Նախագծի ժամկետը՝ Մայիսի 1-30
Նպատակը՝ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաքի շրջանակում իրականացնել մարզական միջոցառումներ, նախագծեր:
Խնդիրները՝
- «Գագարին» նախագծի շրջանակում, ուսումնամարզական ճամփորդություն Գեղարքունիքի մարզի համայքներ: Հարնանային մարզական խաղերի անցկացում, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ
- Կրթահամալիրում իրականացնել միջդպրոցական մրցաշարեր
- Մարզական նախագծեր իրականացնել կրթահամալիրին կից այգիներում, պուրակներում
Ուղղություններ՝
- ֆուտբոլի ընկերական հանդիպումներ
- հեծանվաերթեր
- գլդորիկավարություն, չմուշկավարություն
- մարզական ակումբների մրցաշարեր
- ազգային խաղեր
Մարզական նախագծերի միասնական ժամանակացույց՝
Մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներառված գյուղերի դասավանդողներ, սովորողներ, այլ խմբեր:
Կազմակերպումը ըստ
- կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
- կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների ներկայացված նախագծային օրակարգի,
- կազմակերպիչների, նախագծային, նախաձեռնող խմբերի առաջարկների, պայմանավորվածությունների, ներկայացումների հիման վրա:
«Գագարին» նախագծի օրացույց
Նյութը խմբագրվում է…