համար նախատեսված վարժությունները, կազմակերպված մոտեցել են նախատեսված մարզական գործիքներին:

Մարզիչները մոտեցել են ուղղություն են տվել, օգնել են հանձնելու ստուգատեսի վարժությունները:

Լող: Լողավազան են հաճախել Արևմտյան դպրոցի սովորողները: Կատարել են ըստ տարիքի, լողի համար նախատեսված վարժությունները: Մարզիչները, օգնել և հրահանգավորել են ստուգատեսի մասնակիցներին: Դասվարները ստուգատեսին ներկայացել են լողի համազգեստով, ջրում օգնել սովորողներին:

 

Օր երկորդ՝ 23.01

Մարմնամարզություն: Սրահ են հաճախել Արևմտյան դպրոցի 5 տարեկաններից մինչև 3-րդ դասարանի սովորողներ: Մարզադահլիճ են մտել ըստ ժամանակացույցի, դասվարի հետ միասին: Կատարել են ստուգատեսի համար նախատեսված վարժությունները, կազմակերպված մոտեցել են նախատեսված մարզական գործիքներին:

Մարզիչները մոտեցել են ուղղություն են տվել, օգնել են հանձնելու ստուգատեսի վարժությունները:

Լող: Լողավազան են հաճախել Արևելյան դպրոցի սովորողները: Կատարել են ըստ տարիքի, լողի համար նախատեսված վարժությունները: Մարզիչները, օգնել և հրահանգավորել են ստուգատեսի մասնակիցներին: Դասվարները ստուգատեսին ներկայացել են լողի համազգեստով, ջրում օգնել սովորողներին:

Օր երրորդ` 24.01

Ստուգատեսին մասնակցել են Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները, մարմնամարզություն:

Ստուգատեսին մասնակցել են Միջին և Ավագ դպրոցների հայտագրված սովորողները:

Օր չորրորդ` 25.01

Մարմնամարզություն: Սրահ են հաճախել Հարավային դպրոցի 6 տարեկաններից մինչև 3-րդ դասարանի սովորողներ: Մարզադահլիճ են մտել ըստ ժամանակացույցի, դասվարի հետ միասին: Կատարել են ստուգատեսի համար նախատեսված վարժությունները, կազմակերպված մոտեցել են նախատեսված մարզական գործիքներին:

Մարզիչները մոտեցել են ուղղություն են տվել, օգնել են հանձնելու ստուգատեսի վարժությունները:

Լող: Լողավազան են հաճախել Հյուսիսային դպրոցի սովորողները: Կատարել են ըստ տարիքի, լողի համար նախատեսված վարժությունները: Մարզիչները, օգնել և հրահանգավորել են ստուգատեսի մասնակիցներին: Դասվարները ստուգատեսին ներկայացել են լողի համազգեստով, ջրում օգնել սովորողներին: Հյուսիսային դպրոցի սովորողները մեծ ոգևորույամբ էին եկել լողի ստուգատեսին, գրեթե առանց բացակաների, ոգևորություն կար դասվարների և ծնողների շրջանում:

Օր հինգերորդ` 26.01

Մարմնամարզություն: Սրահ են հաճախել Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններից մինչև 3-րդ դասարանի սովորողներ: Մարզադահլիճ են մտել ըստ ժամանակացույցի, դասվարի հետ միասին: Կատարել են ստուգատեսի համար նախատեսված վարժությունները, կազմակերպված մոտեցել են նախատեսված մարզական գործիքներին:

Մարզիչները մոտեցել են ուղղություն են տվել, օգնել են հանձնելու ստուգատեսի վարժությունները:

Լող: Լողավազան են հաճախել Հարավային դպրոցի սովորողները: Կատարել են ըստ տարիքի, լողի համար նախատեսված վարժությունները: Մարզիչները, օգնել և հրահանգավորել են ստուգատեսի մասնակիցներին: Դասվարները ստուգատեսին ներկայացել են լողի համազգեստով, ջրում օգնել սովորողներին:

Առաջարկություն

Առաջարկում ենք 2018 թվականին դասավանդողները առավել ակտիվ ներգրավածություն ունենան մարզական ակումբներում, իրենց աշխատաժամանակում պարտադիր ունենան շաբաթական 2 ժամ մարզական ծանրաբեռնվածություն, ընտրեն այն ակումբը, որը նպատակահարմար են գտնում, անդամագրվեն և սկսեն մարզվել: Արդյունքում՝ հեծանվորդ, լողորդ, սուսերամարտիկ, նետաձիգ, թենիսիստ դասավանդողը, առավել ոգևորվածությամբ սովորողին կուղղորդի դեպի առողջ ապրելակերպը, կենսակերպը:

Առաջարկում եմ տրամադրել ամեն դպրոցի հեծանվային ակումբի համար առաջնային վերանորոգման պարագաներ(հեծանիվի անվադողերի պոմպ, վեցանկյուն գործիք, ճաղի գործիք, ներքին անվադողի վերանորոգման տուփ, գործիքների հավաքածու, 12անվադող, 12 գելով ներքին անվադող)

Ինչպես նաև, առաջարկում ենք կրտսեր դպրոցներին ստուգատեսին ակտիվ մասնակցության համար, պարգևատրել մարզական գույքով /պարաններ, գնդակներ, օղակներ, ցատկառեզիններ, հոլեր, տափօղակներ, թռչող սկավառակներ/:

Լողուսուցման համար նախատեսված գույք / լողուսուցման տախտակներ, ջրագնդակ, թեթև փչովի գնդակներ/:

2 thoughts on “Մարզական ստուգատեսի հաշվետվություն 2018

Թողնել մեկնաբանություն