Լողի հաշվետու շաբաթ

Նախագծի անվանումը։ լողորդ սեբաստացիները

Նպատակը։ կրթսեր դպրոց-պարտեզների 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի սովորողների հետ անցկացնել հաշվետու լողի շաբաթ

Խնդիրները։ սովորողների լողի հմտությունների ամրապնդում, նախապատրաստում ձմեռային ստուգատեսներին

Նախագծի մեկնարկը։ դեկտեմբերի 11-15, արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան

Մասնակիցները։ կրթսեր դպրոց-պարտեզների 1-ին, 2-րդ և 3-րդ  դասարանների սովորողներ

Բնութագիրը։

  • նախավարժամնք՝ մկանների տաքացում, ջրային վարժություններ
  • ջրային վոլեյբոլ, շարժողական խաղ
  • էստաֆետա՝ փորի վրա լող, մեջքի լող
  • ամենաերկար ցատկ, տեղից գլխի ցատկ

Անհրաժեշտ գույք։ սովորողները պետք է ունենան լողազգեստ, լողաթափեր, ակնոց, գլխարկ (աղջիները պարտադիր): Լողավազանում կլինի թևիկներ, գնդակ

Արդյունք։ 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանի ցովորողների մոտ բարձրացնել հետաքրքրությունը լողի նկատմամբ, բարձրացնել լողի հմտությունները, լողի նկատմամբ տարբեր վախերի հաղթահարում

 

Նյութի հեղինակ՝ Անդրանիկ Մարգարյան

Advertisements