Վոլեյբոլ

Նախագիծ

 

Նախագիծը կազմակերպվում է վոլեյբոլի լրացուցիչ կրթության աղջիկների և պատանիների մասնակցությամբ մեկնելով Վանաձոր քաղաք ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով:Մասնակիցները հանդիսանում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի հավաքական թիմի խաղացողներ:Այս նախագիծը նպատակ ունի մրցակցային և խաղային մեթոդների կիրառմամբ թիմերին պատրաստել մյուս տարվա կայանալիք Երևան քաղաքի դպրոցականների առաջնությանը և, հաղթանակի դեպքում, Հայաստանի դպրոցականների առաջնությանը:Նախագիծը իրականացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկ օրյա գիշերեկացով:Տեղի է ունենալու երկու երեք ընկերական հանդիպումներ Վանաձորի և Լոռու մարզի վոլեյբոլի հավաքական թիմերի հետ:

Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները՝

  1. Մրցումային պատրաստություն
  2. Փորձի փոխանակում
  3. Թիմում ընկերասիրության և փոխօգնության հատկանիշների ձևավորում
  4. Հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում

Այս նախագիծը ունի նաև հայրենագիտական նպատակ ծանոթացնելով երեխաներին Վանաձոր քաղաքի պատմությանը,այցելություն պատմամշակութային հուշարձաններ և եկեղեցիներ, ընկերական շփում և ծանոթացում մրցակից թիմի պատանիների և աղջիկների հետ:

Նախագիծը իրականացվում է մասնակից երեխաների դրամական միջոցներով:Գիշերեկացը լինելու է Վանաձոր քաղաքի Թիվ 2 Գիշերօթիկ դպրոցում:

Շարունակելի…

 

Նյութի հեղինակ՝ Անդրանիկ Մանուչարյան

Advertisements