4-5 դասարանների ֆիզկուլտուրայի կազմակերպումը
Լրացուցիչ կրթություն
Սովորողի լրացուցիչ կրթությունը (այսհուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր։ Անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական ծրագրով, սովորողների անհատական ուսումնական պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային և անհատական ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:
Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.
- լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրերով և դրանց հավելվածներով որոշված ծնողական դրամական միջոցներով. վճարի չափը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հասատատած` ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով.
- կրթահամալիրում իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով.
- նախաձեռնողների կամավորական աշխատանքով.
- այլ շահառուների, ծնողների, բարերարների, միջազգային ծրագրերի նպատակային ներդրումով։
Վճարովի լրացուցիչ պարապմունքների մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր:
Մանրամասն՝ այստեղից: