Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, Արևելյան դպրոց՝ Մարզական ջոկատ․․․

նյութը՝ Սյուզաննա Սարգսյանի բլոգում:

138854712_3229309220629195_4654353892717730508_n
139025911_3229309377295846_4345834428942538688_n
138743895_3229310110629106_8971862010105464438_n — копия
138494829_3229309417295842_2229211222536827829_n — копия
138517427_3229309667295817_8165671919215387078_n — копия
138648973_3229309287295855_647583297099145372_n — копия
138700315_3229309833962467_5990264766959922934_n — копия

Արևելյան դպրոց՝ Մարզական ջոկատը այսօր իր մարզական օրը անցկացրեց՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Ջոկատավարներն էին՝ Սյուզան Սարգսյանը և Գայանե Սարգսյանը, մարզիչ Անդրանիկ Դարբինյանը։

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում է որպես դասավանդողների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ ներդնել ոչ այնքան մասայականություն վայելող սպորտաձևերը: Որը կնպաստի մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խրախուսումն է, որ զարգանա Չմշկասահքը։

Ճամփան տարավ դեպի ձմեռային հեքիաթ. ճամբարային հինգերորդ օր

Նյութը՝ Անահիտ Հարութունյանի բլոգից:

Նախատեսված ճամփորդությունը դեպի Կոտայքի մարզի Զառ գյուղ, Սևաբերդ, վերափոխվեց ու ձյունե աշխարհի որոնումները տարան դեպի Ապարանի Ջրամբար՝ իսկական ձյունե թագավորություն: Այնքա՜ն ձյուն կար, ջինջ, պայծառ ու անտրորուն: Մեծ ու փոքր սեբաստացիներով, սահնակներով, ուրախության ճիչերով, խինդով գլորվեցինք դեպի ձմեռային հեքիաթի անաղարտ անսահմանության գիրկը: Ձյունով խաղացինք, ծեփեցինք, քանդակեցինք, կերանք ու սահեցինք: Վայելեցինք լիուլի…

Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից են, իսկ պատումները ճամբարականների բլոգներում են:

Գեղասահքի դպրոցում

Նյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից:

Հունվարի 15-ին՝ ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում,3.2 ջոկատի սովորողներն այցելեցին գեղասահքի դպրոց: Սովողների մի մասն առաջին անգամ էր սահադաշտում, և չնայած դժվարությունների՝ պատրաստ էին սառույցի վրա սահելու փորձությանը:

Տեսանյութ` Սեդա Վիրաբյանի

«Ջրվեժ» անտառապարկ 9րդ ջոկատ

Նյութը՝ Մադլեն Թերզյանի բլոգից:

9րդ ջոկատի ճամբարականների հետ այսօր «Ջրվեժ» անտառապարկում էինք: Ճամփորդության ընթացքում իրականացրոցինք ձմեռային մարզական խաղեր՝ քայլք, ձնագնդի, սահնակ:

Ճամփորդություն․«Ջրվեժ» անտառապարկ-արգելոց

Նյութը՝ Սոնա Սարգսյանի բլոգից:

Այսօր <<Լուսատտիկ>> ճամբարականների հերթական ճամփորդությունն էր՝ այս անգամ <<Ջրվեժ>> անտառապարկ-արգելոց։

Անտառապարկում մի լավ ձնագնդիկ խաղացինք, իսկ հետո էլ Մադլեն Թերզյանի օգնությամբ մի լավ սահեցինք։Անցկացրինք հետաքրքիր և ուրախ ժամանակ։

Արտուտիկների ձմեռային մարզական խաղերը «Ջրվեժ» անտառապարկում

Նյութը՝ Մելինե Սիմոնյանի բլոգից:

Արտուտիկները այսօր այցելել էին «Ջրվեժ» անտառապարկ»՝ իրականացնեու ձմեռային մարզական խաղեր:

Արտուտիկներով միասին քայլեցինք, զբոսնեցինք անտառապարկում, հիացանք բնության հրաշք տեսարաններով, սառած ու չքնաղ լճով, խաղացինք մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ…

Հրաշալի է, երբ փոքրերի հետ կարողանում ես մանկանալ…

Մարզական ստուգատեսով «Ջրվեժ» անտառապարկում ենք

Նյութը՝ Սոնա Փափազյանի բլոգից:

Մարզական ստուգատեսի ընթացքում, դահուկ և սահնակ վարելու համար, հաճախ ենք գնում այնպիսի վայրեր, որտեղ կարող ենք ձյան առատությունը վայելել: Այս տարի էլ Երևանում ձյուն չունենք, որպեսզի կարողանանք մեր ներքին բակերն օգտագործենք ձմեռային մարզական խաղերի համար, ուստի` ուղևորվեցինք Կոտայքի մարզի «Ջրվեժ» անտառապարկ, որտեղ ձմեռը դեռ թագավորում էր, ու ձյունը, չնայած տաք եղանակային պայմանների, դեռ կարող էր օգնել, որպեսզի սահեինք:
Հայրենագետ-ճամփորդների և բնագետ-լրագրողների ջոկատներով՝ շուրջ քառասուն ճամբարական, գրոհեցին անտառապարկը: Ձմեռն այդքան մարդ տեսավ, վախեցավ, հասկացավ, որ քիչ է ձյունը , սկսեց ձյունել: Ուրախությու՜ն, ցնծություն:
Մարզական ստուգատեսի ընթացքում շատերը առաջին անգամ փորձեցին դահուկ քշել, շատերն էլ, զարմանալի է, բայց առաջին անգամ սահնակով սահեցին:
Քառասուն ճամբարական երջանիկ, մարզական լիցքերով և տրամադրությամբ վերադարձավ կրթահամալիր: Շնորհակալ ենք մարզիչ Միքայել Ղազարյանին, ով սովորողներին օգնում էր սահնակ քշելիս, բացատրում դահուկավարելու ճիշտ հմտությունները:
Ջերմ օր էր:

Սովորողների տպավորությունները՝