9-րդ դասարանի ֆիզիկական կուլտուրայի ավարտական քննությունների ծրագիր

Օրը, ժամը՝ Հունիսի 24-ին, ժամը՝ 9:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Մայր դպոց, Սեբաստիա մարզադաշտ

Նկարագիր՝

9-րդ դասարանի սովորողը ֆիզկուլտուրայի ավարտական քննությանը պետք է հանձնի՝

  1. Վազք-արագացում- 30մ/վրկ.
  2. Հեռացատկ
  3. Վազք- 500-1000մ
  4. Հրում հատակից

Մասնագիտական հմտությունների ստուգում՝

Սովորողը առաջին փուլի նորմատիվների հանձնումից հետո, մասնակցում է նեղ մասնագիտական նորմատիվների հանձմանը: Ստուգատեսը անցկացվում է մարզական ակումբներում՝ ամեն սովորող իր ընտրած մարզական ակումբում: կատարում է մարզիչի կողմից մշակված 2-3 մասնագիտական հնարք:

  1. Վոլեյբոլի ակումբ՝ Անդրանիկ Մանուչարյան
  2. Բասկետբոլի ակումբ՝ Արինա Թումասյան
  3. Ֆուտբոլի ակումբ՝ Էրիկ Իսահակյան, Ռուբեն Բաղդասարյան
  4. Մարմանամարզության ակումբ՝ Ռոզա Գսպոյան, Անդրանիկ Դարբինյան
  5. Սեղանի թենիսի ակումբ՝ Հասմիկ Սիմոնյան
  6. Նետաձգության ակումբ՝ Գևորգ Հազարումյան
  7. Հրաձգության ակումբ՝ Գոհար Դանիելյան
  8. Ձյուդոյի ակումբ՝ Նարեկ Կարապետյան
  9. Սուսերամարտի ակումբ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան

Քննության հանձնաժողով՝ Մ.Ասատրյան, Մ. Ղազարյան,

Քննության պատասխանատուներ՝ մարզիչներ

Մասնաժողով. մարզադպրոցի հաջողությունները 2021-22-ին և գալիք ուստարվա անելիքները

Օրը, ժամը՝ Հունիսի 28-ին, 15.00-ին

Վայրրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

2021-22 ուստարվա ձեռքբերումներ՝

  1. Սուսերամարտի ակումբի տարեկան հաշվետվություն
  2. Մարմնամարզության ակումբի տարեկան հաշվետվություն
  3. Հանդբոլի ակումբի տարեկան հաշվետվություն
  4. Հրաձգության ակումբի տարեկան հաշվետվություն
  5. Բասկետբոլի ակումբի տարեկան հաշվետվություն
  6. Վոլեյբոլի ակումբի տարեկան հաշվետվություն

2022 ուստարվա անելիքներ՝

  1. Ֆուտբոլի դաշտի ստեղծում
  2. Մարզական գույքի ձեռք բերում
  3. Ուսումնական դասաժամերի և ընտրությամբ գործունեությամբ դասաժամերի ապահովում
  4. Լրացուցիչ կրթության կազմակերպում
  5. Մրցաշարերի կազմակերպում և մասնակցություն
  6. Վահան Ասատրյան ամենամյա մրցաշարի կազմակերպում
  7. Սուսերամարտի մրցաշարի կազմակերպում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որը այս տարի պետք է դառնա միջազգային
  8. Ձմեռային մարզական խաղերի կազմակերպում

Ամառային նախագծեր՝

  1. Ծովինար, Վաղաշեն և Արատես ճամբարների կազմակերպում:
  2. Արտագնա նածագների մարզական բաղադրիչի ապահովում:

Մխիրաթ Սեբաստացի կրթահամալիրի մարզադպրոցը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզադպրոցում գործում են մարզական ակումբներ, որտեղ կազմակերպվում են սովորողների ուսումնական դասաժամերը, ընտրությամբ գործունեության մարզումները և լրացուցիչ կրթության պարապմունքները:

Մարզական ակումբները և մարզիչները՝

Վոլեյբոլի ակումբ՝ մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
Բասկետբոլի ակումբ՝ մարզիչ՝ Ալինա Թումասյան
Հրաձգության ակումբ՝ մարզիչ՝ Գոհար Դանիելյան
Նետաձգության ակումբ՝ մարզիչ՝ Գևորգ Հազարումյան
Սուսերամարտի ակումբ՝ մարզիչներ՝ Միքայել ՂազարյանՌոբերտ Խաչատրյան
Մարմնամարզության ակումբ՝ մարզիչներ՝ Ռոզա ԳսպոյանԱնդրանիկ Դարբինյան
Սեղանի թենիսի ակումբ՝ մարզիչներ՝ Հասմիկ ՍիմոնյանՆաիրա Հարությունյան
Ձյուդոյի ակումբ՝ մարզիչ՝ Նարեկ Կարապետյան
Ֆուտբոլի ակումբ՝ մարզիչ՝ Ռուբեն Բաղդասարյան
Հեծանվավարության ակումբ՝ մարզիչ՝ Հրայր Հովհաննիսյան
Լող՝ մարզիչներ՝ Տաթև ՀամբարյանԱնուշ Համբարյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզադպրոցը իրականացնում է՝ լրացուցիչ կրթության ակումբային մարզումներ՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողների նաև մեծահասակների համար:

Ստորև ներկայացված են մարզական ակումբների լրացուցիչ կրթության ծրագրերը և մարզիչները՝

Սուսերամարտի միջազգային բաց մրցաշար. հաշվետվություն

Հունիսի 3-6-ը Վրաստանի՝ Բաթումի քաղաքում կայացավ պատանիների միջազգային բաց մրցաշար, որին մասնակցում էր նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սուսերամարտի ակումբը: Մասնակից մարզիկներն էին՝ Մարկ Հովհաննիսյան, Միքայել Գևորգյան, Կարինա Գյուլումյան: Մարզիչ՝ Միքայել Ղազարյան:

Մեկնեցինք հունիսի 3-ին Մայր դպրոցից, Իջևան, Թբիլիսի կանգառներով, երեկոյան հասանք Բաթումի, տեղավորվեցինք հյուրանոցում և ընթրեցինք:

Հաջորդ առավոտ, ունեցանք նախապատրաստական մարզում, ծանոթացանք դահլիճին, ուղեգորգերին:

Հունիսի 5-ին խոցասուսեր մարզաձևի մրցաշարին մեր մասնակիցները ներկայացան բարձր ոգով: Հաղթահարեցին նախական փուլը՝ մտնելով եզրափակիչ: Եզրափակիչ փուլում՝ Մարկ Հովհաննիսյանը և Կարինե Գյուլումյանը չանցնելով մուտք-քարրորդ փուլը, գրավեցին 5-րդ հորիզոնականները: Իսկ Միքայել Գևորգյանը մուտք-ութերորդ փուլում պարտվելով՝ գրավեց 10-րդ հորիզոնականը:

Մրցաշարից հետո եղանք Բաթումիի հանրային լողափում, ունեցանք լողի պարապմունք մարզիչ՝ Տաթև Համբարյանի հետ: Որից հետո վայելեցինք Սև ծովի չքնաղ արևամուտը:

Նաև ունեցանք երեկոյան զբոսանք Բաթումի քաղաքի տեսարժան վայրերով: