Մարզադպրոց մարտի 30-ապրիլի 14 Առցանց ուսուցում

Մարզադպրոցը շարունակում է առանց ուսուցումը և մարտի 30-ից ապրիլի 14-ի համար առաջարկում է մարզական հետևյալ առաջադրանքները և միջոցառումները՝

Նախակրթարանի սովորողներ, քույր-եղբայր, ծնողներ

Առաջադրանք՝

  1. Ամեն օր, օրը մի քանի անգամ, օդափոխել տունը, սենյակները: Մաքուր օդը առաջին ու ամենակարևոր միջոցառումներից մեկն է տարիքային այս խմբի համար:
  2. Ավագ քույր-եղբայրների կամ ծնողների օգնությամբ նախակրթարանի սաները կատարում են մարմնամարզական ամենհեշտ և հասանելի վարժությունները:
  3. Ծնողները մարզանքը նկարահանում են և ուղարկում իրենց խմբի դաստիարակին:

Կրտսեր դպրոցներ սովորողներ, քույր-եղբայր, ծնողներ

Առաջադրանքներ՝

  1. Օրը պարտադիր սկսվում է տան օդափոխմամբ: Տունը օդափոխում ենք օրվա մեջ մի քանի անգամ:
  2. Նախավարժանք՝ պարանոցից-ոտնաթաթ սկզբունքով:
  3. Գլուխկոնձիներ
  4. Ձգում հատակին
  5. Ցատկապարան
  6. Մարզանքը տեսանկարահանվում է տեղադրվում սովորողի ուսումնական բլոգում և ուղարկվում դասվարին:

Միջին,Ավագ դպրոցներ և Քոլեջ՝ մարզական առցանց ուսուցում

  •   1.  Սովորողը ուսումնասիրում է  իր ընտրած մարզաձևի պատմությունը, պատասխանում է հարցերին
ա. Մարզաձևի ծագումը, ստեղծման տարին, ում կողմից, որտեղ
բ.  Մարզաձևը երբ է մուտք գործել Հայաստան
գ. Հայաստանը այդ մարզաձևով երբ է մասնակցել Օլիմպիադայի և ինչ արդյունքներ է գրանցել
2. Սովորողը նկարում է փոքրիկ տեսանյութ և հղումը ուղարկում մարզչին
ա. Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում
3. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից, կամ հարազատներից  ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում:
4.Սովորողը թարգմանում է որևէ մարզական նորություն, մարզական հոդված,  կամ նյութ իր սիրած մարզաձևից և հղումը ուղարկում մարզչին, նշելով թարգմանած նյութի աղբյուրը:
  • Մարզումներ՝ օրվա ընդացքում մեկ անգամ՝ 20-30 րոպե տևողությամբ

ա. տան բակում կամ շենքի տարածքում կազմակերպել փոքրիկ քայլք-վազքեր,

բ. տան մոտակայքում վարել հեծանիվ

գ. կատարել ձգումներ հատակին, ինչպես նաև հնարավորության դեպքում պտտաձողի վրա:

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի մարզական ակումբները՝
  • Սուսերամարտ
  • Նետաձգություն
  • Հրաձգություն
  • Մարմանամարզություն
  • Բասկետբոլ
  • Վոլեյբոլ
  • Ձեռքի գնդակ
  • Ֆուտբոլ
  • Սեղանի թենիս
  • Ըմբշամարտ(ձյուդո)
  • Հեծանվասպորտ
  • Լող

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s