Մրցաշարի կանոնադրություն
Հաստատում եմ ՝ Ս. Մարկոսյան
Նոյեմբերի 20-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է Երևան քաղաքի և մարզերի դպրոցների պատանիների «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց մրցաշար:
Նպատակը և խնդիրները
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում: Ավանդական դարձած «Վահան Ասատրյան» մրցաշարով, ցանցային գործընկերության ամրապնդումը, մրցաշարի կազմակերպման մեջ գործընկերների ներգրավումը, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների բասկետբոլի մարզական ակումբների անդամները:
Մրցաշարի անցկացման պայմանները
Մրցաշարի թիմը կազմված է 10 մարզիկից և 2 ղեկավարից։
Հայտերը ներկայացվում են հեռավար, վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնում:
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոնը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ծախսերը հոգում է կրթահամալիրը։ : Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ Կացարաններից չօգտվող կազմակերպությունների գործուղման ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով:
8 thoughts on “«Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնություն”