Գարնանային մանկավարժական ճամբար. մարզական պարապմունք

Կրթահամալիրում մեկնարկել է գարնանային մանկավարժական բաց ճամբարը: Ճամբարի առօրյան բազմազբաղ է, որի մի մասն են մարզական պարապմունքները: Այսօր դասավանդողները սիրով մարզվեցին իրենց նախընտրած մարզական ակումբներում:

Մարզադպրոցի գործունեությունը

Մարզադպրոցի ղեկավարի հաղորդումը.

Մարզական կենտրոնը կրթահամալիրում իրականացնում է՝

  • ուսումնական դասաժամեր
  • ընտրությամբ գործունեության դասաժամեր
  • լրացուցիչ կրթության խմբեր
  • մրցաշարերի մասնակցություն, կազմակերպում
  • մարզական միջոցառումների, ռազմամարզական խաղերի կազմակերպում
  • ճամփորդություններին մարզական բաղկացուցչի ապպահովում
  • ընտանեկան նախագծեր
  • մարզադպրոցի բարեկարգման աշխատանքներ

Լրացուցիչ կրթության ակումբները, խմբերը.

  • Սուսերամարտ-8
  • Բասկետբոլ-8
  • Մարմնամարզություն-8
  • Ձյուդո-6
  • Սեղանի թենիս-1
  • Վոլեյբոլ-20
  • Ֆուտբոլ\երկարացված օրվա խումբ\-15

Մարզիկների հաղորդումները \ակումբի գործունեությունը, խմբերը՝ ուսումնական, ընտրության և լրացուցիչ կրթության, խնդիրներ-առաջարկներ\

Վոլեյբոլի ակումբ— մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան

Բասկետբոլի ակումբ— մարզիչ՝ Արինա Թումասյան

Հրաձգության ակումբ— մարզիչ՝ Գոհար Դանիելյան

Հանդբոլի ակումբ— մարզիչ՝ Նաիրա Հարութունյան

Սեղանի թենիսի ակումբ— մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան

Նետաձգության ակումբ— մարզիչ՝ Գևորգ Հազարումյան

Մարմնամարզության ակումբ— մարզիչներ՝ Ռոզա Գսպոյան, Անդրանիկ Դարբինյան

Ձյուդոյի ակումբ— մարզիչ՝ Նարեկ Կարապետյան

Ֆուտբոլի ակումբ- մարզիչ՝ Ռուբեն Բաղդասարյան

Մարզադպրոցի 2020 թվականի հաշվետվություն

Մարզադպրոցի 2021 թվականի ծրագրերը, նախագծերըանելիքներ:

  1. Ուսումնական պարապմունքների պատշաճ կազմակերպում:
  2. Մարզադպրոցում գործող ակումբների լրացուցիչ կրթության խմբերի զարգացում:
  3. Ռազմամարզական խաղերի անցկացում:
  4. Հանրապետական, դպրոցական և միջազգային մրցաշարերի մասնակցություն:
  5. << Վահան Ասատրյան>> մրցաշար
  6. <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում անցկացվող ամենամյա սուսերամարտի հավաք:
  7. Մարզադաշտերի վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ:

Սեբաստացիների այցը ձիարշավարան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ, Ավագ և Միջին դպրոցի սովորողների հետ նարկա գտնվեցին ձիասպորտի առաջնությանը:Սովորողները և դասավանդողները մեծ բավականություն ստացան մրցաշարից:

Մրցաշարը անց էր կացվում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում: Ձիասպորտի մրցաշարը չափազանց հետաքրքիր և դիտարժան էր: Մրցաշարի հաղթող համարվեց մեր կրթահամալիրի լավ ընկեր, բարեկամ՝ Սմբատ Դանիելյանը: Սմբատը բազմիցս եղել է կրթահամալիրի ուսումնական ագարակում, կիսվել իր փորձով, օգնել խորհուրդներով:

Ձիասպորտը համարվում է արքայական մարզաձև, այն համարվում է ամենահին մարզձևերից մեկը և հանդիսանում է հնգամարտի բաղկացուցիչ: Հույս ունենք, որ ապագայում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներն էլ կմասնակցեն ձիասպորտի մրցաշարերին և կգրավեն մրցանակային հորիզոնականներ:

Մանկավարժական ճամբար. մարզական պարապմունք

Մանկավարժական ճամբարիի ընթացքում ապպահովել դասավանդողների մարզական ակտիվությունը:

Ժամկետը՝ Մարտի 23-ին, ժամը 13:00

Մարզական ակումբը ընտրելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Անհրաժեշտ հագուստ, պարագաներ՝ Մարզմանը պետք է ներկայանալ մարզական հարմար հագուստով և մարզակոշիկներով: Ցանկալի է ունենալ մեկ շիշ ջուր և փոքր սրբիչ:

Մանկավարժական ճամբարին մարզադպրոցը կիրականացնի մարզումներ, ըստ ակումբների:

Մարզական ակումբներ՝

  • Սուսերամարտ- մարզիչներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան
  • Նետաձգություն- մարզիչ՝ Գևորգ Հազարումյան
  • Հրաձգություն- մարզիչ՝ Գոհար դանիելյան
  • Սեղանի թենիս- մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան, Նաիրա Հարութունյան
  • Մարմնամարզություն- մարզիչ՝ Ռոզա Գսպոյան, Անդրանիկ Դարբինյան
  • Վոլեյբոլ- մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
  • Բասկետբոլ- Արինա Թումասյան
  • Ֆուտբոլ- մարզիչ՝ Ռուբեն Բաղդասարյան
  • Ձյուդո- մարզիչ՝ Նարեկ կարապետյան
  • Հեծանվավարություն-մարզիչ՝ Հրայր Հովհաննիսյան

Պատասխանատուներ՝ Մարզիչներ

Աջակցություն մարզադպրոցին

Մանկավարժական ճամբարի ընթացքում, մարզադպրոցը կատարելու է բարեկարգման աշխատանքներ՝ Սեբաստիա մարզադաշտում, լողափնյա վոլեյբոլի դաշտում, մարզասարքերի և հարակից տարածքներում:

Մարզադպրոցին աջակցելու, բարեկարգման աշխատանքներին միանալու ցանկության դեպքում դիմեք մարզադպրոցի ղեկավար՝ Միքայել Ղազարյանին (m-khazaryan@mskh.am, 077977370).

Առավոտյան նախավարժանք. հերթապահության գրաֆիկ

Նպատակը՝

  1. Առավոտյան՝ ուսումնական դասերից առաջ, բարձրացնել սովորողների ֆիզիկական ակտիվությունը, նախապատրաստել դասերին, մարզումներին, առօրյա ծանրաբեռնվածությանը:

2. Մարզադաշտերի խնամք, աղբի հավաքում

ժամկետը՝ Երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 8:55-9:15

Մասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, ծնողներ, հյուրեր:

Պատասխանատուները՝ Մարզիչներ

Մարզիչների հեթապահության գրաֆիկ.

Երկուշաբթի՝ Միքայել Ղազարյան, Նաիրա Հարութունյան

Երեքշաբթի՝ Ռոբերտ Խաչատրյան, Գևորգ Հազարումյան

Չորեքշաբթի՝ Արինա Թումասյան, Անդրանիկ Մանուչարյան, Ռուբեն Բաղդասարյան

Հինգշաբթի՝ Հասմիկ Սիմոնյան, Գոհար Դանիելյան, Հրայր Հովհաննիսյան

Ուրբաթ՝ Ռոզա Գսպոյան, Ադրանիկ Դարբինյան, Նարեկ Կարապետյան

Կրթահամալիրի հեծանվային ակումբը համալրվեց 5 մասնագիտացված հեծանիվով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեծանվային ակումբը այսօր համալրվեց 5 նոր մասնագիտացված հեծանիվներով:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կրթահամալիրի լավ ընկեր, բարեկամ Արմեն Գյոզալյանին և Հրայր Հովհաննիսյանին կրթահամալիրում հեծանվասպորտը զարգացնելու և նման ներդրում անելու համար:

Տիար Բլեյանի հետ ընդունեցինք, հիացանք ներ հեծանիվներով, քննարեցինք կրթահամալիրում հեծանվասպորտի զարգացման տեսլականը:

Շնորհակալ ենք:

Մարզադպրոցը հրավիրում է քննարկման. մարտի 25-ին

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հետ հանդիպում-քննարկումներ, 2020-ի ամփոփում, 2021-ի նախագծեր

Մարզադպրոցը հրավիրում է ներկայացում-քննարկմանը:

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրը՝ մարտի 25

Ժամը՝ 14:00

Մասնակիցներ՝ կրթահամալիրի տնօրեն, մենթոր-հիմնադիր տնօրեն, մասնաճյուղերի ղեկավարներ, մարզիչներ, սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ

Օրակարգում՝

Մարզադպրոցի 2020 թվականի ամփոփումը և 2021-ի անելիքները:

Մարզադաշտերի խնամք, բարեկարգում

Նախագծի նպատակը՝ Բարելավել մարզադպրոցի տարածքը

Ժամկետը՝  Մարտի 9-31

Ժամը՝ ազատ ժամերին, ուսումնական դասերից հետո:

Մարտի 22-26-ը ժամը՝ 10.00-12.00

Խնդիրները՝ 

  • ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտտերին կից ցանցե պատնեշների ավելացում, ստեղծում
  • մետաղական պատնեշների ներկում
  • մարզադաշտերի և հարակից տարածքների խնամք, բարեկարգում
  • տարածքի փոցխում, հարթեցում
  • այլ

Պատասխանատուներ՝

  • Միքայել Ղազարյան
  • Գևորգ Հազարումյան
  • Անդրանիկ Դարբինյան
  • Նարեկ Կարապետյան
  • Ռոբերտ Խաչատրյան
  • Հրայր Հովհաննիսյան
  • Անդրանիկ Մանուչարյան
  • Ռուբեն Բաղդասարյան
  • Նաիրա հարութունյան
  • Արինա Թումասյան
  • Ռոզա Գսպոյան
  • Հասմիկ Սիմոնյան
  • Գոհար Դանիելյան

Էսքիզներ՝