Ձմեռային մարզական խաղերի բացում

Մեկնարկը՝ Հունվարի 14-ին ժամը՝ 10:30

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բաց մարզադաշտ

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերի հանդիսավոր բացում, մարզաձևերի ներկայացում, խմբերի, ջոկատների հանդիսավոր շքերթ:

Ծրագիր՝ Հանդիսավոր մուտք մարզադաշտ, խմբերի ներկայացում՝ ըստ ճամփորդական ուղությունների, միասնական շուրջպար:

Մասնակիցներ՝  

  • Ավագ դպրոց՝ Ջրվեժի արգելոց, Իրինա Ապոյան, Արինա Թումասյան և սովորողներ
  • Միջին դպրոց՝ Իրինա Ռոդնինովայի անվան սահադաշտ, Վարդուհի Հայրյան, Միքայել Ղազարյան և սովորողներ
  • Միջին դպրոց՝ Ձմեռային այգի չմշկասահք, Մարալ Կարապետյան,
  • Հյուսիսային դպրոց՝ Իրինա Ռոդնինովայի անվան սահադաշտ, Ռիմա Քեքեջան, Գևորգ Հազարումյան և սովորողներ
  • Միջին դպրոց՝ Խնկո Ապոր գրադարան, սահադաշտ, Սեդա Այվազյան, Տաթև Ալեքսանյան, Արաքս Աբգարյան
  • Արևմտյան դպրոց՝ Սոնա Փափազյան և ճամբարականներ
  • Արևելյան դպրոց՝ Սյուզան Սարգսյան և  հեծանվորդ ճամբարականներ
  • Հարավային դպրոց՝ Հասմիկ Պողոսյան և ճամբարականներ

Երաժշտական պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան

Նախագծի պատասխանատու՝ Միքայել Ղազարյան և ընկերներ

 

Advertisements

Մանկավարժական աշխատողների մարզական պարապմունք

45774898_1979363982158659_3633024999310229504_n

Նպատակը՝ Բարձրացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողների ֆիզիկական պատրաստվածություն ը, մարզական ոգին: Օրինակ ծառայել սովորողներին, լինել մարզական, կոփված և առողջ:

Ժամկետը՝ Հունվարի 9-ին ժամը՝ 15:15

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, մեծ մարզադաշտ, մարզական ակումբներ:

Բնութագիրը՝  Մարզական ստուգատեսը սկսվելու է միասնական վազքով Մայր դպրոցի շուրջ և միասնական նախավարժանք:

Այնուհետև բաժանվում ենք ըստ ակումբների՝

  • Սուսերամարտ
  • Վոլեյբոլ
  • Սեղանի թենիս
  • Ֆուտբոլ
  • Հրաձգություն
  • Հեծսնվավարություն
  • Մարմնամարզություն
  • Նետաձգություն

Ստուգատեսին պետք է ներկայանալ, մարզական, թեթև հագուստով:

Սուսերամարտի բաց հավաքի հաշվետվություն

Կայացավ սուսերամարտի բաց հավաքը, որին մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր համայնքների սուսերամարտի ակումբների սաներ: Թիմերը ժամանեցին առավոտյան 10:30-ից, տեղավորվեցին Արևմտյան դպրոցի հյուրատանը: Հավաքի առաջին օրը մասնակիցները այցելեցին ուսումնական ագարակ, որտեղ ծանոթացան ագարակի ՛՛բնակիչների՛՛ հետ:

Այնուհետև հավաքի մասնակիցները եղան Մայր դպրոցում, ծանոթացան մարզադպրոցին, մարզական ակումբներին: Որից հետո տեղի ունեցավ սուսերամարտի միասնական մարզում, որին մասնակցում էին նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները: Որից հետո հավաքի մասնակիցները եղան Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազանում:

Հավաքի երկրորդ օրը սուսերամարտիկները մասնակցեցին մեր ակումբների մարզումներին՝ սեղանի թենիս, հրաձգություն, վոլեյբոլ, ֆուտբոլ: Որից հետո քայլքով շարժվեցինք Արևելյան դպրոցով՝ Նառա Նիկողոսյանը ներկայացրեց դպրոցը և ծրագրերը: Եղանք Քոլեջում, որտեղ մեզ դիմավորեց Տաթև Բլեյանը, ներկայացրեց Քոլեջի ծրագիրը: Եղանք գինեգործական մառանում և տիկին Շողիկի ՛՛բույսերի աշխարհում՛՛:

