Նախապատրաստական աշխատանքներ՝ Ժայռ ճամբարում

31956807_1807527219305734_8824426479078080512_n

Նախագծի նպատակը՝ Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ Ժայռում: Մայիսի 26-30-ը կայանալիք ռազմամարզական խաղերի ժամանակ, ունենալ հնարավորինս մաքուր, հարմարավետ և անվտանգ տարածք: Սովորողներին սովորեցնել վրանների ճիշտ տեղադրման ձևը, վայրը, ուղությունը:

 

Նկարագիր՝ Մայիսի 16-ին, ժամը 9:30-ից 12:30, Մայր դպրոցում, մարզադաշտում՝ սովորողների հետ միասին, բացվում են վրանները, տեղադրվում: Վարպետաց դաս է անցկացվում, սովորողները հետևում, սովորում են թե ինչպես է պետք տեղադրել վրանը, որպեսզի այն լինի առավել ապահով՝ քամուց և անձրևից պաշտպանված: Տեղում գրանցվում են, վրանների առկա խնդիրները, պակաս մասերը:

Այնուհետև, դասավանդողների և սովորողներ մի խումբ, վարպետների հետ միասին, մայիսի 19-20 կմեկնեն Ժայռ, կտանեն արդեն մաքուր, լվացված քնապարկերն/29 հատ/  և ներքնակները/22 հատ/: Կվերացվեն առկա բոլոր խնդիրները: Կտեղադրվեն 2 մեծ վրանները՝ խոհանոցը և պահեստը: 9 փոքր վրանները: Կվերանորոգվեն անսարք դռները և կոտրված մահճակալները: Կմաքրվի ողջ տարածքը, կտեղադրվեն աղբամաններ: Ինչպես նաև կորոշվի խարույկի տեղը և քարերով կպատրաստվի:

Ժամկետը՝ Մայիսի 19-20-ը

Մեկնումը՝ Մայիսի 19-ին, ժամը 9:00 Մայր դպրոցից

Վայրը՝  Ժայռ

Մասնակիցները՝ 

  1. Գևորգ Հակոբյան
  2. Միքայել Ղազարյան
  3. Արման Երանոսյան
  4. Էմանուել Ագջոյան
  5. Մենուա Հարութունյան
  6. Տաթև Համբարյան
  7. Սոնա Փափազյան
  8. Վալերի Իսահակյան /սովորող/
  9. Գագիկ Դավթյան /սովորող/
  10. Արսեն Գասպարյան /սովորող/
  11. Մարտին Մկրտչյան /շրջանավարտ/

 

Պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s