Կրթական մարզական փոխանակումներ

Նախագիծ՝  ուսումնամարզական ճամփորդություն

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի

Օրը, ժամը՝ նոյեմբերի 17, ժամը 12:30

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի բասկետբոլիստներ:

Նպատակը՝ Անցկացնել մարզական ընկերական խաղ Մարտունու և կրթահամալիրի պատանի բասկետբոլիստների միջև

Խնդիրներ՝ Ամրապնդել մարզիկների միջև  ձեռք բերած ընկերական կապը, ներկայացնել Սեբաստացու օրերի մեր նախագծերը,  տարածել դրանք:

Արդյունքում՝ Մեր գործընկերներին հրավիրել մասնակցելու կրթահամալիրային մրցաշարերին և ստուգատեսներին:

Նոյեմբերի  17

12:30 — Մեկնում մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղից

14.00 — Կանգառ Սևանի Այրիվանք եկեղեցական համալիրում

15.00 — Ժամանում Մարտունի քաղաք, տեղավորում <<Ալաշկերտ>> հյուրատանը, հանգիստ

15.30 — Այցելություն Մարտունու համար 1հիմնական դպրոց, ընկերական բասկետբոլային  հանդիպում

18.00 — Ճաշ

20.00 — Ընթրիք, խաղի քննարկում

20:30 — Ինտելեկտուալ խաղեր

21:30 — Քուն

Նոյեմբերի 18

8:00 —  Վերկաց, վազք, մարմնամարզություն

9:00 —   Հիգիենայի ժամ

10:30 —  Նախաճաշ

12:00 — Սեբաստացու օրերի նախագծերի ներկայացում, ընկերական պարապունք Մարտունու բասկետբոլի խմբի հետ

14:00 — Ճաշ

15:00 — Այցելություն Ծովագյուղի Ծարավ ձոր մատուռ

17:00 — Վերադարձ

19.00 — Ժամանում  Երևան

Ճամբարի տևողությունը  2 օր` 17.11-18.11.2017թ. գումարը 6000դրամ

Նյութի հեղինակ՝ Ալինա Թումասյան

Advertisements