Եռամարտի, մարմնամարզության կազմակերպումը դպրոց-պարտեզներում

 4-5 դասարաններում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանվավարություն: Պարապմունքը կազմակերպվում է շաբաթական 3 անգամ 45 րոպե տևողությամբ,  կամ երկու անգամ 65 րոպե տևողությամբ:Մարզումը անցկացնում է մարզիչը, կամ համապատասխան գիտելիքներ ունեցող դասավանդողը: Ֆիզկուլտուրան անցկացվում է դպրոց-պարտեզների դասացուցակի համապատասխան, դպրոց-պարտեզների բակերում, դահլիճներում/ կապված եղանակային պայմանների հետ/, բացօդյա , կամ ծածկած լողավազաններում, հեծանվաուղիներին:   Առարկային տրված է տարեկան 102-105 ժամ՝ որից գիտելիքների հիմունքներ՝ 4 ժամ, մարմնամարզություն՝ 24-26 ժամ, վազք՝ 24-26 ժամ, հեծանվավրություն՝24 ժամ, լող 26 ժամ:

Բովանդակությունը

Գիտելիքների հիմունքներ՝  Ֆիզիկական վարժությունների, պարապմունքների հիգիենիկ կանոնները: Կոփման միջոցները, նախապարապմունքային կանոնները:

Մարմնամարզարզական վարժություններ՝ 

  1. Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:
  2. Ընդհանուր զարգացող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով:
  3. Մագլցման վարժություններ՝ Մագլցելով անցում արգելքներ/մարզանստարան և այն/,պարանամագլցում, մագլցում շվեդական պատով.
  4. Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, կքանիստ մեկ ոտքի վրա, կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
  5. Ակրոբատիկական վարժություններ՝ Գլուխկոնծի առաջ հետ, ետգլորում,կանգ թիակների վրա, կամուրջ վարժություն օգնությամբ և ինքնուրույն
  6. Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ՝ պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
  7. Շնչառական վարժություններ՝  /խորը շնչել և արտաշնչել/  ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
  8. Հավասարակշռության վարժություններ՝ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
  9. Կախեր և հենումներ

Աթլետիկական վարժություններ՝ 

  1. Վազքի տեսակները՝ Արգելքներով և առանց արգելքների, բարձր մեկնարկից, կարճ և երկար տարածության մեջ, փոխանցումավազք
  2. Լողի տեսակները՝ բրաս, կրոլ, բատերփլայ, թիկնալող
  3. Հեծանվավարություն

Նորմատիվային պահանջները՝

Վազք 6-8 տարեկան սովորողների համար 500 մ, լող 45մ, հեծանիվ 3.2 կմ

Վազք 9-11 տարեկան սովորողների համար 1,6 կմ, լող 137մ, հեծանիվ 6,4 կմ

Վազք 12-15 տարեկան սովորողների համար 3,2 կմ, լող 274 մ, հեծանիվ 12 կմ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s