«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2021-2022 ուստարի
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր․ փորձարարարական մանկավարժական նախագիծ
Նկարագրություն
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով իրականցվող մարզական գործունեությունն ուղղված է սովորողի ֆիզիկական կարողությունների բացահայտմանը, դրանց զարգացմանը, մասնագիտական կողմնորոշման գործում նրանց ընտրության հնարավորություններին:
Մարզաձևերի ուսուցման նպատակները
- սովորողների մարզական առանձնահատկությունների, կարողությունների բացահայտում, զարգացում,
- մասնագիտական կողմնորոշում:
Մարզաձևերի ուսուցման խնդիրները
- սովորողներին ներկայացնել կրթահամալիրում գործող մարզաձևերը, դրանց առանձնահատկությունները
- ֆիզիկական կուլտուրայի հանդեպ սերը,
- առողջ ապրելակերպի ամրապնդում
- ֆիզիկական ունակությունների բացահայտում և զարգացում,
- տարատեսակ մարզական նախագծերի մասնակցություն
Մասնագիտական կողմնորոշմանը ուղղված մարզական գործունեության ձևերը՝
- ուսումնական մարզումներ
- ընտրությամբ գործունեություն
- լրացուցիչ կրթություն
- ռազմամարզական խաղեր
- մրցաշարերի մասնակցություն
- արշավային ճամբարներ
- հեծանվային արշավներ
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրով սովորողի պարտադիր մարզական բաղադրիչ՝
- Ձմեռային մարզական խաղեր 2022-ի մասնակցություն
- Ռազմամարզական խաղերի մասնակցություն/մայիս/
One thought on “9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագիր. մարզական ամփոփիչ ծրագիր”