Ռուբեն բաղդասարյանի անհատական աշխատաժամանակը՝
Month: Փետրվարի 2021
Անհատական աշխատաժամանակ
Անդրանիկ Դարբինյանի անհատական աշխատաժամանակը՝
Մայր դպրոցի, Կրտսեր դպրոցների՝ մարզադահլիճների, մարզական տարածքների զբաղվածություն
Վարչական խորհրդի նիստ. փետրվարի 2
Փետրվարի 2-ին վարչական խորհրդի նիստին մարզական քննարկումներ՝
- կրթահամալիրի մարզիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ հանրակրթություն, սովորողների ընտրությամբ դասընթաց-գործունեություն, լրացուցիչ կրթություն, մասնագիտական զարգացման դասընթաց-ակումբ
Մայր դպրոցի, Կրտսեր դպրոցների մարզադահլիճների, մարզական տարածքների զբաղվածություն:
Արևմտյան դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝
1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոզա Գսպոյան՝4-5-րդ դասարաններ — 1 խումբ , ֆուտբոլ, մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան
Արևմտյան դպրոցում մարմնակարթությունը կազմակեպրվում է ուսուցչի օգնականների միջոցով՝ Քրիստինե Հարությունյան և Սոնա Սարգսյան /Սոնան սկսել է ինքնուրույն աշխատել փետրվարից/։ Հունվար ամսին մարմնակարթության 6 ժամը պարապել են մարզիկներ Ռոբերտը և Նարեկը։ Սովորողները երկուսին էլ շատ սիրում էին, հավեսով էին մասնակցում պարապմունքներին։
Արևմտյան դպրոցի մարզադահլիճի խնդիր է առաջանում 1-3-րդ դասարանցիների ընտրովի մարմնակրթության և 4-5-րդ դասարանների հանրակրթությամբ մարմնակրթության դասերի զուգորդման դեպքում։ Դա պայմանավորված է դասացուցակով, որը որոշ դեպքերում հնարավոր չէ լինում փոփոխել։ Նման դեպքերում մի խումբը դրսում է պարապմունք անցկացնում կամ՝ մեծ դասարաններից մեկում։
Հարավային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝
1-3-րդ դաս՝ մարմնակրթություն, 2 խումբ, մարզիչ՝ Ռոզա Գսպոյան, 4-5-րդ դաս՝ 1 խումբ, մարզական, մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
Արևելյան դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝
Արևելյան դպրոց՝ 1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն___3 խումբ, 4-5-րդ դաս․ 1 խումբ մարզիչ՝ Անդրանիկ Դարբինյան, 4-5-րդ դասարաններ — մարզիչ-կազմակերպիչներներ՝ Գայանե Սարգսյան, Սյուզան Սարգսյան
Հյուսիսային դպրոց՝ ընտրությամբ գործունեության խմբեր՝
1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ալինա Թումասյան1-3-րդ դասարաններ — մարմնակրթություն 3 խումբ, մարզիչ Ռոբերտ Խաչատրյան՝
4-5-րդ դասարաններ — 4 խումբ , մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան
Քոլեջ՝
Քոլեջը մարզադահլիճ չունի:
Քոլեջում ֆիզկուլտուրա անուն են առաջին կուրսերը ըստ 4 մարզաձևի՝ Մայր դպրոցում:
5-6 տարեկանները մարզվում են լողի գնալով, և ամենօր մարզական պարապմունքներ խմբում:
Մարզիչների ծանրաբեռնվածությունը՝ ըստ անհատական աշխատաժամանակի՝
- Միքայել Ղազարյան
- Գևորգ Հազարումյան
- Արինա Թումասյան
- Նաիրա Հարութունյան
- Անդրանիկ Մանուչարյան
- Ռոբերտ Խաչատրյան
- Ռոզա Գսպոյան
- Գոհար Դանիելյան
- Նարեկ Կարապետյան
- Հրայր Հովհաննիսյան
- Հասմիկ Սիմոնյան
- Ռուբեն Բաղդասարյան
- Անդրանիկ Դարբինյան
2. 4-5-րդ դասարանում հանրակրթական ֆիզկուլտուրայի կազմակերպումը։
4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): 4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրայի դասը վարում է դասավանդող-մարզիչը, կամ որպես մենթոր աջակցում կազմակերպչին կամ Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։ Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռքէ բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:
6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, ձյուդո, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, ձյուդո, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել 1-ին, 3-րդ ուսումնական շրջանի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։
Մարզադպրոց 2020 թվականի ամփոփում
Մարզադպրոցի 2020 թվականի ամփոփում
Սարալանջի աշխատանքներ, բարեկարգման աշխատանքներ, այլ.
