«Սեբաստիա» մարզադաշտի բարեկարգման աշխատանքներ

Վայրը՝ Սեբաստիա մարզահամալիր, մինի ֆուտբոլի նոր մարզադաշտ

Օրը՝ Հոկտեմբերի 14-29-ը

Ժամը՝ Առավոտյան  9:20-10:40 ընդհանուր պարապմունքից հետո

Նախագծի նպատակը՝ Միասնական ուժերով, մարզիչներ և սովորողներ բարեկարգել նոր մինի ֆուտբոլի և բասկետբոլի մրազադաշտերը: Մաքրել, խնամել, ներկել մարզանստարանները և մարզասարքերը:

Արդյունքում՝ Ունենալ ավելի նոր և բարեկարգ մարզական տարածք:

 

Ռազմամարզական խաղեր Արատեսում

dscn99091

Վայրը՝ Արատեսի ռազմամարզական ճամբար

Ժամանակացույց՝ Հոկտեմբերի 18-20,  ժամը՝ 10:00

Մասնակիցներ՝ Միջին և ավագ դպրոցի սովորողներ

Նախագծի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն-Չիվա-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Արատես։

Կանգառները

 Արփայի ափինգետի վիճակը: Գետափից հետո՝ Եղեգիս գետը իր ՀԷԿերով 
Վերադարձ՝ Արատեսից վերադառնում ենք ՇատինՍելիմի իջևանատունԼեռնահովիտ— Մադինա— Վերին ԳետաշենՆերքին ԳետաշենՍևան— Հայրավանք- Երևան

Նախագծի ղեկավարներ՝ Միքայել Ղազարյան, Գոհար Դանիելյան, Ալինա Թումասյան, Նաիրա Հարությունյան

Խաղերի  նկարագիր՝

  1. Թիմերին սուլիչով և վայրկյանացույցով տրվում է ժամանակի մեկնարկ, առաջին մասնակիցները վազքով շարժվում  են դեպի արգելքները և ցատկով հաղթահարում են այն: Հասնելով գետնին դրված օղակներին մեկ ոտքի հպումով անցնում են օղակների կենտրոնով և մոտենում են հրաձգության գոտուն: Նախատեսված վայրում օդամղիչ հրացանով կրակում են մեկ անգամ պարաններից կախված փուչիկների վրա և վազում են դեպի նռնակի նետում: Նույն սկզբունքով շարունակում են մյուս մասնակիցները: Թիմի դատավորները և խաղավարները մանկավարժ-մարզիչներն են:
  2. Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակների միջով: Վազքով մոտենում են խոտածածկ տարածքին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների տակով: Վազում են դեպի կանգնակը, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:
  3. Պարանի քաշում սուլիչի ազդանշանից հետո: Հաղթող է ճանաչվում այն թիմը,որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:
  4. Հրաձգություն
  5. Սուսերամարտ

Ճամբարի օրակարգ

Հոկտեմբերի 18

10.00 — մեկնում

14.00 -15.00 — ժամանում ճամբար,  տեղավորում, ճաշ

16.00 -17.00 — Ռազմամարզական խաղեր

19.00 -20.00 — ընթրիք

21.00-22.00 —  զրույցներ խարույկի շուրջ

23.00 — քուն

Հոկտեմբերի 19 

8.30 — 9.00 — վերկաց, առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն

09.00-10.00 — նախաճաշ

10.30-12.30 — Ռամարզական խաղեր, սուսերամարտ մոտակա Հերմոն գյուղի քոլեջի մարզիկների և կրթահամալիրի մարզիկների միջև

12:30-13:30 հանգիստ

14.00-15.00 -ճաշ

16.00-17.00 — Ռամարզական խաղեր, հրաձգություն մոտակա Հերմոն գյուղի քոլեջի մարզիկների և կրթահամալիրի մարզիկների միջև

17.00-18.00 — Հայրենի բնության դեղաբույսերը, մասրահավաք,

18.30-19.30 — ակտիվ  ինտելեկտուալ խաղեր

19.30-20.30 — ընթրիք

21.00 -22.00 — խարույկ, զրույցներ, քուն

Հոկտեմբերի 20

8.30 — վերկաց

9.00-10.00 — առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն

10.00-10.30 —  նախաճաշ

11.00-12.00 — իրերի հավաքում, տարածքի մաքրում

13.00-14.00 —վերադարձ Երևան

 

 

Եռամարտի, մարմնամարզության կազմակերպումը դպրոց-պարտեզներում

 4-5 դասարաններում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանվավարություն: Պարապմունքը կազմակերպվում է շաբաթական 3 անգամ 45 րոպե տևողությամբ,  կամ երկու անգամ 65 րոպե տևողությամբ:Մարզումը անցկացնում է մարզիչը, կամ համապատասխան գիտելիքներ ունեցող դասավանդողը: Ֆիզկուլտուրան անցկացվում է դպրոց-պարտեզների դասացուցակի համապատասխան, դպրոց-պարտեզների բակերում, դահլիճներում/ կապված եղանակային պայմանների հետ/, բացօդյա , կամ ծածկած լողավազաններում, հեծանվաուղիներին:   Առարկային տրված է տարեկան 102-105 ժամ՝ որից գիտելիքների հիմունքներ՝ 4 ժամ, մարմնամարզություն՝ 24-26 ժամ, վազք՝ 24-26 ժամ, հեծանվավրություն՝24 ժամ, լող 26 ժամ:

Բովանդակությունը

Գիտելիքների հիմունքներ՝  Ֆիզիկական վարժությունների, պարապմունքների հիգիենիկ կանոնները: Կոփման միջոցները, նախապարապմունքային կանոնները:

Մարմնամարզարզական վարժություններ՝ 

  1. Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:
  2. Ընդհանուր զարգացող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով:
  3. Մագլցման վարժություններ՝ Մագլցելով անցում արգելքներ/մարզանստարան և այն/,պարանամագլցում, մագլցում շվեդական պատով.
  4. Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, կքանիստ մեկ ոտքի վրա, կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
  5. Ակրոբատիկական վարժություններ՝ Գլուխկոնծի առաջ հետ, ետգլորում,կանգ թիակների վրա, կամուրջ վարժություն օգնությամբ և ինքնուրույն
  6. Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ՝ պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
  7. Շնչառական վարժություններ՝  /խորը շնչել և արտաշնչել/  ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
  8. Հավասարակշռության վարժություններ՝ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
  9. Կախեր և հենումներ

Աթլետիկական վարժություններ՝ 

  1. Վազքի տեսակները՝ Արգելքներով և առանց արգելքների, բարձր մեկնարկից, կարճ և երկար տարածության մեջ, փոխանցումավազք
  2. Լողի տեսակները՝ բրաս, կրոլ, բատերփլայ, թիկնալող
  3. Հեծանվավարություն

Նորմատիվային պահանջները՝

Վազք 6-8 տարեկան սովորողների համար 500 մ, լող 45մ, հեծանիվ 3.2 կմ

Վազք 9-11 տարեկան սովորողների համար 1,6 կմ, լող 137մ, հեծանիվ 6,4 կմ

Վազք 12-15 տարեկան սովորողների համար 3,2 կմ, լող 274 մ, հեծանիվ 12 կմ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի կառավարման խորհրդի

2018թ. սեպտեմբերի 26-ի նիստում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) մարզադպրոց ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:

2. Կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ Ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):

3. Կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

4. Կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:

5. Կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

6. Կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կրթահամալիրի և կենտրոնի կանոնադրություններով:

7. Կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:

8. Կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ, որը գործում է որպես Կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։

9. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, (այդ թվում՝ օտարերկրյա) և կազմակերպությունների հետ:

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

10. Կենտրոնի գործունեության առարկան հանրակրթական, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:

11. Ուսումնական կենտրոնի գործունեության նպատակներն են`

· կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ուսումնական պլաններով որոշված ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասընթացների կազմակերպումը.

· սովորողների և ուսուցիչների ուսումնական-մարզական հավաքների, աշխատանքների կազմակերպումը

· սովորողների և մեծահասակների լրացուցիչ կրթության կազմակերպումը.

· մրցումների, մրցաշարերի կազմակերպումը։

12. Ուսումնական կենտրոնի խնդիրներն են.

· ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասընթացների հեղինակային ծրագրերի մշակումը և կազմակերպումը.

· տարբեր մարզաձևերի լրացուցիչ կրթության կազմակերպում։

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

13. Կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կնտրոնն ունի մարզադաշտեր, մարզասրահներ, լողավազան՝ մայիս-հոկտեմբեր ամիսների նաև բացօթյա:

14. Հանրակրթական դասընթացները կազմակերպվում են ըստ կրթահամալիրի դպրոցների դասացուցակների: Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է ըստ քոլեջի դասացուցակի:

15. Կենտրոնի դասավանդողները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են:

16. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է ուսումնառության պայմանագրի համաձայն:

IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

17. Կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ղեկավարը:

18. Կենտրոնի ղեկավարը`

· կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.

· Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.

· համակարգում է կենտրոնի կազմում գործող մարզական ակումբների աշխատանքը.

· վերահսկողություն է իրականացնում կենտրոնի ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.

· հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.

· սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.

· օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

· կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.

· կատարում է Տնօրենի հանձնարարություններ։

19. Ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

20. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:

21. Կենտրոնի ղեկավարը պատասխանատու է կենտրոնին հանձնված տարածքի, գույքի, սարքերի պահպանման և խնամքի համար:

22. Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, լրացուցիչ կրթության վարձավճարներից, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:

23. Կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

Սեպտեմբերի 18

Սեպտեմբերի 18-ի մանկավարժական հավաքի քննարկվող կետերը՝

  • Աշնանային ռազմամարզական ճամբար Արատես դպրական կենտրոնում և Ժայռ ռազմամարզական ճամբարում
  • <<Վահան Ասատրյան>> մրց՝աշար
  • Ֆուտբոլի մրցաշար
  • Նոր բարձրունքների ուսումնասիրություն և հաղթահարում

Դահլիճների զբաղվածություն 2019-20թ

Դահլիճների զբաղվածություն 2019-20թ.

 Վահան Ասատրյան մարզադահլիճ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.00-16.30 16.30-20:30
երկուշաբթի Արևելյան դպր. 4-3րդ դաս. Արևելյան դպր. 4-1րդ դաս. բասկետբոլ ավագ դպրոց 10-րդ դաս բասկետբոլ ավագ դպրոց 10-րդ դաս բասկետբոլ. միջին դպրոց   6-րդ դաս. բասկետբոլ ավագ դպրոց 9-րդ դաս. բասկետբոլ ավագ դպրոց 9-րդ դաս. հանդբոլի երկարացված օրվա պարապմունք վոլեյբոլ   լրացուցիչ պարապմունք
երեքշաբթի Արևելյան դպր. 4-1րդ դաս. Հանդբոլ   Միջին դպր. Ընտրություն հանդբոլ Հանդբոլ   Միջին դպր. Ընտրություն հանդբոլ բասկետբոլ. միջին դպրոց   6-րդ դաս. բասկետբոլ. միջին դպրոց   6-րդ դաս. բասկետբոլ. միջին դպրոց   7-րդ դաս. հանդբոլի երկարացված օրվա պարապմունք բասկետբոլ լրացուցիչ պարապմունք
չորեքշաբթի բասկետբոլ ավագ դպրոց 12-րդ դաս բասկետբոլ ավագ դպրոց 12-րդ դաս բասկետբոլ ավագ դպրոց 11-րդ դաս բասկետբոլ ավագ դպրոց 11-րդ դաս բասկետբոլ. միջին դպրոց   7-րդ դաս. բասկետբոլ. միջին դպրոց   7-րդ դաս. բասկետբոլ ավագ դպրոց 9-րդ դաս. վոլեյբոլ   լրացուցիչ պարապմունք
հինգշաբթի Արևելյան դպր. 4-3րդ դաս. Հանդբոլ   Միջին դպր. Ընտրություն հանդբոլ Հանդբոլ   Միջին դպր. Ընտրություն հանդբոլ բասկետբոլ. Քոլեջ բասկետբոլ. Քոլեջ բասկետբոլ. միջին դպրոց   8-րդ դաս. հանդբոլի երկարացված օրվա պարապմունք բասկետբոլ լրացուցիչ պարապմունք
ուրբաթ Արևելյան դպր. 4-2րդ դաս. Արևելյան դպր. 4-2րդ դաս. բասկետբոլ ավագ դպրոց 11-րդ դաս բասկետբոլ ավագ դպրոց 10-րդ դաս բասկետբոլ. միջին դպրոց   8-րդ դաս. բասկետբոլ. միջին դպրոց   8-րդ դաս. վոլեյբոլ   լրացուցիչ պարապմունք
շաբաթ
Մեծ մարմնամարզության սրահ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.30-20.30
երկուշաբթի Արևելյան դպր. 4-5րդ դաս. Արևելյան դպր. 4-5րդ դաս.  ավագ դպրոց 10-րդ դաս  ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   6-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
երեքշաբթի  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
չորեքշաբթի Արևելյան դպր. 4-5րդ դաս. Արևելյան դպր. 4-5րդ դաս. ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս  միջին դպրոց   7-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. ավագ դպրոց 9-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
հինգշաբթի Արևելյան դպր. 1-րդ դաս. Արևելյան դպր.2-րդ դաս. Արևելյան դպր.3-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
ուրբաթ  ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   8-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
շաբաթ
Սուսերամարտի դահլիճ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.00-20.00
երկուշաբթի  ավագ դպրոց 10-րդ դաս  ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   6-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
երեքշաբթի  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
չորեքշաբթի ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս  միջին դպրոց   7-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. ավագ դպրոց 9-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
հինգշաբթի  միջին դպրոց   8-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
ուրբաթ  ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   8-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
շաբաթ
ֆուտբոլի մարզադաշտ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.30-16.30
երկուշաբթի  ավագ դպրոց 10-րդ դաս  ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   6-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս. լրացուցիչ պարապմունք
երեքշաբթի Միջին դպր. Ընտրություն հանդբոլ  Միջին դպր. Ընտրություն հանդբոլ  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս.
չորեքշաբթի ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս  միջին դպրոց   7-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. ավագ դպրոց 9-րդ դաս.  երկարացված օրվա պարապմունք, լրացուցիչ պարապմունք
հինգշաբթի Միջին դպր. Ընտրություն հանդբոլ Միջին դպր. Ընտրություն հանդբոլ քոլեջ քոլեջ  միջին դպրոց   8-րդ դաս.
ուրբաթ  ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   8-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս.  երկարացված օրվա պարապմունք,լրացուցիչ պարապմունք
շաբաթ
 Սեբաստիա վոլեյբոլի ավազե մարզադաշտ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.30-16.30
երկուշաբթի  ավագ դպրոց 10-րդ դաս  ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   6-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.
երեքշաբթի  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս.
չորեքշաբթի ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս  միջին դպրոց   7-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. ավագ դպրոց 9-րդ դաս.
հինգշաբթի քոլեջ քոլեջ  միջին դպրոց   8-րդ դաս.
ուրբաթ  ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   8-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս.
շաբաթ
Թենիսի սրահ
9.20-10.05 10:10-10:55 11:05-11:50 11:55-12:40 12.40-12.55 12.55-13.35 13.40-14.20 14.25-15.05 15.30-16.30
երկուշաբթի  ավագ դպրոց 10-րդ դաս  ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   6-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.  ավագ դպրոց 9-րդ դաս.
երեքշաբթի Միջին դպր. Ընտրություն հանդբոլ  Միջին դպր. Ընտրություն հանդբոլ  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   6-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս.
չորեքշաբթի ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 12-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 11-րդ դաս  միջին դպրոց   7-րդ դաս.  միջին դպրոց   7-րդ դաս. ավագ դպրոց 9-րդ դաս.
հինգշաբթի Միջին դպր. Ընտրություն հանդբոլ Միջին դպր. Ընտրություն հանդբոլ քոլեջ քոլեջ  միջին դպրոց   8-րդ դաս.
ուրբաթ  ավագ դպրոց 11-րդ դաս ավագ դպրոց 10-րդ դաս  միջին դպրոց   8-րդ դաս.  միջին դպրոց   8-րդ դաս.
շաբաթ

Օգոստոսի 21-29. մանկավարժական բաց հավաք

Օգոստոսի 21, 23 և 27-ին մանկավարժական բաց հավաք ընթացքում մարզական կենտրոնի քննարկվող թեմաները.

Օգոստոսի 21

  • Սեպտեմբերյան ճամբարների մարզական մասի արդյունավետ կազմակերպում
  • Բարձրունքի հաղթահարում. նոր երթուղիներ
  • Անհրաժեշտ մարզական գույքի ձեռք բերում, քննարկում

Օգոստոսի 23

  • Արտագնա ճամբարների կազմակերպում՝ Սևան, Արատես
  • Հոկտեմբեր ամին նախատեսվող հնգամարտի մրցաշարի կազմակերպում. քննարկում
  • Հնգամարտի ֆեդերացիաի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք թեմաները

Օգոստոսի 27

  • Մարզադպրոցի զարգացում
  • Լրացուցիչ կրթություն

 

Սեմինարավար՝ Միքայել Ղազարյան