Ճամբարի վայրը` Արատեսի դպրական կենտրոն
Ճամբարի ժամկետը` մայիսի
Մասնակիցները՝ կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողներ:
Նպատակը` քննական նորմատիվների հանձնում, գարնանային ռազմամարզական ճամբար, նախապատրաստություն, ռազմամարզական խաղերի հմտությունների ամրապնդում
Մասնակցին անհրաժեշտ պարագաներ
Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ,
Մարզական հագուստ և կոշիկներ,
Անհատական թվային միջոցներ:
Ճամբարին անհրաժեշտ պարագաներ
Հրաձգության, նետաձգության գույք, գնդակներ, պարաններ, կանգնակներ
Ծրագիրում՝
Էստաֆետային խաղեր
Ջոկատների ղեկավարների,մարզիչների ներկայությունն ու մասնակցությունը պարտադիր է.
Էստաֆետա N 1 Մասնակիցները սուլիչը լսելով վոլեյբոլի գնդակը ոտքերով սեղմած թռիչքներով մոտենումեն սպորտային ներքնակին, սողում են գնդակը պահելով ձեռքում, վազում են նետման գիծ,կատարում են գնդակով նետում զամբյունի մեջ: Վերցնում են ընկած գնդակը և սլանում ֆինիշ: Գնդակը փոխանցվում է հաջորդ մասնակցին:
Էստաֆետա N 2 Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:
Էստաֆետա N 3 Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակներին, մեկ ոտքի հպումով ձախ ու աջ անցում կատարում օղակների միջով: Վազքով մոտենում են սպորտային ներքնակին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների տակով: Վազում են դեպի բուլավան, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:
Արդյունքը`սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր`հրապարակված բլոգներում,կայքում
Նախագծի համակարգող-ղեկավար՝ Միքայել Ղազարյան
Պատասխանատուներ՝ Մարզիչներ
One thought on “Ռազամարզական ճամբար”