Սուսերամարտի ստուգատեսային նախագիծ

Նախագծի անվանումը՝ Սուսերամարտի ստուգատեսային նախագիծ 

Նախագծի ժամկետը՝ նոյեմբերի 13-17 

Նախագծի մասնակիցները՝ միջին և ավագ դպրոցների սովորողներ 

Նախագծի նպատակը՝ Սեբաստացու օրերի ընթացքում, անցկացնել սուսերամարտի ստուգատեսային մարտեր, փորձի փոխանակումներ,  

 

Նախագծի խնդիրները՝ 

  • կրթահամալիրի սովորողների  պատրաստությունտ  ստուգատեսներին 
  • նոր սովորողների ներգրավումը սուսերամարտին 
  • մասնագիտական հմտությունների ստուգում ևզարգացում 

 

Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի սուսերամարտի մարզադահլիճ և Մարմարյա սրահ 

Անհրաժեշտ մարզահագուստ և մարզագույք՝ 

  • սուսերամարտի հատուկ հանդերձանք 
  • խոցասուսեր 
  • էլեկտրական հաշվիչ 

 Սովորողները իրենց հետ պետք է ունենան անձնական փոքր սրբիչ և մարզահագուստ 

Անցկացմանբնութագիրը՝ ստուգատեսային մարտերը կանցկացվեն ինչպես մարզասրահում,  այնպես էլ մարմարյա սրահում՝ ազատ լինելու դեպքում։ Մարմարյա սրահում կօգտագործվի  մեծ էկրանը՝ սուսերամարտի մարտեր դիտելու համար, որից հետո կանցկացվեն քննարկումներ։  Տեսանյութերը կընտրվեն Օլիմպիական և աշխարհի լավագույն սուսերամարտի մենամարտերից։ 

Արդյունքը՝ փորձառում սուսերամարտիկներ կլինեն, միշտ պատրաստ նմանատիպ  ստուգատեսերին, ավելի հմտացած, ավելի ճկունացած և սուսերամարտի սպորտաձևի մասին ավելի տեղեկացված

 

 

Նյութի հեղինակ՝ Միքայել ղազարյան

Advertisements