
Հունվարի 29-ին Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը այս անգամ էլ հյուրընկալեց սեբաստացի դասավանդողներին։ Մարզիչներ, եռամարտի կազմակերպիչներ, դասվարներ, բոլորը թարմացրեցին իրենց ունեցած հմտությունները։
Նման հավաքները կարևոր են դասավանդողների մարզավիճակի, ունեցած տեխնիկաների թարմացման և կատարելագործման հարցում։ Հավաքները շարունակական կլինեն մյուս ցանկացող դասավանդողների համար նույնպես։