Սևանի Ժայռ ռազմամարզական ճամբար. Վրանային ուսումնական եռօրյա և հնգօրյա ճամբարներ

42918315_245380446126788_7344286190876491776_n

Ուսումնական ճամաբարը կազմակերպվում է Սևանի Ժայռ ռազմամարզական ճամբարում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Հրամանում նշվում են հերթափոխի ղեկավարի, ջոկերի ղեկավարների, բուժսպասարկողի, խոհարարի, մասնակիցների անունները, տրանսպորտային միջոցի տեսակը, պետական համարանիշը, վարորդի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, մեկնելու օրը, ժամը, վայրը, երթուղին և վերդառնալու օրը, ժամը, երթուղին, ճամբարի աշխատակարգը:

Ճամբարը վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:

Ճամբարին կարող է մասնակցել տասը տարեկանից բարձր տարիք ունեցող սովորողը Հայաստանի և արտասահմանի դպրոցներից, որ սահմանված կարգով ձեռք է բերում ճամբարի ուղեգիր: Ճամբարականը գալիս է սեփական քնապարկով:

Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների, ընթերցողական։ Ճամբարի աշխատակարգում՝

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող Սևանա լճում.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • Ժայռ ռազմամարզական գոտուտարածքի խնամք
  • մեկօրյա քայլարշավ՝ Արեգունի.

Ժայռ ռազմամարզական ճամբարի կառուցվածք:

Ճամբարը տեղակայված է Սևանա լճի Արեգունու լեռների տակ: Ճամբարը ապահովված է խմելու ջրով, լվացարաններով, զուգարաններով, ցնցուղով, էլեկտրական հոսանքով: Ճամբարում գտնվում է զինվորական մեծ ճաշարան վրան՝ ապահովված աթոռ, սեղաններով լուսավորությամբ: Ճամբարականների սննդի պատրաստությունը ճամբարի ջոկատների պատասխանատուների միջոցով:

Օրվա կարգացուցակ

Օր առաջին

08:00 մեկնում

11:00 ժամանում

11: 00-12:00 իրերի տեղավորում, միջավայրի խնամք,

նախաճաշ  բրդուճներով

13:00-14:00 հանգստի ժամ

14:00-15:00 ընդմիջում

15:00-16:00 լող Սևանա լճում

18:00-19:00 ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր երկրորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

09:00-13:30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, վոլոյբոլ

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ընդմիջում

15:00-16:00 լող Սևանա լճում

16:00-18:00 բարձրունքի հաղթահարում՝ Արեգունի

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր երրորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

09:00-13:30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, վոլոյբոլ

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ընդմիջում, կարճատև հանգիստ

15:00-16:00 լող Սևանա լճում

16:00-18:00 մոտակա բարձունքի հաղթահարում

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր չորորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, հանգիստ

13:00-13:30 լողափնյա վոլոյբոլ

13:30-14:00 հիգենիայի ժամ, ճաշի պատրաստություն

14:00-15:00 ճաշ, կարճատև հանգիստ

15:00-16:00 լող Սևանա լճում

16:00-18:00 մարզական խաղեր, ֆիզիկական աշխատանքներ

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն

19:00-21:00 քննարկումներ, զրույցներ

21:00-22:30 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30- քուն

Օր հինգերորդ

07:00- վերկաց

07:30- նախավարժանք

07:30-08:00 անձնական հիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

08:00-09:00 նախաճաշ, իրերի հավաքում և տեղավորում մեքենայում

10:00- 12:00 մարզական պարապմունք

13:00-14:00 լող Սևանա լճում

15:00 մեկնում Երևան

17:00-ժամանում Երևան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s