Ձեռքի գնդակ և ֆուտբոլ

Նախագծի անվանումը՝     Բակային ընկերական խաղեր

Նախագծի ժամկետը՝   նոյեմբերի 13-17-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա հանդբոլի և ֆուտբոլի խմբեր

Նպատակը՝ Հարակից բակերի խաղահրապարակներում կազմակերպել և անցկացնել հանդբոլի և ֆուտբոլի պարապմունքներ

Խնդիրներ՝ Սերմանել մարզիկների մեջ առաջին հերթին հավաքել և մաքրել հարակից բակերի խաղահրապարակների տարածքը աղբից, ընկերանալ այդ բակերի երեխաների հետ և նրանց ներգրավել խաղերի մեջ, պատմել Սեբաստացու օրերի նախագծերի մասին, տարածել դրանք: Կազմակերպել և անցկացնել բակային մրցաշարեր:

Արդյունքը՝ Ունենալ նոր, ոչ սեբաստացի ընկերներ: Անցկացնել համատեղ պարապմունքներ: Ներկայացնել մեր մարզական գործունեությունը: Հրավիրել մասնակցելու տարբեր ստուգատեսների:

 

Նյութի հեղինակ՝ Նառա Հարությունյան

Advertisements