Նպատակը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացնել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների մարզում՝ սուսերամարտ և ձիասպորտ մարզաձևերից: Ապահովել կուրսանտների սիստեմատիկ մարզումները/ շաբաթական երեք մարզում, երկու ժամ տևողությամբ/: Բացի մարզումներից, ունենալ համատեղ մարզումներ սեբաստացի սովորողների հետ, կազմակերպել համատեղ ռազմամարզական արտագնա ճամբարներ:
Մարզումների ուղությունները՝
- Սուսերամարտ
- Ձիավարություն
Խնդիրները՝
- Կուրսանտների մոտ բարձրացնել մարզական պատրաստվածությունը
- Ձևավորել նեղ մասնագիտական/սուսերամարտ, ձիասպորտ/ հմտություններ
- Կուրսանտների մոտ զարգացնել հմտություններ, որոնք հատուկ են սուսերամարտին և ձիասպորտին, օրինակ՝ արագ կողմնորոշում, ռեակցիա, կորդինացիա, ճկունություն, ճարպկություն, արագաշարժություն:
Մասնակիցները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներ
Արդյունքը՝
Կուրսանտը 8 մարզումների ընթացքում սուսերամարտ մարզաձևից ձեռք կբերի ՝
- կծանոթանա սուսերամարտ մարզաձևին, պատմությանը
- սուսերամարտի կեցվածքին, քայլքերին
- կտիրապետի սուսերամարտի 9 պաշտպանություններին
- կկարողանա գրագետ մենամարտել
Կուրսանտը 8 մարզումների ընթացքում ձիասպորտից մարզաձևից ձեռք կբերի ՝
- ձիու խնամք /սանրել, ձիու հետ, կողքով զբոսնել/
- ձի թամբել
- ինքնուրույն ձի նստել և իջնել /հեծնել/
- հաղթահարել 1-2 արգելք
Ժամկետը, վայրը, ժամանակացույցը՝
Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ կնքվում է պայմանագիր: Ամեն մարզմանը մասնակցում է 40 կուրսանտ/ 20-ը սուսերամարտ, 20-ը ձիասպորտ/: Սուսերամարտի մարզումները անցկացվելու են՝ սուսերամարտի մարզադահլիճում կամ ուսումնական Ագարակում/կախված եղանակային պայմաններից/: Ձիասպորտի մարզումները անցկացվելու են` ուսումնական Ագարակում:
Մարզումների հաճախականությունը՝
- Երկուշաբթի՝ 17.00-19.00
- Չորեքշաբթի՝ 17.00-19.00
- Հինգշաբթի՝ 17.00-19.00
Անվտանգության կանոններ՝
Կուրսանտը, ելնելով անվտանգության նկատառումներից, լսում և կատարում է մարզիչների կողմից տրված հրահանգները:
Սուսերամարտ՝
- մենամարտել միայն սուսերամարտի հանդերձանքով
- մենամարտել բացառապես սաղավարտով
- ազատ հրահանգի ժամանակ, զենքը միշտ պահել ներքև
Ձիասպորտ՝
- ձիուն մոտենալ միայն դիմացից
- ձիու մոտ անկանոն շարժումներ չանել
- կտրուկ, բարձր չբղավել
- ձիուն թամբելուց առաջ՝ ստուգել թամբի ամրությունը
Անհրաժեշտ պարագաներ՝
- սուսերամարտի գույք /ապահովում է ռազմական համալսարանը/
- ձիասպորտի համար նախատեսված հանդերձանք /ապահովում է ռազմական համալսարանը/
Գույքի խնամք-սպասարկում՝
- Սուսերամարտի գույքը, հանդերձանքի մաքրում-վերանորոգվումը իրականացնում է մարզիչ-մեխանիկը:
- Ձիերի խնամքը իրականացնում է ձիավարության մարզչի կողմից:
Մարզումներին առկա է լինում՝ առաջին բուժօգնության արկղիկ:
Համակարգող, պատասխանատու՝ Միքայել Ղազարյան
- Սուսերամարտի մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան
- Սուսերամարտի մարզիչ-մեխանիկ՝ Արթուր Խոջոյան
- Ձիասպորտի մարզիչ՝ Էդմոն Փաշինյան
- Ձիասպորտի մարզիչ՝ Դավիթ Խալաթյան