Ճամփան տարավ դեպի ձմեռային հեքիաթ. ճամբարային հինգերորդ օր

Նյութը՝ Անահիտ Հարութունյանի բլոգից:

Նախատեսված ճամփորդությունը դեպի Կոտայքի մարզի Զառ գյուղ, Սևաբերդ, վերափոխվեց ու ձյունե աշխարհի որոնումները տարան դեպի Ապարանի Ջրամբար՝ իսկական ձյունե թագավորություն: Այնքա՜ն ձյուն կար, ջինջ, պայծառ ու անտրորուն: Մեծ ու փոքր սեբաստացիներով, սահնակներով, ուրախության ճիչերով, խինդով գլորվեցինք դեպի ձմեռային հեքիաթի անաղարտ անսահմանության գիրկը: Ձյունով խաղացինք, ծեփեցինք, քանդակեցինք, կերանք ու սահեցինք: Վայելեցինք լիուլի…

Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվից են, իսկ պատումները ճամբարականների բլոգներում են:

Լողում են «Արևներ»ջոկատի ճամբարականները

Նյութը՝ Լիլիա Զախարյանի բլոգից:

Արևելյան դպրոցի 5-6 տարեկան ճամբարականները լողում են ծածկած լողավազանում։ Նրանք կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել, ցնցուղ ընդունել, լողալ։

Մարզական ստուգատեսին ընդառաջ

Նյութը՝ Անուշ թորոսյանի բլոգից:

Հյուսիսային դպրոցի 3․2 ճամբարային ջոկատը պատրաստվում է մարզական ստուգատեսին։

Տեսանյությը՝ Սեդա Վիրաբյանիhttps://www.youtube.com/embed/WdVV4fxREYA?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=hy&autohide=2&wmode=transparent

Մարզական պարապմունք

Նյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից:

Հյուսիսի 2.1 ճամբարային ջոկատը նախապատրաստվում է հունվարյան մարզական ստուգատեսին։Ընկեր Կարինեի հետ սիրով ու ոգևորված մարզվում ենք, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում։

Գեղասահքի դպրոցում

Նյութը՝ Անուշ Թորոսյանի բլոգից:

Հունվարի 15-ին՝ ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում,3.2 ջոկատի սովորողներն այցելեցին գեղասահքի դպրոց: Սովողների մի մասն առաջին անգամ էր սահադաշտում, և չնայած դժվարությունների՝ պատրաստ էին սառույցի վրա սահելու փորձությանը:

Տեսանյութ` Սեդա Վիրաբյանի