Նախապատրաստական աշխատանքներ Ժայռում

Այսօր առավոտյան ժամը 8.00 ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ՝ Սևան, Ժայռ ռազմամարզական բազա: Ժամը 10.00 արդեն տեղում էինք: Ինչպես նախատեսված է, մայիս ամսին տեղի են ունենալու ռազմամարզական խաղեր, իսկ ամռան ընթացքում բազմաբնույթ ճամբարներ: Ելնելով վերը նշվածից անհրաժեշտ համարեցինք նախապատրաստական աշխատանք կատարել՝ հաշվառել գույքը, ուսումնասիրել տարածքը, շտկել տնակների անսարքությունները: Ես, պարոն Մինասյանը, Բորիս Վարդանյանը, Տիգրան Թովմասյանը և Տաթև Համբարյանը սկսեցինք տնակից դատարկել ողջ ձմեռ պահեստավորված ներքնակները, վրանները և քնապարկերը:

Այնուհետև ուսումնասիրեցինք տնակները և հարակից տարածքը, որտեղ տեղադրվելու են վրանները և վրանային խոհանոցը:

Ալիկ Մինասյանը և Բորիս Վարդանյանը մեծ պատրաստակամությամբ աջակցեցին նախապատրաստական աշխատանքներին և իրենց բնորոշ եռանդով պատրաստ են օգնել և աջակցել սեբաստացի սովորողներին:

Վերջում, երկար երկմտանքից հետո, այնուամենայնիվ որոշեցի լինել առաջինը: Եվ այժմ ՛՛պաշտոնապես՛՛ հայտարարում եմ 2018 թվականի Սևանում լողի սեզոնի բացում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s