Ձմեռային մարզական խաղեր. չմշկասահք

Նպատակը

Չմուշկավարման հմտությունների ձեռք բերում, կրթական փոխանակումներ, նոր գործընկերների ներգրավում

Խնդիրներ

· կրթահամալիրի դասավանդողների և սովորողների ընդհանուր ձմեռային մարզումներ

· հունվարյան ստուգատեսերի նախապատրաստական պարապմունքներ

· նոր մարզաձևի ներմուծում կրթահամալիրային մարզձևերումհասնում են

Նախագծի մասնակիցները քայլքով հասնում են «Իրինա Ռոդնինայի» անվան գեղասահքի մարզադպրոց:

Երթուղին

· Մայր դպրոցից քայլարշավով, Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա

· երթուղին 2,5 կմ է՝ 35-45րոպե

Նախագծի մեկնարկը

Հունվարի 10-19 ամեն օր՝ ժամը 11:00-15:00 Մասնակից խմբերը նախապես հայտագրվում են՝ գրելով m-khazaryan@mskh.am էլեկտրոնային հասցեին: Խմբում կարող է ընդգրկվել 12-17 սովորող: Կարող են մասնակցել նաև սեփական չմուշկներով:

Սահքի տևողությունը մեկ ժամ է: Մեկ ժամ և ավել սահելու համար սովորողները վճարում ենք 1500 դրամ:

Կազմակերպիչ-ուղեկցող

Ամեն խումբ ունի ղեկավար-դասավանդող և ուղեկցող-մարզիկ:

Անհրաժեշտ գույք և պարագաներ

Ուսապարկ, սպորտային համազգեստ, փոքր սրբիչ, երկրորդ տաք գուլպա, գլխարկ, ձեռնոց(ջրակայուն) բրդուճ, ջուր:

Նախագ ծի համակարգողներ՝ Միքայել Ղազարյան, Անդրանիկ Մարգարյան

26692983_561410037546057_2015839335_o

Ռազմամարզական խաղեր

Ռազմամարզական ճամբար
Նպատակը՝ Սովորողների ռազմամարզակա ն կրթության բարձրացում
Ճամբարի ընթացքում
· Զրույցներ բանակային կյանքից
· Երկտարյա և երեքտարյա ծառայության օրիանգծերի քննարկումներ
· Ֆիլմերի դիտում
· Գործնական ռազմամարզական պարապմունք

Ռազմարազական խաղի նկարագիր
· Վայրկյանացույցով տրվում է ժամանակի մեկնարկ
· Թիմը կատարում է առաջադրանք. հարձակում, վիրավորի առաջին օգնության ցուցաբերում  և կրակադաշտից խմբի դուրսբերում
Առաջադրանքի նկարագիրը՝ երեք հրաձիգներ վազքով մոտենում են ելման գիծ,
· լիցքավորում են օդամղիչ զենքերը և կրակում են նշված թիրախների վրա
· Խմբի բուժքույրը 4 օգնականների հետ վազքով մոտենում է հրաձիգներից մեկին և վիրակապում ոտքը
· Օգնականները վիրավոր ընկերոջը տեղավորում են թիկնոց վրանի վրա և  ամբողջ խմբով վազքով սլանում են դեպի ֆինիշ
· թիմի դատավորները և խաղավարները մանկավարժ-մարզիչներն են
· թիմերը հաջորդում են մեկը մյուսին` խաղի նույն կանոններով
Համակարգումը՝ Միքայել Ղազարյանի, Գևորգ Հազարումյանի

Հայաստան ենք բերում 4 գավաթ եվ 6 մեդալ։

Դեկտեմբերի 24-ին միջազգային մրցումների եզրափակիչ փուլն էր, որին մասնակցեցին Հայաստանի թիմի բոլոր մարզիկները (ըստ նախորդ օրվա ստուգարքային բարձր արդյունքների բոլորս անցանք եզրափակիչ փուլ)։
Երեք երկրների մարզիկները՝ ըստ ծրագրի, պետք է կրակեին հետևյալ երեք ձևերում.
1. Անհատական (աղջիկներ, տղաներ, մեծեր (20-ից բարձր), փոքրեր(մինչև 20 տարեկան))
2. Միքս՝ համատեղ՝ աղջիկ և տղա (կրակում են յուրաքանչյուր երկրից կազմված զույգեր)
3. Թիմային (3 հոգուց կազմված)
Մեր մարզիկները ինչպես միշտ աչքի ընկան բարձր արդյունքներով և զբաղեցրին պատվավոր տեղեր։
Իսկ որտեղ կա հաղթանակ այնտեղ կան անկասկած սեբաստացիներ։
Ես այս մրցաշարում անհատական պայքարում զբաղեցրի 3-րդ տեղը՝ ստացա բրոնզե մեդալ և գավաթ, իսկ թիմային պայքարում 2-րդ տեղը՝ արծաթե մեդալ և գավաթ։
Անհատական մեծերի և փոքրերի պայքարում առաջին տեղ զբաղեցնող մարզիկները նույնպես մեր տղաներն էին։
Հայաստանի աղջիկների թիմը կազմված էր 2 հոգուց, որից մի հոգին կրկին սեբաստացի ուսուցիչ էր՝ Արաքս Հովհաննիսյանը, ով ընդամենը երեք ամիս է, որ զբաղվում է նետաձգությամբ, բայց կարողացավ ստանալ միջազգային մրցման մասնակցության անցագիր։ Անհատական աղջիկների պայքարում Արաքսը 15 հոգու մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը, աղջիկների թիմային պաքարում՝ մի հոգու պակասի պատճառով կազմվեց ինտերնացիոնալ թիմ՝ մեր աղջիկներին միացավ ևս մի աղջիկ Թուրքիայի թիմից։ Առաջին Փուլում նրանք պայքարեցին Վրաստանի թիմի հետ և 6-0 հաշվով հաղթեցին։ Երկրորդ շրջանում պայքարում էին 3-րդ տեղի համար՝ Թուրքիայի թիմի դեմ, սակայն թուրք մասնակցի դիտավորյալ չկրակելու պատճառով պարտվեցին և զբաղեցրին 4-րդ տեղը՝ 7 թիմերի մեջ։
Այսպիսով մենք մեզ հետ հայաստան ենք բերում 4 գավաթ եվ 6 մեդալ։

 

Նյութի հեղինակ Գևորգ Հազարումյան

This slideshow requires JavaScript.

Մարզական բաց ստուգատես 2018

img_2051

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայքը՝  http://www.sportseducenter.wordpress.com

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ, տրիաթլոն մարզաձևերի  ներդրումը, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը: Շարունակել կարդալ “Մարզական բաց ստուգատես 2018”

Հեծանվորդ դասավանդողները

Նախագծի անվանումը։ քայլք-հեծանվային արշավ

Նպատակը։ անցկացնել քայլարշավ մինչև Փարոս-Համալիր և վերադառնալ հեծանիվ վարելով։

Խնդիրները։

  • բարձրացնել դասավանդողների ներգրավածությունը սպորտային միջոցառումներին
  • հաղթահարել Համալիրի բարձունքը քայլարշավով
  • բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը։

Նախագծի մեկնարկը։ Հունվարի 8-21

Մասնակիցներ։ կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր ցանկացող դասավանդողները, ծնողները կամ բարեկամները։

Բնութագիրը։ մեկնարկը կտրվի Մայր դպրոցի հեծանվային ակումբից քայլարշավով դեպի Փարոս, հետո կշարնակվի քայլարշավը Համալիր, այնտեղ Համալիրի շուրջ հեծանիվ կվարենք և հետ կվերադառնանք՝ Համալիր-Մոնթե Մելքոնյանի փողոցով-Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց մինչև Մայր դպրոց։