Երրորդ օրը տեղի ունեցավ հավաքի ամփոփիչ մարզումը, որը կայացավ Մայր դպրոցի մարմարյա սրահում, մարզումը տոնական էր, քանի որ մարմարյա սրահի տոնաձառը ընկերական, ջերմ մտնոլորտ էր ապահովում:

Այսպիսով սուսերամարտի բաց հավաքը համարում եմ կայացած, քանի որ հավաքին մասնակցեցին Երևան քաղաքի տարբեր շրջանների տարատարիք սովորողներ, ովքեր անտեղյակ էին կրթահամալիրի այլընտրանքային ծրագրին, իրենց համար բացահայտում էր կրթական այս համակարգը: Մասնակիցներից շատերը հետաքրքրվեցին Քոլեջով և Ավագ դպրոցով:

Մարզական ստուգատես 2019

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամկետը՝ Հունվարի 

Պաշտոնական կայքը՝  http://www.sportseducenter.wordpress.com

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ, տրիաթլոն մարզաձևերի  ներդրումը, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2019

Հունվարի 21-25-ը՝  մարզումներ դպրոցներում, մայր դպրոցի մարզասրահներում և ելույթների նախապատրաստական աշխատանքներ։ Կրտսեր սովորողները, դասվար-դաստիարակները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների հմալիրը։ Կրտսեր դպրոցների հեծանիվի ստուգատեսները ամեն Կրթսեր դպրոց կանցկացնի իր դպրոցի հեծանիվներով, իսկ լողի մարզաձի ստուգատեսները՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Լողի ժամանակացույց 2019 , իսկ մարմնամարզությունն ըստ ժամանակացույցի:

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ:

Ստուգատեսի համար նախատեսված ժամանակացույց լողից:

Ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով:

Հունվարի 22-26
Մարզական  ելույթներ, մարմնամարզություն, լող, հեծանիվ:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, 5 տարեկաններ և 1-3-րդ դասարան պարտադիր,  մինչև-12-րդ դասարանցիներ, քոլեջի սովորողներ,  անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր,  ըստ ժամանակացույցի, հայտով: Հայտերի լրացման վերջնաժամկետը հունվարի -ն է:

Վայրը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ, «Սեբաստիա» մարզահամալիր, Կրտսեր դպրոցների հեծանվաուղիներ, Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազան:

Լավագույն կատարումները կորոշվեն հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի անդամներ՝

Արևելյան  դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Նիկողասյան

Արևմտյան դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝  Ռիմա Երեմյան

Հարավային դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոցի ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Քնարիկ Ներսիսյան

Միջին դպրոցև Ավագ դպրոցների ժամանակացույց. հանձնաժողովի նախագահ՝ Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ

Քոլեջ՝  Տաթև Բլեյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հարցերի դեպքում կարող զանգահարել` 

Ղազարյան Միքայել  (հեռ. 099 17 73 73),  Տաթև Համբարյան (077 87 47 13)

Անվտանգ հանդերձարաններ

Նախագիծ՝ հանդերձարանների անվտանգությունը կրթահամալիրում

Ժամկետը՝  20.12.2018 ժամը՝ 13:00-13:30

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, մարզիչներ, ծնողներ, սովորողներ, այլ  ցանկացողներ:

Քննարկելու ենք՝

  • հանդերձարանների անվտանգությունը, մաքրությունը
  • հանդերձարանից օգտվելու կարգ
  • անհատական պահարանների գործածում
  • մարզասրահներին կից փոքրիկ պահարան-պահոցների տեղադրում
  • մարզիչի, կազմակերպչի դերը այս գործում

Արդյունք՝ ունենալ անվտանգ, ապահով և մաքուր հանդերձարաններ

 

Սուսերամարտի մարզական բաց հավաք կրթահամալիրում

12
Նպատակը՝ Փոխանակման ծրագրով
  • Փոխանակման ծրագրով, կազմակերպել սուսերամարտի հավաք
  • Ներկայացնել կրթահամալիրը, սուսերամարտի ակումբը
  • Միասնական պարապմունքների շնորհիվ, ներկայացնել կրթահամալիրի ծրագրերը, աշխատելաոճը:
Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 24-26

Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, Արաբկիր համայնքի սուսերամարտի մարզադպրոցի սաներ, Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի սաներ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  • Նարեկ Ավագյան /Մխ. Սեբաստացի կրթահամալիր/
  • Արշիլ Խաչատրյան /Մխ. Սեբաստացի կրթահամալիր/
  • Հայկ Թելունց /Մխ. Սեբաստացի կրթահամալիր/
  • Արեն Պողոսյան /Մխ. Սեբաստացի կրթահամալիր/
  • Աշոտ Աղաջանյան /Մխ. Սեբաստացի կրթահամալիր/

Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոց

  • Արմեն Նավասարդյան /Մարզիչ/
  • Հարոյան Միլենա /Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ/
  • Բաբախանովա Ինսա /Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ/
  • Սարգսյան Մոնիկա /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Թովմասյան Գոհար /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Մարգարյան Միլենա /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Մուրադյան Հովհաննես /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Մնացականյան Գրիգոր /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Խաչատրյան Արտյոմ /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Նավասարդյան Ալիկ /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Մանվել Մանվելյան /Մարզիչ/
  • Բալյան Սարգիս /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Պապոյան Գրիգոր /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Կարապետյան Էրիկ /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Կարապետյան Նորայր /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/
  • Մխեյան Մանուկ /Նորագավթի օլիմպիական մարզական միության մարզադպրոցի/

Արաբկիր համայնքի սուսերամարտի մարզադպրոց

  • Արամաիս Գաբոյան /Մարզիչ/
  • Ավագյան Ինեսա/ Երևանի թիվ է պետական քոլեջ/
  • Եսայան Սվետլաննա / ԵՊԲՀ <<Հերացի>> Ավագ դպրոց/
  • Սարգսյան Միլենա /Ռուբեն Միրզոյանի անվան հիմնական դպրոց/
  • Խալաթյան Աշոտ /Մայակովսկու անվան հիմնական դպրոց/
Կացարանը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոցի կացարան

 

Ծրագիր՝ 
24.12.2018
11:00 Հյուրերի ժամանում, տեղավորում
12:00 Շրջայց Ոսումնական Ագարակում, ձիավարություն
13:30 Ճաշ
14.30 Սուսերամարտի մարզում
17.00 Լող
19.00 Ընթրիք
20:00 Վոլեյբոլ
21.00 Միասնական հավաք, քննարկումներ
22․30 Քուն
25.12.2018
8.00  Վերկաց
8.30 Վազք, նախավարժանք
9.30 Նախաճաշ
11.00 Մարզական պարապմունք/ հրաձգություն, նետաձգություն, ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ/
13.00 Այց Արևելյան դպրոց, Քոլեջ
14.00 Ճաշ Քոլեջում
16.00 Սուսերամարտի մարզում
20.00 Ընթրիք
21:00 Ինտելեկտուալ խաղեր, ընթերցանություն
22.30 Քուն
26.12.2018
8:00  Վերկաց
8:30 Վազք, նախավարժանք
9:30 Նախաճաշ
10:30 Սուսերամարտի մարզումներ
13:00 Կլոր սեղան / հայ սուսերամարտիկների հաջ., մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով, հետագա անելիքներ/
13:30 Հյուրասիրություն
14:00 Ճանապարհում
Ղեկավար՝  Միքայել Ղազարայան

ՏՈՆԱԿԱՆ ՀՆԳԱՄԱՐՏ. ԴԵԿՏԵՄԲԵՐ 12

 

20170515_095536

Նպատակը՝ Դավիթ Բլեյանի ծննդյան ծես

Վայրը՝ Արևմտյանդ դպրոց, Ծածկած լողավազան, ուսումնական Ագարակ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 12 , ժամը՝ 11:00-ից

Ծրագրում՝

  • Սուսերամարտ
  • Վազք
  • Հեծանիվ
  • Ձիվարություն
  • Լող

Նկարագիր՝  Տոնական հնգամարտը կսկսվի առավոտյան ժամը՝ 11:00-ից: Դավիթ Բլեյանիը իր դասընկերների, հյուրերի հետ միասին նախ կմենամարտի սուսերամարտ, այնուհետ, թեթև վազքից հետո, հեծանիվ կվարեն: Հեծանվավարությունից հետո, Դավիթի ուղեկցությամբ հյուրերը կգնան ագարակ՝ կմասնակցեն տոնական ձիավարությանը:

Ավարտը՝ Ագարակում ծիսական երգ-պար, տորթի արարողությունից հետո Դավիթը ընկերների հետ միասին կլողա Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազանում:

Պատասխանատուներ՝ 

Լող՝ Անուշ Համբարյան

Հեծանվավարություն՝ Քրիստիան Հարութունյան

Սուսերամարտ-Վազք՝ Միքայել Ղազարյան

Ձիավարություն՝ Էդմոն Փաշինյան