Ռազմամարզական ճամբարի կազմակերպման հիմքում՝
Ռազմամարզական ճամբարի կարգն է՝ իր բոլոր բաղադրիչներով։
Ռազմամարզական հնգօրյա ճամբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:
Ճամբարի նպատակը՝ կազմակերպել ռազմամարզական ճամբար, պատանիների մոտ ձևավորել ռազմամարզական հմտություններ, գիտելիքների ամրապնդում:
Ռազմամարզական ճամբարի մեկնարկը՝ հունիսի 15-ին է:
Ճամբարը ունի իր ղեկավարը, որը պարբերաբար գտնվում է ճամբարում, ծանոթ է ճամբարում տիրող իրավիճակին և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:
Մարզական կազմակերպիչը վարում է.
- առավոտյան մարզական վարժանքը,
- մարզական խաղեր, մրցույթներ,
- քայլարշավներ,
- լողի պարպմունքներ։
Ռազմամարզական ճամբարը վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:
Ռազմամարզական ճամբարին կարող են մասնակցել Հայաստանի և արտասահմանի դպրոցներից ջոկատներ, որոնք սահմանված կարգով ձեռք են բերել ճամբարի ուղեգիր:
Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունների ձեռք բերում։
Ճամբարային առօրյայի պարտադիր բաղադրիչներ են․
- ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
- ամենօրյա լող.
- ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
- շրջակա միջավայրի խնամք, տարածքի ծառերի, վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում.
- մեկօրյա քայլարշավ.
- այցելություն զորամաս:
Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․
Բովանդակություն
- ռազմամարզական խաղեր
- բնապահպանական գործունեություն
- հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
- նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
- պարուսուցում, երգուսուցում
- շինարարական աշխատանքներ
- ինքնասպասարկում
- խոհանոցային գործ
- ջոկատային աշխատանքներ
- լող, բազմամարտի պարապմունքներ
- ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին բուժօգնություն, գետանցում,
Արատեսի դպրական կենտրոնի ռազմամարզական ճամբարի կառուցվածք՝
Ճամբարը տեղակայված է Արատեսի Վանքից արևմուտք՝ Արատես գետի վտակի մոտակայքում: Ճամբարը ապահովված է խմելու ջրով, լվացարաններով, զուգարաններով, ցնցուղով, էլեկտրական հոսանքով: Ճամբարում գտնվում է զինվորական 2 մեծ վրան՝ 30 տեղանոց՝ ապահովված ներքնակներով, բարձերով, լուսավորությամբ: Ճամբարականների սննդի պատրաստությունը դպրական կենտրոնի ակումբ-խոհանոցում:
Ճամբարականին անհրաժեշտ պարագաներ․
- ուսապարկ-քնապարկ
- անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
- մարզական հագուստ և հարմար կոշիկներ
- լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
- խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
- ջուր, ճանապարհի ուտելիք
Օրվա կարգացուցակ
Օր առաջին
08:00 մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով
11:00 ժամանում Եղեգնաձորի զորամասերից մեկը, կրակային պատրաստություն, շրջայց զորամասում
19:00 ժամանում Արատես
20:00 Ընթրիք
21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ
22:30— քուն
Օր երկրորդ
08:00 — վերկաց
08:30— նախավարժանք
09:00 անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում
09:30 նախաճաշ
10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր
13:00 ճաշի
14:00 հանգիստ
15:00 լող
16:00 քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս արևմուտք
18:00 ընթրիք
19:00 քննարկումներ, զրույցներ
21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ
22:30 քուն
Օր երրորդ
08:00 — վերկաց
08:30— նախավարժանք
09:00 անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում
09:30 նախաճաշ
10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր
13:00 ճաշի
14:00 հանգիստ
15:00 լող
16:00 ԱԻՆ-ի հետ պարապմունքներ՝ տեսական, գործնական, գետանցում
18:00 ընթրիք
19:00 քննարկումներ, զրույցներ
21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ
22:30 քուն
Օր չորորդ
08.00 վերկաց, անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում
08:30 նախաճաշ
09:00 Քայլարշավ դեպի Սևաժայռ՝ 16 կմ
10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, խաղային մարզաձևեր
19:00 վերադարձ Արատես, հանգիստ
20:00 ընթրիք
21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ
22:30 քուն
Օր հինգերորդ
08:00- վերկաց, անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում
08:30- նախավարժանք
09:00 նախաճաշ, իրերի հավաքում և տեղավորում մեքենայում
09:30 տեղավորում մեքենայում
10:00 մեկնում Արատեսից՝ Սելիմի լեռնանցքով, անցում Սևանի ավազան
12:00-18:00 Կանգառ Սևանի հանրային լողափում (լող, ճաշ, հանգիստ)
18:00 մեկնում Երևան
20:00-ժամանում Երևան՝ Սևան-Հրազդան-Աբովյան-Երևան երթուղով
Արդյունքում՝ սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, կայքում:
Ռազմամարզական ճամբարի ղեկավարներ՝ Միքայել Ղազարյան, Սմբատ Պետրոսյան
11 կարծիք «Ռազմամարզական հնգօրյա ճամբարի կազմակերպման ծրագիր»-ի վերաբերյալ