Հեծանվաարշավ դեպի Արևաշատ

Հեծանվաերթ դեպի

Մուսալեռ-Արևաշատ-Արբաթ-Գեղանիստ-Արգավանդ

Նպատակը՝

  • Ճանաչել քաղաքամերձ գյուղերը, համայնքները, այնտեղ գտնվող տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները:
  • Ճանփորդության ընթացքում իրականացնել էկո ծրագիր:

Խնդիրները՝

  • բարձրացնել դասավանդողների և սովորողների ներգրավածությունը սպորտային միջոցառումներին
  • զարգացնել հեծանիվով հեռու տարածություն հաղթահարելու կարողությունը
  • բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը։

Նախագծի ժամկետը՝ փետրվարի 11, առավոտյան 9:00-15:00

Մասնակիցները՝  կարող են մասնակցել բոլոր սեբաստացիները՝ դասավանդող, սովորող, ծնող, ինչպես նաև ոչ սեբաստացիներ։

Բնութագիրը՝ մեկնարկը կտրվի Մայր դպրոցի հեծանվային ակումբից: Նախ հեծանվաերթը կուղևորվի դեպի Մուսալեռ՝ Սուրբ Ամենափրկիչ մատուռ-եկեղեցի, որտեղ կլինի առաջին կանգառը:

Մուսալեռ-Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ մատուռ-եկեղեցին օծվել է 2000 թվականին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քույր եկեղեցին է Գլենդելի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Եկեղեցու բարերարներն են Մուրադ Մուրադյանը և Միհրան Էրքիլեթյանը։ 2010 թվականին եկեղեցու հարակից տարածքը բարեկարգվել է: Մուսալեռ գյուղի միակ եկեղեցին է։

Որից հետո խումբը կշարժվի դեպի Արևաշատ գյուղ: Գյուղ տանող ճանապարհը անցնում է Զվարթնոց օդանավակայանի հարակից ճանապարհով, որտեղիկ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի թռիչքուղին:

Արևաշատ-Արևաշատում կա սբ. Աստվածածին եկեղեցի (1905-1907 թթ.), երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1984 թ.)։ Բացի այդ գյուղի մոտակայքում է գտնվում նաև Արևաշատի ջրհան կայանը։Հեռավորությունը Երևանից՝ 8 կմ, մարզկենտրոնից 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 830 մ, բնակլիմայական պայմանները — չոր ցամաքային։

Այնուհետև կանցնենք Արբաթ գյուղի միջով, որտեղ գտնվում է հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը:

Վերադարձը կլինի Գեղանիստ,  Արգավանդ գյուղերի միջով:

Անհրածեշտ գույք՝   աղբի տոպրակներ, ձեռնոցներ, շշով ջուր, բրդուճներ, սպորտային համազգեստ, ձեռնոց, հեծանիվներ, ինչպես նաև տրանսպորտ, որը հեծանիվները տանելու է Մայր դպրոցից-Համալիր, որպեսզի այնտեղից վարելով հետ գան։

Մասնակիցներ՝  

  1. Միքայել Ղազարյան /դասավանդող/
  2. Տաթև Համբարյան  /դասավանդող/
  3. Հասմիկ Սիմոնյան  /դասավանդող/
  4. Հասմիկ Պողոսյան  /դասավանդող/
  5. Կարինե Բաբուջյան  /դասավանդող/
  6. Լիլիթ Հայկազունի  /դասավանդող/
  7. Սյուզի Սարգսյան  /դասավանդող/
  8. Քրիստինա Հարուունյան  /դասավանդող/
  9. Արինա Թումասյան /դասավանդող/
  10. Գևորգ Տրեմբակ / Լիլիթ Հայկազունու նշանածն է /
  11. Արմինե Գևորգյան /սովորող/
  12. Արեն Պողոսյան /սովորող/
  13. Վալերի Իսահակյան /սովորող/

Կազմակերպիչպատասխանատուներ՝  Միքայել Ղազարյան, Տաթև Համբարյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s