Մարզական ստուգատես 2021

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Մարզական ստուգատեսը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 6-րդ ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:  Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Նպատակը՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, անցկացման վայրը՝ կրթահամալիրի մարզասրահներ՝ բաց-փակ, կրթահամալիրի լողավազան, Արատեսյան դպրական կենտրոն, հանրապետության տարբեր մարզեր, սահադաշտեր, այլ:

Ստուգատեսի անցկացման ժամանակահատված՝ հունվարի  11-29-ը

Պաշտոնական կայքը

Ձմեռային մարզական խաղերի բացումը

Ստուգատեսային ուղղությունները՝

  • ձմեռային մարզական խաղեր
  • հեծանվաերթեր
  • մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք
  • մարզական ակումբների բաց պարապմունքներ, մրցաշարեր
  • լողի բաց պարապմունքներ, մրցաշարեր
  • ճամբարներ Արատեսում
  • ճամփորդություններ
  • մարզական ընտանիքների ներկայացումներ
  • մարմնամարզական ստուգատես
  • մարզական առցանց ելույթներ, դասեր

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված լողի նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված հեծանվային նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում էսովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ: 

Ստուգատեսային ժամանակացույցը՝ ըստ ճամբարների

Արևելյան  դպրոցի ժամանակացույց.  Նաիրա Նիկողասյան

Արևմտյան դպրոցի ժամանակացույց.  Գոհար Բալջյան

Հարավային դպրոցի ժամանակացույց.  Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոցի ժամանակացույցՔնարիկ Ներսիսյան

Միջին դպրոցի ժամանակացույց.  Լուսինե Բուշ

Ավագ դպրոցի ժամանակացույց. Մարթա Ասատրյան

Քոլեջի ժամանակացույց՝  Տաթև Բլեյան

Մարզիչները կցված ըստ դպրոցների և աշխատաժամանակները՝

Ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գործելու են մարզական ակումբները, որտեղ կարող են մարզվել բոլոր ցանկացողները, մարզական ընտանիքներ, հյուրեր, բարեկամներ, նախապես գրանցելով իրենց այցը: Մարզական ակումբներ՝

Սուսերամարտի ակումբ ՝ 099177373 Միքայել Ղազարյան, 077899666 Ռոբերտ Խաչատրյան

Նետաձգության ակումբ՝ 098561351 Գևորգ Հազարումյան

Հրաձգության ակումբ՝ 099731333 Գոհար Դանիելյան

Սեղանի թենիսի ակումբ` 094084546 Հասմիկ Սիմոնյան

Բասկետբոլի ակումբ՝ 093743474 Արինա Թումանյան

Վոլեյբոլի ակումբ՝ 095890083 Անդրանիկ Մանուչարյան

Հանդբոլի ակումբ՝ 094806404 Նաիրա Հարութունյան

Հեծանվային ակումբ՝ 077750020 Հրայր Հովհաննիսյան

Ֆուտբոլի ակումբ՝ 077490617 Ռուբեն Բաղդասարյան

Ձյուդոյի ակումբ՝ 094138417 Նարեկ Կարապետյան

Մարմնամարզության ակումբ՝ 093613614 Ռոզա Գսպոյան, 077111870 Անդրանիկ Դարբինյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել` 

Ղազարյան Միքայել  (հեռ. 099 17 73 73), m-khazaryan@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s