
Այսօր՝ մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» մարզադահլիճում կայացավ սուսերամարտի հուշամրցաշարը՝ նվիրված պետականության համար զոհված սուսերամարտիկների։ Մրցաշարին ներկա էին՝ սուսերամարտիկների ֆեդերացիայի նախագահ՝ Արմեն Գրիգորյանը, գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների պետ՝ Արթուր Սեդրակյանը, զոհված սուսերամարտիկների ծնողներ։
Մայիսյան ամենամյա 18-րդ հավաքի շրջանակում հեղինակային կրթական ծրագրերի նախագծերի շարունակականության միտված հուշամրցաշար էր, որին մասնակիցը եղա ոչ միայն սուսերամարտի ակումբի սաները, այլ նաև բոլոր ցանկացողները, դիտում և աջակցում էին իրենց ընկերներին և մարզիչներին։
Մրցաշարի իրականացման և հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կրթահամալիրի հիմնադիր տնօրենին, գործադիր տնօրենին, դպրոցների ղեկավարներին և բոլոր աջակիցներին։ Մարզադպրոցը կարևորում է մրցաշարերը և սպորտային միջոցառումները, որոնք իրագործելի են դառնում կրթահամալիրի աջակցությամբ։
Հուշամրցաշարի ընթացքը ամփոփ տեսանյութում՝
6 thoughts on “Սուսերամարտի հուշամրցաշար”