- Գարնանային բարեկարգման աշխատանքներ` մարզադաշտերում, մարզական ակումբներում
- Մարզիչները աշխատում են Սարալանջում
- Մարզադպրոցը աշխատում է Սեբաստիա մարզադաշտում և հարակից տարածքներում
- Մարզադպրոցը աշխատում է ֆիզիկական միջավայրում՝ ապրիլի 13-ից 30-ը
- Մարզադպրոցը ընդդեմ կորոնավիրուսի
- Մարզիչները հերթապահում են
- Մարզադաշտի և հարակից տարածքների ստեղծում. Հուլիս ամիս
- Աշխատանք ֆիզիկական միջավայրում և հեռավար
- Աշխատում ենք ֆիզիկական միջավայրում
- Աշխատում ենք
- Աշխատանքային
- Դեկտեմբերի 28-30-ը
Նախագծեր, ճամփորդություններ, ռազմամարզական նախագծեր.
- Մարզական, աշխատանքային այց Արատես դպրական կենտրոն
- Հեծանվաերթ դեպի Մուսալեռ
- Մարզադպրոցը Արատես դպրական կենտրոնում
- Արցախցիները մարզվում են մարզական ակումբներում
- Կրթահամալիրում մեր Իրանցի գործընկերներն են
- Ընկերական մարզական հանդիպում իրանցի գործընկերների հետ
- Հեծանվաերթ տիարի ուղեկցությամբ
- Մեկնարկեցին ռազմամարզական պատրաստության պարապմունքները
- Ռազմամարզական պատրաստություն, օր երկրորդ
- Ռազմամարզական պատրաստություն, օր երրորդ
- Մարմնամարզական սրահի բացում
- Սեբաստացու օրեր. նորացված մարզադահլիճ
- Ձմեռային ռազմամարզական խաղերը կրտսեր դպրոցում
Ձմեռային մարզական ստուգատես 2020
- Ձմեռային մարզական խաղեր 2020
- Ձմեռային մարզական խաղերի բացում` 13.01.2020
- Ձմեռային մարզական խաղեր 2020-ի հաշվետվություն
Մանկավարժական հավաքներ, սեմինարներ, ստուգատեսեր.
- Հունվարի 15, մանկավարժական սեմինար
- Մանկավարժական հավաք՝ մարզական առցանց դասերի կազմակերպում` 14.04.2020
- Մարզական տոն, ստուգատես
- Մարզական տոն շքերթ, ծննդյան առթիվ
Մարզական ակումբների մասնակցությունը՝ հանրապետական, դպրոցական և միջազգային մրցաշարերին.
- ՀՀ սուսերամարտի բաց առաջնության
- Մեդալակիր սեբաստացի սուսերամարտիկները մասնակցեցին հանրապետական դպրոցական մրցաշարին
- Ընկերական հանդիպում, ճամբարի շրջանակներում
Առցանց դպրոց, ընտանեկան նախագծեր.
- Մարզադպրոցի առցանց ուսուցում
- Մարզադպրոցի աշխատակարգը առցանց և ֆիզիկական միջավայրում
- Մարզադպրոց մարտի 30-ապրիլի 14 Առցանց ուսուցում
- Մարզադպրոցը առաջարկում է…
- Մարզական ընտանիք, նախագիծ
- Մարզվում ենք տանը
- Ընտանեկան մարզական ֆլեշմոբ
Մարզադպրոցի ակումբների լրացուցիչ կրթության մարզիչները.
- Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան
- Արինա Թումասյան
- Անդրանիկ Մանուչարյան
- Ռոզա Գսպոյան
- Նարեկ Կարապետյան
- Հասմիկ Սիմոնյան-