Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր` <<Սեբաստիա>> մարզադաշտ
Մասնակիցներ՝ Կրտսեր,Միջին և Ավագ դպրոցի ճամբարականներ, Քոլեջ, սեբաստացի ընկերներ, բարեկամներ: Ամեն դպրոցից 10-12 սովորող:
Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերի հանդիսավոր բացում, խմբերի, ջոկատների հանդիսավոր շքերթ:
Բացման նկարագրություն՝ Հանդիսավոր մուտք <<Սեբաստիա>> մարզադաշտ՝ Ավագ դպրոցի թևից: Խմբերը ըստ ճամփորդական ուղությունների մարզիկի և ջոկատի պատասխանատուի ուղեկցությամբ մտնում են մարզադաշտ: Ներկայացվում է ճամփորդական ուղությունը՝ դպրոցը և պատասխանատուները: Հանդիսավոր մեկնարկից հետո, մասնակիցները միասնական վազք-նախավարժանք են կատարելու, որից հետո բաժանվելու են ըստ նշված ուղությունների՝ ճամփորդություն, մարզասարքեր:
Քոլեջի սովորողները կմասնակցեն հեծանվավարության՝ 10-12 սովորող, պատասխանատու Հրայր Հովհաննիսյան: