Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ամենամյա 7-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։
Նպատակը՝
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի, մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, անցկացման վայրը՝ կրթահամալիրի մարզասրահներ՝ բաց-փակ, կրթահամալիրի լողավազան, Արատեսյան դպրական կենտրոն, հանրապետության տարբեր մարզեր, սահադաշտեր, այլ:
Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար:
Ձմեռային մարզական խաղեր՝ առաջին փուլ՝ հունվարի 10-21-ը՝
- Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ /ըստ հայտի/`
- Ջրվեժ անտառապարկ
- Սևաբերդ
- Ծաղկունք գյուղ
- Լեռնանիստ
- Աշոցքի սպորտ բազա
- Ջերմուկ
- Արատես
- չմշկասահք/ըստ հայտի/
- Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց
- Գասպրոմ ընկերության սահադաշտ
- Երազ այգու սահադաշտ
Ձմեռային մարզական խաղեր` ստուգատեսային նախագծեր՝
- մարմնամարզական ստուգատես/կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններ ծրագիր
- մարզական քայլ, հեծանվային ստուգատես /կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններ, Քոլեջ / ծրագիր/
- Լողի ստուգատես /կրթահամալիրի 5-6 տարեկաններ / ծրագիր/
- մարզական ակումբների բաց պարապմունքներ, մրցաշարեր, նախագծեր /Միջին և Ավագ դպրոցների 6-12-րդ դասարաններ /ծրագրեր /
- ինքնագլորների ստուգատես/ կրթահամաիրի փոքրիկ սեբաստացիներ՝ 2-4 տարեկաններ /ծրագիր /
- դաստիարակների լողի ստուգատս /ծրագիր/
- դասավանդողների ջրագնդակի նախագիծ /ծրագիր/
- դասավանդողների բասկետբոլի մրցաշար /ծրագիր/
- դասավանդողների սեղանի թենիսի մրցաշար /ծրագիր/
- մարզական ընտանեկան նախագծեր /ըստ հայտի/
- մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք
Շախմատի բլից մրցաշար՝ հունվարի 17-20-ը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում:
Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝
Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:
Ստուգատեսի համար նախատեսված` լողի նորմատիվներ:
Ստուգատեսի համար նախատեսված` հեծանվային նորմատիվներ:
Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:
Մասնակիցները՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ:
Ժամանակացույց՝ ըստ ճամբարների, ճամբարի ղեկավարներ՝
Արևելյան դպրոցի ժամանակացույց. Նաիրա Նիկողասյան
Արևմտյան դպրոցի ժամանակացույց. Գոհար Բալջյան
Հարավային դպրոցի ժամանակացույց. Շամիրամ Պողոսյան
Հյուսիսային դպրոցի ժամանակացույց. Քնարիկ Ներսիսյան
Միջին դպրոցի ժամանակացույց. Լուսինե Բուշ
Ավագ դպրոցի ժամանակացույց. Մարթա Ասատրյան
9-րդ դաս. մասնագիտական ընտրության ծրագիր Ժամանակացույց. Մարալ Կարապետյան
Քոլեջի ժամանակացույց՝ Տաթև Բլեյան
Մարզիչները կցված ըստ դպրոցների՝
- Ավագ դպրոց՝ մարզիչներ՝ Արինա Թումասյան, Հասմիկ Սիմոնյան
- Միջին դպրոց՝ մարզիչ Նաիրա Հարությունյան, Գևորգ Հազարումյան,
- Հյուսիսային դպրոց՝ մարզիչ Ռոբերտ Խաչատրյան, Ֆրունզ Մարկոսյան, Անուշ Թորոսյան
- Արևմտյան դպրոց՝ մարզիչ Ռոզա Գսպոյան, Նարեկ Կարապետյան, Մադլեն Թերզյան
- Արևելյան դպրոց՝ մարզիչներ Անդրանիկ Դարբինյան, Էրիկ Իսահակյան, Սյուզաննա Սարգսյան
- Հարավային դպրոց՝ մարզիչ Անդրանիկ Մանուչարյան, Գոհար Դանիելյան, Սյուզաննա Դանիելյան
- Քոլեջ՝ մարզիչներ՝ Ռուբեն Բաղդասարյան, Հրայր Հովհաննիսյան, Մարիամ Մխիթարյան
Ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գործելու են մարզական ակումբները, որտեղ կարող են մարզվել բոլոր ցանկացողները, մարզական ընտանիքներ, հյուրեր, բարեկամներ, նախապես գրանցելով իրենց այցը: Մարզական ակումբներ՝
Սուսերամարտի ակումբ ՝ 099177373 Միքայել Ղազարյան, 077899666 Ռոբերտ Խաչատրյան
Նետաձգության ակումբ՝ 098561351 Գևորգ Հազարումյան
Հրաձգության ակումբ՝ 099731333 Գոհար Դանիելյան
Սեղանի թենիսի ակումբ` 094084546 Հասմիկ Սիմոնյան
Բասկետբոլի ակումբ՝ 093743474 Արինա Թումանյան
Վոլեյբոլի ակումբ՝ 095890083 Անդրանիկ Մանուչարյան
Հանդբոլի ակումբ՝ 094806404 Նաիրա Հարութունյան
Հեծանվային ակումբ՝ 077750020 Հրայր Հովհաննիսյան, Ֆրունզ Մարկոսյան
Ֆուտբոլի ակումբ՝ 077490617 Ռուբեն Բաղդասարյան, 077202829 Էրիկ Իսահակյան
Ձյուդոյի ակումբ՝ 094138417 Նարեկ Կարապետյան
Մարմնամարզության ակումբ՝ 093613614 Ռոզա Գսպոյան, 077111870 Անդրանիկ Դարբինյան
Լուսաբանումները՝ յուրաքանչյուր խումբ, ջոկատ ակտիվ լուսաբանում է՝ ճամփորդությունները, մարզախաղերը, ստուգատեսները, մրցաշարերը, անձնական աշխատանքային բլոգում և կրթահամալիրի ենթակայքերում:
Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել`
Ղազարյան Միքայել (հեռ. 099 17 73 73), m-khazaryan@mskh.am
263 thoughts on “Ձմեռային մարզական խաղեր 2022”