Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, Արևելյան դպրոց՝ Մարզական ջոկատ․․․

նյութը՝ Սյուզաննա Սարգսյանի բլոգում:

138854712_3229309220629195_4654353892717730508_n
139025911_3229309377295846_4345834428942538688_n
138743895_3229310110629106_8971862010105464438_n — копия
138494829_3229309417295842_2229211222536827829_n — копия
138517427_3229309667295817_8165671919215387078_n — копия
138648973_3229309287295855_647583297099145372_n — копия
138700315_3229309833962467_5990264766959922934_n — копия

Արևելյան դպրոց՝ Մարզական ջոկատը այսօր իր մարզական օրը անցկացրեց՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Ջոկատավարներն էին՝ Սյուզան Սարգսյանը և Գայանե Սարգսյանը, մարզիչ Անդրանիկ Դարբինյանը։

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում է որպես դասավանդողների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ ներդնել ոչ այնքան մասայականություն վայելող սպորտաձևերը: Որը կնպաստի մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խրախուսումն է, որ զարգանա Չմշկասահքը։

Ճամփան տարավ դեպի ձմեռային հեքիաթ. ճամբարային հինգերորդ օր

Նյութը՝ Անահիտ Հարութունյանի բլոգից:

Նախատեսված ճամփորդությունը դեպի Կոտայքի մարզի Զառ գյուղ, Սևաբերդ, վերափոխվեց ու ձյունե աշխարհի որոնումները տարան դեպի Ապարանի Ջրամբար՝ իսկական ձյունե թագավորություն: Այնքա՜ն ձյուն կար, ջինջ, պայծառ ու անտրորուն: Մեծ ու փոքր սեբաստացիներով, սահնակներով, ուրախության ճիչերով, խինդով գլորվեցինք դեպի ձմեռային հեքիաթի անաղարտ անսահմանության գիրկը: Ձյունով խաղացինք, ծեփեցինք, քանդակեցինք, կերանք ու սահեցինք: Վայելեցինք լիուլի…

Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից են, իսկ պատումները ճամբարականների բլոգներում են:

Լողում են «Արևներ»ջոկատի ճամբարականները

Նյութը՝ Լիլիա Զախարյանի բլոգից:

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան ճամբարականները լողում են ծածկած լողավազանում։ Նրանք կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել, ցնցուղ ընդունել, լողալ։

Մարզական ստուգատեսին ընդառաջ

Նյութը՝ Անուշ թորոսյանի բլոգից:

Հյուսիսային դպրոցի 3․2 ճամբարային ջոկատը պատրաստվում է մարզական ստուգատեսին։

Տեսանյությը՝ Սեդա Վիրաբյանիhttps://www.youtube.com/embed/WdVV4fxREYA?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&wmode=transparent

Մարզական պարապմունք

Նյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից:

Հյուսիսի 2.1 ճամբարային ջոկատը նախապատրաստվում է հունվարյան մարզական ստուգատեսին։Ընկեր Կարինեի հետ սիրով ու ոգևորված մարզվում ենք, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում։

Գեղասահքի դպրոցում

Նյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից:

Հունվարի 15-ին՝ ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում,3.2 ջոկատի սովորողներն այցելեցին գեղասահքի դպրոց: Սովողների մի մասն առաջին անգամ էր սահադաշտում, և չնայած դժվարությունների՝ պատրաստ էին սառույցի վրա սահելու փորձությանը:

Տեսանյութ` Սեդա Վիրաբյանի