Մայիսի 22-24-ը կայացավ Ավագ դպրոցի ռազմամարզական ճամբարը՝ Արատես դպրական կենտրոնում:
Ճամբարականները Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներն էին, ովքեր բացի ճամբարային գործունեությունից հանձնեցին նաև իրենց ավարտական դասարանի ֆիզկուլտուրայի նորմատիվները՝ վազք, տեղից հեռացատկ, ձգումներ: Բոլոր նորմատիվները գրանցվեցին:
Սովորողների հետ եղանք Եղեգիսի Զորաց եկեղեցում և Հերմոնավանքում:
Ճամբարիվայրը` Արատեսի դպրական կենտրոն Ճամբարիժամկետը` մայիսի Մասնակիցները՝ կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողներ: Նպատակը` քննական նորմատիվների հանձնում, գարնանային ռազմամարզական ճամբար, նախապատրաստություն, ռազմամարզական խաղերի հմտությունների ամրապնդում
Մասնակցինանհրաժեշտպարագաներ
Ուսապարկ, քնապարկ Անձնական հիգիենայի պարագաներ, Մարզական հագուստ և կոշիկներ, Անհատական թվային միջոցներ:
Ջոկատների ղեկավարների,մարզիչների ներկայությունն ու մասնակցությունը պարտադիր է.
Էստաֆետա N 1 Մասնակիցները սուլիչը լսելով վոլեյբոլի գնդակը ոտքերով սեղմած թռիչքներով մոտենումեն սպորտային ներքնակին, սողում են գնդակը պահելով ձեռքում, վազում են նետման գիծ,կատարում են գնդակով նետում զամբյունի մեջ: Վերցնում են ընկած գնդակը և սլանում ֆինիշ: Գնդակը փոխանցվում է հաջորդ մասնակցին:
Էստաֆետա N 2 Սուլիչի ազդակով թիմերը սկսում են քաշել պարանը: Հաղթող է ճանաչվում այն թիմը,որը հավասարակշռությունից հանում է մյուսին և պարանը քաշում իր տարածք:
Էստաֆետա N 3 Մասնակիցները սուլիչը լսելով վազում են գետնին դրված իրար զուգահեռ 8 օղակներին, մեկ ոտքի հպումով ձախ ու աջ անցում կատարում օղակների միջով: Վազքով մոտենում են սպորտային ներքնակին, սողալով անցում կատարում արգելք հանդիսացող պարանների տակով: Վազում են դեպի բուլավան, մեկ շրջապտույտ կատարելով սլանում են դեպի ֆինիշ:
Արդյունքը`սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր`հրապարակված բլոգներում,կայքում