Տրիաթլոն

Ստուգատես-Դեկտեմբերիկ

Նախագծի անվանումը։ Մենք լողում ենք Դեկտեմբերին

Նպատակը։ դեկտեմբերին անց կացնել կրթահամալիրում 5տ-երի լողի ստուգատես

Խնդիրները: բարձրացնել սովորողների մոտ լողի նկատմամբ սերը, զարգացնել համապատասխան մկանները, ունենալ բավարար լողի ունակություններ

Նախագծի մեկնարկը։ դեկտեմբերի 18․12․17-22․12․17

Անցկացման վայրը։ Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան

Մասնակիցներ։ կրթսեր դպրոց-պարտեզների 5տ-երը

Բնութագիրը։

  • նախավարժանք՝ մկանների տաքացում, լողի վարժություններ ջրի մեջ
  • էստաֆետա՝ օղակով ու գնդակով լողում են ուղիղ մինչև դիմացում կանգնած թիմակիցը, մյուս թիմակիցը վերցնում է գնդակը և շարժվում առաջ։ Այսպես էստաֆետային կարող են մասնակցել 2-ից ավել թիմեր, ամեն թիմում առնվազն 4 սովորող
  • շարժողական խաղ՝ գայլն ու նապաստակները։ 1-3 սովորող որպես գայլեր փորձում են բռնել մյուս սովորողներին, որպես նապաստակներ
  • ամենաերկար ցատկը՝ բոլոր սովորողները հերթով ցատկում են փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան

Անհրաժեշտ գույք։ սովորողները պետք է բերեն իրենց հետ լողազգեստ, լողաթափ, ակնոց, աղջիկները պարտադիր գլխարկով, սրբիչ։ Լողավազանում կլինի լողի օղակներ, թևիկներ, գնդակ

Արդյունք։ 5տ-ը նոր հաճելի տրամադրություն կստանան, թիմային աշխատանքի մասնակից կլինեն, լողավազանի նկատմամբ տարբեր վախերի հեռացում, լողի մկանների մարզում, 5տ բոլոր սեբաստացիները լողում են

 

Նյութի հեղինակ՝ Անդրանիկ Մարգարյան

Advertisements