Ընդհանուր

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Ռազմամարզական ճամբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Ճամբարի նպատակը՝ կազմակերպել ռազմամարզական ճամբար, պատանիների մոտ ձևավորել ռազմամարզական հմտություններ, գիտելիքների ամրապնդում:

Ռազմամարզական ճամբարի հերթափոխերը՝ 

  1. Ապրիլի 8․9․10 / 9-րդ և 11 -րդ դասարաններ
  2. Ապրիլի 15,16,17/9- րդ  և 10 -րդ դասարաններ
  3. Մայիսի 6,7,8 /9- րդ  և 11-րդ դասարաններ
  4. Մայիսի 13․14․15/9- րդ  դասարաններ
  5. Մայիսի 20,21,22/9- րդ  և 10-րդ դասարաններ
  6. Մայիսի 27․28․29/  11 -րդ դասարաններ
  7.  Հունիսի 10․11․12 /10-րդ դասարաններ
  8. Հունիսի  17․18․19/11-րդ դասարաններ
  9. Հունիսի 24․25․26/10 -րդ դասարաններ

Ճամբարը ունի իր ղեկավարը, որը պարբերաբար գտնվում է ճամբարում, ծանոթ է ճամբարում տիրող իրավիճակին և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:

Մարզական կազմակերպիչը վարում է պատասխանատու մարզիչը՝

  • առավոտյան մարզական վարժանքը,
  • մարզական խաղեր, մրցույթներ,
  • քայլարշավներ,
  • լողի պարպմունքներ։

Ռազմամարզական ճամբարը նաև վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:

Ռազմամարզական ճամբարին կարող են մասնակցել նաև Հայաստանի և արտասահմանի դպրոցներից ջոկատներ, որոնք սահմանված կարգով ձեռք են բերել ճամբարի ուղեգիր:

Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունների ձեռք բերում։

Ճամբարային առօրյայի պարտադիր բաղադրիչներ են

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • շրջակա միջավայրի խնամք, տարածքի ծառերի, վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում.
  • մեկօրյա քայլարշավ.
  • այցելություն զորամաս:

Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․

Բովանդակություն

  • ռազմամարզական խաղեր
  • բնապահպանական գործունեություն
  • հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
  • նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
  • պարուսուցում, երգուսուցում
  • շինարարական աշխատանքներ
  • ինքնասպասարկում
  • խոհանոցային գործ
  • ջոկատային աշխատանքներ
  • լող, բազմամարտի պարապմունքներ
  • ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին      բուժօգնություն, գետանցում,  

Արատեսի դպրական կենտրոնի ռազմամարզական ճամբարի կառուցվածք՝

Ճամբարը տեղակայված է Արատեսի Վանքից արևմուտք՝ Արատես գետի վտակի մոտակայքում: Ճամբարը ապահովված է խմելու ջրով, լվացարաններով, զուգարաններով, ցնցուղով, էլեկտրական հոսանքով: Ճամբարում գտնվում է զինվորական 2 մեծ վրան՝ 30 տեղանոց՝ ապահովված ներքնակներով, բարձերով, լուսավորությամբ: Ճամբարականների սննդի պատրաստությունը դպրական կենտրոնի ակումբ-խոհանոցում:

Ճամբարականին անհրաժեշտ պարագաներ․

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Օրվա կարգացուցակ

Օր առաջին

08:00 մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով

11:00 ժամանում Եղեգնաձորի զորամասերից մեկը, կրակային պատրաստություն, շրջայց զորամասում

19:00 ժամանում Արատես

20:00 Ընթրիք

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30— քուն

Օր երկրորդ

08:00 — վերկաց

08:30— նախավարժանք

09:00 անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

09:30 նախաճաշ

10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր

13:00 ճաշի

14:00 հանգիստ

15:00 լող

16:00 քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս արևմուտք

18:00 ընթրիք

19:00 քննարկումներ, զրույցներ

21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30 քուն

Օր երրորդ

08:00 — վերկաց

08:30— նախավարժանք

09:00 անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

09:30 նախաճաշ

10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր

13:00 ճաշի

14:00 հանգիստ

15:00 լող

16:00 ԱԻՆ-ի հետ պարապմունքներ՝ տեսական, գործնական, գետանցում

18:00 ընթրիք

19:00 քննարկումներ, զրույցներ

21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30 քուն

Օր չորորդ

08.00 վերկաց, անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:30 նախաճաշ

09:00 Քայլարշավ դեպի Սևաժայռ՝ 16 կմ

10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր

19:00 վերադարձ Արատես, հանգիստ

20:00 ընթրիք

21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30 քուն

Օր հինգերորդ

08:00- վերկաց, անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:30- նախավարժանք

09:00 նախաճաշ, իրերի հավաքում և տեղավորում մեքենայում

09:30 տեղավորում մեքենայում

10:00 մեկնում Արատեսից՝ Սելիմի լեռնանցքով, անցում Սևանի ավազան

12:00-18:00 Կանգառ Սևանի հանրային լողափում (լող, ճաշ, հանգիստ)

18:00 մեկնում Երևան

20:00-ժամանում Երևան՝ Սևան-Հրազդան-Աբովյան-Երևան երթուղով

Արդյունքում՝ սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, կայքում:

Ռազմամարզական ճամբարի կազմակերպման հիմքում՝

Ռազմամարզական ճամբարի կարգն է՝ իր բոլոր բաղադրիչներով։

Ճամփորդի արկղիկը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s