Հունիսի 3-6-ը Վրաստանի՝ Բաթումի քաղաքում կայացավ պատանիների միջազգային բաց մրցաշար, որին մասնակցում էր նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սուսերամարտի ակումբը: Մասնակից մարզիկներն էին՝ Մարկ Հովհաննիսյան, Միքայել Գևորգյան, Կարինա Գյուլումյան: Մարզիչ՝ Միքայել Ղազարյան:
Մեկնեցինք հունիսի 3-ին Մայր դպրոցից, Իջևան, Թբիլիսի կանգառներով, երեկոյան հասանք Բաթումի, տեղավորվեցինք հյուրանոցում և ընթրեցինք:



Հաջորդ առավոտ, ունեցանք նախապատրաստական մարզում, ծանոթացանք դահլիճին, ուղեգորգերին:
Հունիսի 5-ին խոցասուսեր մարզաձևի մրցաշարին մեր մասնակիցները ներկայացան բարձր ոգով: Հաղթահարեցին նախական փուլը՝ մտնելով եզրափակիչ: Եզրափակիչ փուլում՝ Մարկ Հովհաննիսյանը և Կարինե Գյուլումյանը չանցնելով մուտք-քարրորդ փուլը, գրավեցին 5-րդ հորիզոնականները: Իսկ Միքայել Գևորգյանը մուտք-ութերորդ փուլում պարտվելով՝ գրավեց 10-րդ հորիզոնականը:











Մրցաշարից հետո եղանք Բաթումիի հանրային լողափում, ունեցանք լողի պարապմունք մարզիչ՝ Տաթև Համբարյանի հետ: Որից հետո վայելեցինք Սև ծովի չքնաղ արևամուտը:










Նաև ունեցանք երեկոյան զբոսանք Բաթումի քաղաքի տեսարժան վայրերով:








3 կարծիք «Սուսերամարտի միջազգային բաց մրցաշար. հաշվետվություն»-ի վերաբերյալ