Կազմակերպիչ-պատասխանատուներ։ Հասմիկ Սիմոնյան, Միքայել ղազարյան

Անհրածեշտ գույք։ աղբի տոպրակներ, ձեռնոցներ, շշով ջուր, բրդուճներ, սպորտային համազգեստ, ձեռնոց, հեծանիվներ, ինչպես նաև տրանսպորտ, որը հեծանիվները տանելու է Մայր դպրոցից-Համալիր, որպեսզի այնտեղից վարելով հետ գան։

25579278_1627066627328511_2126810175_o

 

Տոնական հնգամարտ

Սիրելի սեբաստացիներ և ոչ սեբաստացիներ, դեկտեմբերի 12-ին ժամը 13։15 սիրով հրավիրում ենք Դավիթ Բլեյանի ծննդյանը նվիրված տոնակատարությանը։

Ծրագրում՝ նետաձգություն, սուսերամարտ, հեծանվասպորտ, վազք, ձիավարություն, իսկ վերջում լող

Վայրը՝  Արևմտյան դպրոց-պարտեզ, ուսումնական ագարակ, ծածկած լողավազան

Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողների հետ անց է կացվելու հնգամարտի տոնական ելույթ։ Կներառվեն ինչպես 4-5-րդ դասարանների սովորողներ, այնպես էլ Միջին դպրոցի սովորողներ։ Ավագ ընկերները՝ “սովորող-սովորեցնող” նախագծի շրջանակներում կցուցադրեն հնգամարտի տվյալ սպորտաձևը, որից հետո կրտսեր սովորողները կմասնակցեն տոնական հնգամարտին։

Տոնական հնգամարտի վերջում Դավիթ Բլեյանը ընկերների և հյուրերի հետ միասին երգ ու պարով կփչի իր մարզական տորթի մոմերը։

Սիրով սպասում ենք բոլորին մարզական տոնական հնգամարտին։

 

Մարզական հավաք

Դեկտեմբերի 6-ին ժամը 15:15-ին Ավագ դպրոցում տեղի կունենա ամենշաբաթյա մարզական հավաքը: Օրվա քննարկվող թեմաները՝

  1. Դեկտեմբերյան մարզատոնին բոլոր սպորտաձևերի մասնակցությունը
  2. դեկտեմբերյան պարտիզպուրակային աշխատանքների նախապատրաստում
  3. մարզիչների հարցեր և առաջարկների քննարկում
  4. այլ հարցերի քննարկում

Հեծանվաերթ, հեծանվավարություններ և մարաթոն

Սեբաստացու օրերի ընթացքում հեծանվային ակումբը անց է կացրել հեծանվաերթ դեպի Մարգարա գյուղ, հեծանվավարություններ է անցկացրել մայր դպրոցում Տավուշցիների և Օհանավանցիների հետ: Նրանցից որոշները այդ օրը սովորեցին հեծանիվ վարել: Ինչպես նաև նոյեմբերի 18-ին ավանդական հարիսայի տեսին մասնակցեցին վազքի մարաթոնով, որը մեկնարկել էր վաղ առավոտից՝ Հանրապետության Հրապարակից մինչև Սուրբ Երորդություն եկեղեցի:

FB_IMG_1511198988937

 

Նյութերի հեղինակ՝ Անդրանիկ Մարգարյան

 

 

 

ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնություն

22790021_528420500845011_748478787_o

Հոկտեմբերի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնակցեցին սուսերամարտի ՀՀ պատանիների առաջնությանը, որն անց էր կացվում սուսերամարտի մարզական միության Նորագավիթի մարզադահլիճում:

Մասնակցում էին ավագ դպրոցի սովորողներ Իսահակյան Վալերին և Պողոսյան Արենը, միջին դպրոցի սովորող Խաչատրյան Արշիլը:

Մարզիչ Միքայել Ղազարյանի բլոգում: