Սովորողների բլոգների ուսումնասիրության արդյունքում, պարզ է դառնում, որ որոշ սովորողների մոտ առկա են մարմնակրթությանը վերաբերող նյութեր, շատ քչերի մոտ կա <<մարմնակրթություն>> բաժին: Ըստ իմ դիտարկման, նյութեր առկա են այն սովորողների մոտ, ովքեր մասնակցություն են ունեցել մրցաշարերի, ինչ-ինչ մարզական նախագծերի, ռազմամարզական ճամբարի, սպորտլանդիաների, արշավների-բարձրունքի հաղթահարումների:
Առաջարկ, կրտսեր դպրոցներում սովորողները, մարզական ընտրությամբ գործունեություն ընտրելիս, բացի եռամարտի բաղկացուցիչներից, կարողանան ընտրել նաև հնգամարտի բաղկացուցիչներ՝ սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, ձյուդո:
Լրացուցիչ կրթության խմբերը՝
մարզիկների բլոգերում հրապարակված է լրացուցիչ կրթության մարզման հրավերը, մարզման ծրագիրը, պայմանագրերը և մասնակիցների ցուցակը.
Սուսերամարտ-մարզիչներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան